Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Էդգար Վարդանյան. «Իշխող քաղաքական վերնախավի ստվերային կոնֆլիկտը հանգուցալուծվեց»

«Փաստ» օրաթերթը Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու PR խմբի մասին

 

Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների ներքին բովանդակությունը շատ անգամ թաքնված է: Խոսքը մասնավորապես վերջին շրջանում կատարված գործընթացների մասին է: Նման կարծիք ունի քաղաքագետ Էդգար Վարդանյանը, ում խոսքով շատ դեպքերում արտաքնապես ակտիվ գործողությունները կարող են ցույց տալ իրական պասիվ վիճակը: Այնուամենայնիվ, տարվա կտրվածքով քաղաքագետը ներքաղաքական կյանքի բովանդակության վերաբերյալ որոշակի գծապատկեր ունի:

«Իշխող քաղաքական վերնախավի ներսում կարծես ստվերային կոնֆլիկտ կար, որը տարվա վերջում հանգուցալուծվեց: Եվ կարող ենք հիմնավոր ենթադրություններ ունենալ հաջորդ տարվա քաղաքական դաշտի զարգացումների մասին: Իսկ դա փաստացի այդ կոնֆլիկտի հանգուցալուծման արդյունքն է: Կարծում եմ՝ իշխող վերնախավի ներսում ի վերջո եկել են մի օպտիմալ տարբերակի:

Կայացված են այն որոշումները, որոնց հիման վրա պետք է կազմավորվի 2018 թ. քաղաքական դաշտը: Մասնավորապես՝ խոսքն իշխող քաղաքական վերնախավի, նոր Սահմանադրությամբ պայմանավորված պաշտոնների բաշխման մասին է: Ս. Սարգսյանի թիմը փաստացի ցույց տվեց, որ նա չի հեռանալու և շարունակելու է հանդիսանալ իշխող քաղաքական վերնախավի առաջնորդը: Այս տարի դա հաստատվեց:

Իսկ այս ամսվա ընթացքում Ս. Սարգսյանի ակտիվությունը, նրա, այսպես ասած, արտահերթ հրապարակային ելույթները թույլ են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ առ այն, որ, հավանաբար, հենց նա է ստանձնելու վարչապետի պաշտոնը»,–ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ՀՀԿ–ի տարբեր ներկայացուցիչների ելույթներից էլ կարելի է նման եզրահանգման գալ:

«Փաստացի Ս. Սարգսյանին վարչապետ դարձնելու PR խումբ է ստեղծվել: Եվ այդ խմբի մոդելը հետևյալն է. հանրությունը, նրան ընտրողները, կուսակիցները խնդրում և համոզում են նրան, որ ստանձնի վարչապետի պաշտոնը: Անընդհատ ցույց են տալու, որ կա հասարակական պահանջ, որ ոչ թե Ս. Սարգսյանն է իրեն որպես վարչապետ առաջարկում, այլ բազմաթիվ խնդրանքներին է ընդառաջ գնում:

Ու քանի որ տեսնում է, որ խնդրանք կա, նա վերջիվերջո որոշում է վերանայել իր՝ նախկինում տված խոստումը, ըստ որի՝ եթե կառավարման համակարգը փոխվում է, չի ստանձնելու վարչապետի պաշտոնը: Այդ PR խումբն այս տարվա ներքաղաքական գործընթացների արդյունքն է: Պետք է նշել նաև, որ կարծես թե Կարեն Կարապետյանն էլ չպետք է հեռանա:

Նախ՝ նրա գործունեությունը հենց Ս. Սարգսյանի կողմից դրական է գնահատվում: Բացի այդ, Կ. Կարապետյանը շատ ակտիվորեն երևում է հեռուստաեթերներում, նրա կերպարը ևս շարունակում է քննարկվել: Իշխող քաղաքական վերնախավը մինչ օրս զբաղվում է նրա իմիջի բարձրացմամբ: Այս ամենը ցույց է տալիս, որ նա մնալու է և հավանաբար զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը:

Հասկանալի է նաև այն, որ Ս. Սարգսյանը դիրքավորվելու է որպես անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյա, ով, ընդհանուր առմամբ, զբաղվում է պետության զարգացմամբ, իսկ Կ. Կարապետյանը՝ այդ զարգացման ավելի տնտեսական կոմպոնենտով»,– նշեց Է. Վարդանյանը:

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ ՀՀԿ–ական պատգամավորները Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելով ուղղակի իրենց շահերն են տեսնում, քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե, 100%–ով չենք կարող ասել, որ Ս. Սարգսյանն է վարչապետ լինելու: Բայց մի բան կարող ենք հստակ նշել, որ նրան վարչապետ դարձնելու խումբն արդեն իսկ իրողություն է:

Սա քարոզարշավ է: Իհարկե, ճիշտ է, այդ ամենի մեջ կա նաև կոնկրետ մարդկանց շահը: Նրանք Ս. Սարգսյանին պետք է ցույց տան իրենց լոյալությունը, որ կարողանան պահել իրենց դիրքերը, ռեսուրսները, ազդեցությունը քաղաքական վերնախավի ներսում, և ինչ–որ տեղ ակնկալեն պաշտոնի առաջխաղացում: Անգամ եկեք ընդունենք, որ վերջում Ս. Սարգսյանը կարող է շնորհակալություն հայտնել նրանց ու զուգահեռ ասել, թե ինքը վարչապետ չի լինելու:

Իհարկե, սա քիչ հավանական տարբերակ է, բայց միևնույն է, անգամ այդ դեպքում կասկած չկա, որ նա շարունակելու է քաղաքական վերնախավի առաջնորդը լինել: Եվ դա անկախ նրանից՝ ինքը վարչապետ կլինի, թե ոչ: Նրանից է կախված լինելու, թե այդ մարդիկ որտեղ են լինելու: Սա է քաղաքական վերնախավի մոդելը»:



Աննա Բադալյան

website by Sargssyan