Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Ամերիկյան մեդիա, կամ՝ հարուստ ու «անդարդ»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սպիտակ տան ներկայիս վարչակազմից հեռացող մարդիկ ու նրանց պատմություններն արդեն սպորտային հետաքրքրություն են առաջացնում ԱՄՆ–ում: Նույնիսկ հեղինակավոր մեդիան է ահռելի ջանքեր ներդնում՝ Սպիտակ տան ներքին անցուդարձը դեղին մամուլի ոճով մեջտեղ բերելու, այս ու այն պաշտոնյային գաղտնի «բռնացնելու» և Թրամփի անկողնու գույնի մասին անգամ տեղեկանալու համար: Այստեղ ոչ ոք չի մոռանում, թե ինչպես Ջարեդ Քուշներ–Սթիվ Բենոն հակասությունների արդյունքում վերջինս, որ Թրամփի գաղափարական հոր համբավն ուներ, ամռանը հրաժարական տվեց Սպիտակ տան քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնից:

Թրամփի՝ Հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էնթոնի Սքարամուչիի 11–օրյա կարիերայի ռեկորդային պատմությունն այսօր էլ մամուլում սյունակներ է զբաղեցնում: Նույն վիճակն է Թրամփի մամլո քարտուղար Շոն Սփայսերի դեպքում: Առավել ևս՝ Անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի, որ ներկայումս Ռուսական գործի շրջանակներում է համագործակցում իրավապահների հետ և Սպիտակ տանն ընդամենը 24 օր պաշտոնավարումից հետո անգամ կարող է խնդիրներ ստեղծել Թրամփի համար:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեմյս Քոմիի պատմությունն ընդհանրապես կարող է բեսթսելլեր դառնալ, և հրատարակչությունները միայն Ռուսական գործի ավարտին են սպասում, որպեսզի նրա գիրքն ու պաշտոնանկ արված գլխավոր դատախազ Սալլի Եյթսի մեմուարներն առաջինը հրապարակեն (նա հայտարարել էր, թե Արդարադատության նախարարությունը, եթե ճնշումներ չլինեն, չի օժանդակի Թրամփի միգրացիոն հրամանագրին):

Պակաս հետաքրքրություն չի առաջացնում նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեինս Փրիբուսի հեռացումը (իբր՝ դարձյալ Թրամփի փեսա Քուշների և դուստր Իվանկայի պատճառով), և Առողջապահության ու սոցիալական հարցերով քարտուղար Թոմ Փրայսի պաշտոնանկությունը, որն, իբր, պետբյուջեից 1 մլն դոլար էր ծախսել իր անձնական ճամփորդությունների համար:

Ի դեպ, արդեն քանի ամիս է՝ մամուլը քննարկում է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հնարավոր հրաժարականը, որն, իբր, Թրամփին բթամիտ էր անվանել: Դե, իսկ դեմոկրատների շրջանում Սպիտակ տան հասցեին անընդհատ հնչող այն քննադատությունը, թե համակարգն անծպտուն է ազատվում հատկապես սևամորթ կադրերից՝ պատմության մեջ երբևէ եղած «ամենասպիտակ աշխատակազմի» բյուրեղացմամբ, նոր բան չէ:

Եվ Թրամփն էլ մի անգամ չէ իր հետ կապված ռասիստական մեղադրանքներին հուժկու թվիթերյան պատասխաններ տվել՝ մշտապես Սպիտակ տան Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն և իր կողմից հարգված Օմարոսա Մանիգալթ Նյումանի օրինակը բերելով: Ամերիկյան մամուլն, ուրեմն, անցած օրը ցնծության մեջ էր, երբ հայտարարվեց, որ Նյումանն էլ է ազատվել աշխատանքից:

Փհենյանի հրթիռները մոռացած՝ այստեղ ինքնամոռաց էին գրում/հաղորդում, որ Թրամփը, տարիներ շարունակ Նյումանի հետ «Ափրենթիս» հեռուստաշոուի շրջանակներում աշխատելով, չկարողացավ նույնիսկ այդ մի հատիկ սևամորթ կնոջը «մարսել»՝ հատուկ ծառայությունների միջոցով նրան դուրս շպրտելով: Եվ չնայած Նյումանը երեկ ABC–ով ու մի քանի այլ ԶԼՄ–ով հաստատեց պաշտոնանկությունը՝ հերքելով դուրս շպրտվելը, ցավոք, առավել աշխուժացրեց ունկնդրի ագահությունը:

«Իմ աշխատանքի ընթացքում բաներ եմ տեսել, որոնք խոր զգայական հետք են թողել ինձ վրա: Բաներ, որոնք ազդել են իմ ու իմ համայնքի վրա: Եթե երբևէ կարողանամ պատմել իմ պատմությունը, այն շատ նշանակալի կլինի»,– հայտարարեց Նյումանը՝ նաև մեզ մտատանջության մեջ թողնելով:Ի վերջո, պիտի կողմնորոշվել՝ նախանձե՞լ «հարուստ ու անդարդ» ամերիկյան ԶԼՄ–ին, թե՞ մերոնց էլ խորհուրդ տալ՝ Սերժ Սարգսյանի խորհրդականների հոգեվիճակով հետաքրքրվել…

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan