Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

«Պաշտոնաթող ու գործող» ահաբեկիչներն ընդդեմ Ասադի

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ–ին մեղադրել է Սիրիայի Էլ–Հասակա նահանգի փախստականների ճամբարում նոր հակաասադական զինված խումբ ձևավորելու համար: Ռուսները պնդում են, որ նախապատրաստական վարժանքներից հետո «Նոր սիրիական բանակի» կազմավորումները կտեղափոխվեն Սիրիայի հարավ՝ կառավարական բանակի դեմ գրոհելու նպատակով։

Ընդ որում, ռուսական կողմը պնդում է, որ ԱՄՆ–ն օգտվում է ոչ միայն Ջեբհաթ ան–Նուսրայի, այլև ԴԱԻՇ–ի գրոհայինների ծառայություններից, ինչն իսկապես սենսացիոն տեղեկություն է և, ցավոք, ո՛չ միակ վկայությունը ԱՄՆ–ի տարօրինակ գործողությունների վերաբերյալ: Հ

անգստյան օրերին թուրքական մամուլն, օրինակ, տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ–ը Իդլիբի նահանգում արգելակում է Սիրիայի ազատ բանակի պայքարը նուսրայականների դեմ (իհարկե, Անկարայում բացահայտ չեն խոստովանում, որ հակաասադական տրամադրություններով ՍԱԲ–ը ժամանակին Թուրքիայի ուղիղ միջամտությամբ է այստեղ ձևավորվել՝ երկար ժամանակ ԱՄՆ գլխավոր դաշնակիցներից մեկը դառնալով, բայց դա մի կողմ թողնենք), և պարարտ հող էնախապատրաստում նոր ահաբեկչական խմբավորումների ձևավորման համար:

Մի բան, որ նաև Իրանում հաստատեցին, և FARS News–ն էլ կոնկրետ տեսահոլովակով փաստեց իր տեղեկությունները վերոնշյալի մասին: Հանգստյան օրերի սիրիական «անակնկալները», սակայն, այսքանով չսահմանափակվեցին: Թուրքական Yeni Afak պարբերականն ու արաբական մի քանի աղբյուրներ հաղորդեցին, թե ԴԱԻՇ–ի առաջնորդ, Իրաքից դեղնավուն տաքսիով Սիրիա հասած և հերթական անգամ այստեղ իր հետքերը մաքրած Աբու Բաքր ալ–Բաղդադին իրականում Սիրիայի ամերիկյան ռազմաբազաներից մեկում է գտնվում: Իբր՝ նա դեռ Իրաքում էր ձերբակալվել ամերիկյան զինուժի կողմից, այնտեղից տեղափոխվելով Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս էլ–Այն քաղաքի ամերիկյան բազա, իսկ բոլորովին վերջերս՝ Էլ–Հասակայի մերձակայքում գտնվող հենակետ:

Yeni Afak–ի պնդմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունները, Աբու Բաքրի հետ միասին, նաև ԴԱԻՇ–ի 7 կարևոր հրամանատարների են ձերբակալել, որոնցից մեկն իրաքյան ծագում ունի և կարողացել է մինչև Սիրիա հասնելն իրենց մասին լուրեր փոխանցել: Հիմա. այս տեղեկությունները հետաքրքիր, բայց որևէ էական նշանակություն չէին ունենա, եթե դրան այլ դետալներ չհամադրելով՝ չփորձեինք հասկանալ իրերի ներկայի դրությունը: Կարծում ենք, հատկապես ռուսական զորքերի դուրսբերման ֆոնին (ինչին մենք առանձնապես հավատ չէինք ընծայի), միջազգային կոալիցիան փորձում է հերթական անգամ ռևանշի հնարավորություն ստեղծել Սիրիայում՝ սրբագրելով ռուսական հաղթանակն ու հասնելով Ասադի տապալմանը:

Ընդ որում, ինչպես երևում է, ԱՄՆ–ն այդ ընթացքում հին սխալներն է գործում՝ կրկին տարվելով կասկածելի և ակնհայտ հանցագործ տարրերի ուղղորդմամբ: Հետաքրքիր է, որ, փաստորեն, նույն գործին են լծվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (օրերս նա Բաշար ալ–Ասադին դարձյալ Սիրիայի ժողովրդի թշնամի որակեց՝ հայտարարելով, թե նրա պաշտոնավարումն այս պահին էլ որևէ քննադատության չի դիմանում) և, այսպես կոչված, սիրիական ընդդիմությունը, որը 2 շաբաթ Ժնևում դեգերելուց հետո (բանակցությունների 8–րդ ռաունդի վերջում), նոր թափով պնդեց Ասադի հրաժարականի անհրաժեշտությունը մինչանցումային փուլում:

Պաշտոնական Դամասկոսն, իհարկե, հայտարարեց, թե չի ստորագրի նման համաձայնություն ներառող որևէ փաստաթուղթ, Սիրիայի հարցով ՄԱԿ–ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան էլ սպառնաց, թե՝ նախապայման առաջադրող որևէ կողմ կզրկվի միջազգային հանրության աջակցությունից: Սակայն, ինչպես երևում է, սիրիական ընդդիմության երակներով ոգեշնչման նոր արյուն է ներմղվել, իսկ ոմանց համար էլ միջազգային հանրություն ասվածը սեփական դեմքն է…

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan