Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

Մարիամ Ավագյան. «30 տարի ուշացել ենք»

«Փաստ» օրաթերթն անդրադառնում է առանցքային հարցերի, որոնք կփոխեն ՄԻԵԴ երկու վճիռները

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16–ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշում է ընդունել` արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: ՀՀ քաղաքացի Մինաս Սարգսյանի հայցն ի թիվս այլ բողոքների, ներառում էր իր տունը քանդելու, սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու հարցերը:

Զուգահեռ՝ ՄԻԵԴ–ը բավարարել է «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով բողոքը (Ադրբեջանի 7 քաղաքացիներ,ովքեր ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, պնդել են, որ մինչև հակամարտությունը բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք, իսկ պատերազմի հետևանքով իրենց գույքը տնօրինելու հնարավորություն չունեն):

Ադրբեջանական ԽՍՀ–ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ երկու գործերի ընթացքի առումով իր գնահատականը բացասական է:

«1987–92 թթ. իրավիճակը բացարձակ խեղաթյուրված է ու կեղծված: Ղարաբաղյան կոնֆլիկտը ներկայացվում է սկսած 1992 թ. պատերազմական վիճակից և չի խոսվում այն մասին, թե ինչու ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիները հանկարծ հայտնվեցին Շուշիի մատույցներում: Չի խոսվում, թե ինչպես են մարդիկ խոհանոցային դանակով մի կերպ պաշտպանվել Բաքվի բնակարանում: Մեր քաղաքական վերնախավը որևէ ձևով չի անդրադառնում պատմական իրողությանը, որի արդյունքում, չգիտես ինչու, ՀՀ–ն ագրեսոր է, ԼՂԻՄ–ի ժողովուրդը՝ սեպարատիստ:

Որևէ խոսք չկա 660 հազարից ավելի ադրբեջանական ԽՍՀ հայերի ճակատագրի մասին, ովքեր 1987թ. Չարդախլուի դեպքերից սկսած փախստական դարձան: Հիմա, չգիտես ինչու, ՀՀ–ն պարտավորություն ունի Չիգարովի նմանների առաջ: Չարդախլուի ցեղասպանական բռնարարքների 30 տարին է լրանում, բայց մինչ օրս իշխանությունը տեր չի կանգնում պատմական իրողությանը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Մ. Ավագյանը՝ նկատելով, որ նշված գործերում անգամ գույքի գնահատման մեջ կշեռքի նժարը թեքվում է դեպի Ադրբեջանի կողմ:

«Ինչպե՞ս եղավ, որ քոչվոր քրդի հյուղակը ավելի թանկ արժե, քան Սարգսյանի քարե տունը: Նույնիսկ այստեղ իշխանությունը չի կարողացել այնպես հետևել դատական ընթացքին, որ նման ասիմետրիա չլինի: Ղարաբաղյան խնդրի հարցում, առհասարակ, պետության գործունեության առանցքը ձևավորել են եվրոպական կառույցները, միգուցե նաև Իսրայելի թրքամետ կառույցները:

Այնպես են արել, որ կոնֆլիկտից ընդհանրապես հանվի 660 հազար հայ փախստականների խնդիրը: Մինչև չխոսվի, թե 30 տարի առաջ ադրբեջանական ԽՍՀ տարածքում ի՞նչ է կատարել հայերի նկատմամբ, չխոսվի, որ աշխարհով մեկ ցրված 660 հազար հայ փախստական կա, մենք անընդհատ տանուլ ենք տալու: Տանուլ ենք տալու նույնիսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործում:

Նշված առանցքային հարցերը դնելու դեպքում հանվում է ուրիշ մի կարևոր պահ՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ ՀՀ»–ի հարցը: Չիրագովը տուժել է, որովհետև Ադրբեջանի ռեժիմը ցեղասպանություն է իրականացրել ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ: Իսկ այդ ցեղասպանական ալիքը փշրել է նաև ադրբեջանական ԽՍՀ–ում բնակվող հրեաների, ռուսների, թալիշների և մյուսների կյանքը:

Սա նշանակում է, որ Չիրագովի վնասները հենց Ադրբեջանը պետք է փոխհատուցի, որի իշխանության գլուխը 30 տարի առաջ ցեղասպանությունը սկսած խմբավորումներն են: Այսինքն՝ եթե 30 տարի առաջ կատարվածը հստակ ցեղասպանություն որակվի, թե՛ ՀՀ–ի և թե՛ ԼՂՀ–ի խնդիրը դուրս է գալիս և միակ պատասխանատուն մնում է Ադրբեջանը:

Նշենք, որ ՄԻԵԴ–ուն ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշել էր, որ մենք օբյեկտիվորեն հնարավորություն չունենք կատարելու Չիրագովի գործով ՄԻԵԴ–ի վճիռը հենց Ադրբեջանի ու նրա գործողությունների պատճառով:

«Գ. Կոստանյանը փորձում է ՀՀ–ին հանել, և որպես կողմ բերել Արցախին: Անշուշտ, այստեղ դրական ելևէջ կա, բայց մեր եղած իրավիճակում, երբ արտաքին աշխարհում դրությունը սրընթաց փոխվում է, այս միլիմետրանոց քայլերը մեզ չեն փրկի: Մենք 30 տարի ուշացել ենք»,–ասաց նա:

Ըստ Մարիամ Ավագյանի, Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործը մյուս բոլոր փախստականների իրավունքների առումով նախադեպային կարող է լինել միայն այն դեպքում, երբ այդ մեկ վճիռը հնարավոր կլինի աշխատացնել հստակ մշակված ռազմավարական դաշտում, ինչը ՀՀ իշխանությունները չունեն:

Նա հայտնեց, որ օրերս երկրորդ նամակն է ուղարկել Ազգային ժողով. «Խնդրել էի բարձրացնել ադրբեջանական ԽՍՀ տարածքում ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ կատարվածը ցեղասպանություն որակելու հարցը: Մինչ այս էլ էի ուղարկել, բայց՝ անպատասխան»:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan