Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՀՎԿ–ն կկողմնորոշվի ըստ գործընթացների

«Փաստ» օրաթերը գրում է

 

Օրեր առաջ «Իրավունք»–ն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրել էր, թե վերջին ամիսներին լրատվական դաշտում համառորեն շրջանառության մեջ դրվում են շշուկներ, իբր Արթուր Բաղդասարյանը զբաղեցնելու է այս կամ այն պետական պաշտոնը, ընդհուպ մինչև ՍԴ նախագահի աթոռը։

«Նույն հետևողականությամբ դրանք հերքվում են Բաղդասարյանի կուսակցության կողմից։ Ըստ վստահելի աղբյուրի՝ լրատվական դաշտ այդ լուրերը արտանետվում են Բաղդասարյանի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով մշտապես պահել որոշակի նպաստավոր լրատվական ֆոն»,– ասված էր հրապարակման մեջ։

Սրան հետևել էր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանի հաղորդագրությունն առ այն, որ այդ ամենը կեղծ լուրեր են, ընդ որում ՝ վերջինս նույն բանը ստիպված է եղել մի քանի անգամ հերքել.

«Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը օրեր առաջ առիթ ունեցել եմ պաշտոնապես հերքել այն տեղեկատվությունը, թե իբր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմանադրական դատարանի նախագահ, սակայն որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել այս կեղծ լուրը: Այնուամենայնիվ, ստիպված եմ կրկին պաշտոնապես հայտարարել, որ վերը նշված տեղեկատվությունը կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը»,– ասել էր նա:

Այդ լուրերի՝ լրատվական դաշտ արտանետվելու և Բաղդասարյանի ֆինանսավորման մասին տողերն, ըստ Էդգար Առաքելյանի՝ արդեն պարզապես սուտ չէ, այլ՝ լկտի սուտ: «Փաստի» հարցին ենթադրություններ ունե՞ն, թե ում կողմից է այդ ամենը տարածվում, պատասխանեց, որ տեղյակ չեն:

Էդգար Առաքելյանից նաև հետաքրքրվեցինք, թե 2018 թ. «Հայկական վերածնունդ»–ն ինչ–որ կերպ հանդես կգա՞, ինչին նա պատասխանեց, որ գալիք տարի չկան ընտրություններ, ակտիվ քաղաքական գործընթացներ: Սակայն ըստ գործընթացների՝ իրենք կկողմնորոշվեն, դիրքորոշում կներկայացնեն, ինչպես մյուս բոլոր արտախորհրդարանական ուժերը:

 

 

Ինչ կլինի 2018 թ.–ին՝ ոչ ոք չգիտի: Մենք այն ժամանակ մեր դիրքորոշումը կներկայացնենք:

– Վարչապետի թեկնածուի հետ կապված համակրանք ունե՞ք կոնկրետ մեկի նկատմամբ: – Մենք դեռ չգիտենք, թե ինչ թեկնածուներ կան, որպեսզի կարողանանք համակրել: Դա խորհրդարանական ուժերի որոշելիք գործն է: Խորհրդարանում մեծամասնությունն է ընտրում վարչապետ: Այնպես որ կսպասենք, կտեսնենք: Դրանից հետո երևի դիրքորոշում կարտահայտենք: Եթե ռեալ թեկնածուներ չկան, ի՞նչ դիրքորոշում հայտնենք: – Որպես ռեալ թեկնածու կարելի է դիտարկել Սերժ Սարգսյանին:

 

Եթե Հանրապետական կուսակցությունն իր պաշտոնական դիրքորոշումը չի արտահայտել, մենք ի՞նչ անենք: – Շարմազանովն իր վերջին ելույթներից մեկում նույնպես հաստատեց, որ ցանկանում են տեսնել ներկայիս նախագահին վարչապետի պաշտոնում:

– Դե Շարմազանովի ասածները մենք ընդունում ենք այնքանով, որքանով դա չի համարվում պաշտոնական դիրքորոշում: Շարմազանովը արտահայտում է քաղաքական դիրքորոշումներ, որոնք կոնկրետ վարչապետի կոնկրետ թեկնածությանը չեն վերաբերում: Երբ կլինի վարչապետի կոնկրետ թեկնածու, այդ ժամանակ մենք երևի կարծիք կհայտնենք: Դա էլ մեր իրավունքն է՝ կամ կարձագանքենք, կամ՝ ոչ:

 

Հնարավոր է չարձագանքե՞ք:

– Ոչինչ բացառված չէ: Այստեղ հավելենք, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նույնպես շեշտել էր, որ բոլորն իրենց կուսակցությունում հիմնականում արդեն կողմնորոշված են այդ հարցում և վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

website by Sargssyan