Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Թրամփի Ամերիկայից մինչև «Թրամփի մոլորակ»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Անկախ ԱՄՆ ներկա վարչակազմի նկատմամբ վերաբերմունքից՝ ցանկացած չեզոք փորձագետ ստիպված է խոստովանել, որ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր ԱՄՆ ոչ մի նախագահ դեռ երբեք այսքան համակողմանիորեն չէր ներկայացրել ԱՄՆ ռազմավարությունը, որքան` Դոնալդ Թրամփը:

Եթե այն մի նախադասությամբ ներկայացնելու լինենք, պիտի նշենք, որ Սպիտակ տունը նախատեսում է գլոբալ ակտիվության միջոցով արմատապես վերափոխել ԱՄՆ տնտեսական, արդյունաբերական, ռազմական բազան, միջուկային արսենալը, լայնամասշտաբ և նույնիսկ ԱՄՆ–ի դեպքում ամբիցիոզ նախագծեր իրականացնել գիտատեխնիկական բնագավառում, վերականգնելով զարգացնել բոլոր ենթակառուցվածքները, որոնք ադեկվատ պատասխան են դիտարկվում մանրամասն հաշվարկված բոլոր մարտահրավերների համար:

Անշուշտ, փաստաթուղթը շատերի տեսանկյունից Սառը պատերազմի տարիների իրողություն կգնահատվի, իսկ մրցակցությունը, որ բոլոր ոլորտների հիմքում է դրված, ռազմական խելացնորություն:

Բայց Թրամփը սրա պատասխանն էլ ունի: «Մրցակցությունը միշտ չէ, որ նշանակում է հակամարտության տանող թշնամանք: Չնայած՝ ոչ ոք չպետք է կասկածի ենթարկի մեր հավատարմությունը՝ սեփական շահերի հետապնդման հարցում: Ճիշտ այնպես, ինչպես ամերիկյան թուլությունն է մարտահրավեր դառնում, այդպես էլ, զսպելով պատերազմները, ամերիկյան ուժն ու վստահությունն են օժանդակում խաղաղությանը»,–ասված է ԱՄՆ նոր ռազմավարության հայեցակարգում:

Ի դեպ, հայեցակարգը 3 հիմնասյուներից է բաղկացած. քաղաքացիների անվտանգության ապահովում երկրի ներսում (ինչը նշանակում է նաև ապօրինի ներգաղթի, ահաբեկչության և միջազգային քրեական ցանցերի դեմ պայքար), ամերիկյան տնտեսական բարգավաճում (ինչը պակաս կարևոր չի դիտվում, որովհետև՝ «պետությունը, որ զոհաբերում է իր բարգավաճումը հանուն անվտանգության, արդյունքում երկուսից է զրկվում») և համաշխարհային խաղաղության ապահովում, ինչի համար Սպիտակ տունը նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերը, արդիականացնել երկրի Զինված ուժերը, առավելության հասնել տիեզերքում, ամրապնդել առկա դաշինքներն ու բաց լինել նորերի համար:

Հետաքրքիր է, որ այս ճանապարհին, ինչպես արդեն Թրամփի Անվտանգության հարցերով Մաքսմասթերն էր նկատել, Ռուսաստանն ու Չինաստանն են հիմնական սպառնալիք դիտվում, որովհետև «նրանք են մարտահրավեր նետում ամերիկյան ուժին, արժեքներին և բարեկեցությանը»: Հետևաբար, Թրամփը փորձելու է այս երկրների հետ գործընկերությունից չհրաժարվելով՝ չշեղվել նաև America the first ուղենիշից և մշտապես առաջ տանել սեփական երկրի շահերը:

Ինչպես տեսնում եք՝ եթե առաջին դեպքում գործ ունենք Թրամփի Ամերիկայի հետ, արդեն երկրորդ շերտում «Թրամփի մոլորակն» է մեջտեղ գալիս, որը, նրա կարծիքով, կազմված է «սեփական քաղաքացիներին ու հարևաններին հարգող հզոր, անկախ պետությունների միասնությունից»:

Իսկ սա նշանակում է, որ մի կողմից՝ Թրամփը հրաժարվում է ամերիկյան արժեքներն ու դեմոկրատիան ողջ աշխարհում տարածելու՝ Բուշի ագրեսիվ քաղաքականությունից, մյուս կողմից՝ մերժվում է Օբամայի «փափուկ ուժի կիրառման անհեռանկար դիրքորոշումը», որովհետև այդկերպ և ԱՄՆ–ի շահերն են վնասվում, և դաշնակից–մրցակից սահմանն է լղոզվում՝ դրված նպատակի հետ մեկտեղ:

«Մենք նոր դաշինքներ ենք կնքելու նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և միասնական շահերը դարձնելու ենք միասնական նպատակներ»,– հայտարարում է Թրամփը:

Չենք կարող չամրագրել, որ Թրամփն իր ռազմավարության հրապարակմամբ վերջ դրեց Մեծ շփոթի ժամանակահատվածին: Այժմ արդեն բոլորը գիտեն՝ ով է նա, ինչպիսին է նրա երազած Ամերիկան, ինչպիսի համաշխարհային դերակատարմամբ և ինչ համարժեք քաղաքականություն է պետք որդեգրել կա՛մ ԱՄՆ–ի դաշնակիցը, կա՛մ՝ մրցակիցը դառնալու համար: Իսկ սա արդեն այնպիսի ընդգրկուն նյութ է, որ բուն փաստաթղթի դետալների հետ մեկտեղ՝ անդրադառնալու դեռ շատ առիթներ կունենանք:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan