Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Սերգեյ Բագրատյան. «Ոչ մի միջադեպ չի եղել՝ մենք մեկ և միասնական թիմ ենք»

Երեկ մամուլում լուրեր հրապարակվեցին, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Արթուր Մանուկյանի միջև խորհրդարանում ծեծկռտուք է եղել: Ըստ այդ լուրերի՝ միջադեպը եղել է Սահմանադրական օրենք՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունից հետո, որը բոյկոտել էր նաև «Ծառուկյան» խմբակցությունը: Ծեծկռտուքի պատճառն, ըստ լուրերի, եղել է այն, որ Ս. Բագրատյանն իբր հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին՝ իր քվեարկության համար: «Փաստ»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքեց տարածված լուրերը:

«Ոչ մի միջադեպ չի եղել: Նման որևէ բան չի եղել: ԱԺ-ում քվեարկություն կար, որը մենք բոյկոտեցինք, չքվեարկեցինք: Քվեարկությունից հետո աշխատանքային քննարկում էր խմբակցությունում: Բնականաբար, քննարկման ընթացքում բարձրաձայն խոսակցություններ են եղել: Ընդամենը սա է, ոչ մի խնդիր չկա: Մենք մեկ և միասնական թիմ ենք, որևէ խնդիր չի եղել ու չկա»,-ասաց պատգամավորը:

Հավելենք, որ ԱԺ ամբիոնից «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ևս անդրադարձել էր «Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանի՝ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության հետ կապված պատմությանը: Նա պարզաբանել էր. «Ն. Ազիզյանը չի մասնակցել «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությանը: Խորհրդարանական պետության համար նման գործելաոճն անընդունելի է: Ուզում եմ պաշտոնապես հրապարակել Ն. Ազիզյանի դիմումը, որն արդեն ներկայացվել է ԱԺ նախագահին»,-ասել է Վ. էնֆիաջյանը ու ընդգծել, որ օրենքի նախագծի քվեարկությանը չեն մասնակցել թե՛ Ն. Ազիզյանը և թե՛ խմբակցության մյուս անդամները, քանի որ խմբակցության կողմից քվեարկությանը չմասնակցելու որոշում է եղել:

 

Աննա Բադալյան

website by Sargssyan