Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՏՄՊՊՀ-ն «Կարաս» բառի իրավատիրոջ փնտրտուքների մեջ

Մտավոր սեփականության կողմից «Կարաս» անվանման գրանցման հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել գինեգործությամբ զբաղվող «Սակի ընդ Սանս» ընկերությունը, որը հայտնի է «Զորահ կարասի» ապրանքանիշը ներկայացնող գինիներով:

Դիմում-բողոքում ընկերությունը տեղեկացրել է, որ գինու արտադրությունը հիմնել է դեռեւս 2001 թվականին՝ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում: Արտադրված գինիները անվանակոչվել է հիմնադիրի անձնանունով և մատնանշվել, որ դրանք հնեցված են կարասի մեջ, այդ իսկ պատճառով էլ անվանվել է «Զորահ կարասի»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ընկերությունը խնդիր ունի նույն ոլորտում գործող մեկ այլ՝ «Տիեռաս դե Արմենիա» ընկերության հետ, որը ներկայանում է «Կարաս» ապրանքանիշով:

Շաբոյանի խոսքով, «Զորահ կարասի» ապրանքային նշանը Մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցվել է 2012 թվականի մարտին, սակայն «KARASi» բառը ապրանքային նշանում հանդիսանում է չպահպանվող տարր, իսկ մի քանի ամիս անց, արդեն հունիսին նույն գործակալության կողմից գրանցվել է մյուս ընկերության՝ «Տիեռաս դե Արմենիայի» ապրանքանիշը, որտեղ նույն բառը գրանցվել է որպես պահպանվող տարր:

«Փաստորեն, խնդիրն այն է, որ «Տիեռաս դե Արմենիան» գտնում է, որ «Կարաս» բառը իրենց մտավոր սեփականությունն է և որևէ այլ ընկերություն իրավասու չէ օգտագործելու այն, քանի որ նշված բառի կիրառումը, սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն իրենց արտադրանքի հանդեպ»,- նշեց Ա. Շաբոյանը եւ հավելեց, որ «Զորահ կարասին» դիմումով խնդրել է, որպեսզի Հանձնաժողովը գնահատական տա, թե որքանով է պետական մարմնի, այս դեպքում Մտավոր սեփականության գործակալության կողմից կայացված որոշումը բխում մրցակցության շահերից.

«Ինչպես գիտեք, Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու որոշումներ՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաեւ կարող ենք դիմնել դատարան՝ պետական մարմինների կողմից ընդունված որոշումները լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու պահանջով: Այս պահին մեր կողմից կատարվող ուսումնասիրությունը ընթացքի մեջ է, իսկ ավարտին արդեն կներկայացնենք մեր որոշումը»,-նշեց ՏՄՊՊՀ նախագահը:

 

website by Sargssyan