Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Սպասելով Փենսին...

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն արդեն 2–րդ անգամ հետաձգեց Իսրայել կատարելիք իր այցը, և բոլորն են հասկանում, որ այս փաստը որևէ առնչություն չունի Թրամփի հարկային քաղաքականության հռչակման և կոնգրեսյան քննարկումներում Փենսի պարտադիր մասնակցության հետ:

Ակնհայտ է, որ խնդիրն ուղղակիորեն է առնչվում այս պահին Փենսին պատշաճ ընդունելություն ցույց տալու անհնարինության հետ, ինչը նաև Ողբի պատի գլխավոր ռավին Շմուել Ռաբինովիչի որոշումն է հաստատում: Բանն այն է, որ ԱՄՆ էքսնախագահ Ջորջ Բուշից հետո Փենսը ԱՄՆ 2–րդ պաշտոնյան պիտի լիներ, որը պիտի պատվվեր Կնեսետում ելույթով և Ողբի պատի մոտ կազմակերպվելիք մամլո ասուլիսով: Մի բան, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն էր նախատեսել, բայց որին այժմ հակառակվում է Ռաբինովիչը՝ հայտարարելով, թե այդ ձեռնարկն ավելի կշիկացնի կրքերը:

Բնական է. մի իրավիճակում, երբ ՑԱԽԱԼ–ը, հաշված օրերի ընթացքում, պաղեստինյան 40 օբյեկտներ է ռմբակոծել՝ իր հետևում ահռելի ավերածություն ու նաև մարդկային զոհեր թողնելով, երբ Իսրայելի կառավարությունը Կնեսետ է ներկայացրել ահաբեկչի կասկածելի սահմանմամբ մի օրինագիծ, որի ընդունման դեպքում պաղեստինցիներն այսուհետ մահապատժի են ենթարկվելու, երբ Ռամալլան մերժել է ցանկացած շփում ԱՄՆ պաշտոնյաների հետ, և ողջ աշխարհն է դեմ արտահայտվել ԱՄՆ որոշմանը, Փենսի այցը միայն ավելի կփչացնի ամեն ինչ:

Անշուշտ, նա հունվարին, կամ դրանից հետո, այնուամենայնիվ, կժամանի Իսրայել: Իսկ ինչպես տասնամյակների ընթացքում կուտակված դիվանագիտական փորձն է հուշում՝ այդ ընթացքում գուցե նաև կամուրջներ գցվեն Ռամալլայի հետ: Բայց այսպիսով ակնհայտ դարձավ, որ նույնիսկ Իսրայելի գլխավոր սրբության՝ Ողբի պատի օրթոդոքս ռավինն Իսրայելում շատ ավելի պատասխանատու, նրբանկատ ու շրջահայաց գտնվեց, քան՝ Նաթանյահուն ու Թրամփի վարչակազմը:

Բնականաբար, ԱՄՆ–ում էլ են սա հասկանում, և պարզ է, որ Փենսին այլ ելք չէր մնում, քան այս ու նաև ՄԱԿ–ի հարթակ տեղափոխված դիվանագիտական պատերազմի ֆոնին դարձյալ հետաձգել իսրայելական այցը: Ինչ վերաբերում է ՄԱԿ–ի զարգացումներին՝ արձանագրենք, որ չնայած ԱԽ–ն քննարկեց եգիպտական բանաձևը, այդ թվում՝ Երուսաղեմի խնդիրը, ինչի առնչությամբ ԱՄՆ–ը վետո կիրառեց, ակնհայտ է, որ այս խմորը դեռ ջուր է վերցնելու: Եվ եթե նույնիսկ Եգիպտոսն Արաբիայի թելադրանքով լռի, ինչպես իսրայելական մամուլն է կանխատեսում, մեջտեղ կգան Հորդանանն ու հատկապես Թուրքիան, որն ամենաագրեսիվ հակաիսրայելական քաղաքականությունն է վարում: Այդ թվում՝ ՄԱԿ–ում:

Մյուս կողմից էլ ԵՄ երկրներն են ակտիվանում նաև այս հարթակում, ասես՝ հատուկ ընդգծելով իսրայելական ապօրինությունները, որոնք, նույն ՄԱԿ–ի ԱԽ 14 անդամների համոզմամբ, դրսևորվում են նաև պաղեստինյան հողերն ապօրինի կառուցապատման միջոցով յուրացնելում: Տեսեք. միայն 2017 թ. 1–ին կիսամյակում Իսրայելն 8000 ապօրինի բնակավայր/շինություն է կառուցել Պաղեստինի բռնագրավված տարածքներում, և շատ շուտով Արևելյան Երուսաղեմում ու Հորդանան գետի արևմտյան ափին առնվազն 30000 իսրայելցիներ կբնակեցվեն, որոնք հիմնականում ներգաղթյալներ կլինեն (ի դեպ, այս համատեքստում համեմատեք, խնդրեմ, ազատագրված արցախյան տարածքներում մե՛ր իշխանությունների քաղաքականությունը, և պարզ կդառնա, թե որ երկրներն են, ի վերջո, շահած դուրս գալիս…):

Եվ դա այն դեպքում, երբ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը վերջին անգամ 2016 թ. դեկտեմբերի 23–ին էր բանաձև ընդունել Իսրայելի քաղաքատիպ ավանների անօրինական կառուցապատման դադարի վերաբերյալ, ինչը Նաթանյահուն աղբարկղ է նետել…

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan