Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Մեծ ասուլիս, կամ՝ նոր իմիջով նոր Պուտին

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ավանդական մամլո ասուլիսը, որ արդեն 13–րդ անգամ էր կազմակերպվում, մոտ 1700 լրագրողների ու աշխարհի տեսանկյունից առանձնահատուկ էր այն պատճառով, որ առջևում նախագահական ընտրություններ են, և Կրեմլը, փաստորեն, այդկերպ էր քարոզարշավի մեկնարկը տալու: Սակայն, հակառակ սպասումներին, վերջին ասուլիսը ամենաանհետաքրքիրն էր 18–ամյա կառավարման ընթացքում:

Եվ ոչ միայն այն պատճառով, որ Պուտինն այս անգամ առավել երկար էր բառեր–թվեր փնտրում, կոկորդը մաքրում, կամ՝ տևականորեն էր բյուրոկրատական տեքստերին փարվում (չնայած՝ այս անգամ էլ և՛ կասկածելի անեկդոտներ ու թևավոր մտքեր կային, և՛ դիմացինին շփոթեցնելու հին մեթոդներ): Խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքում էլ նկատեցին, Պուտինն այս անգամ հանդարտ էր և ագրեսիվ ուժ չէր ճառագում:

Բացի այդ, չնայած մեդիայի ակտիվությանը, հարցերի առյուծի բաժինն էլ ներքին հարցերին էին վերաբերում, ինչն իսկապես զարմանալի էր, որովհետև բոլորն էին նախապես թելադրված հարցերի միջոցով արտաքին խիստ ագրեսիվ ուղերձներ ակնկալում: Այնպես որ, եթե այդ հատվածն ամփոփելու լինենք, այն ինչ ասվեց՝ հետևյալն էր. վերջին տարիներին ՌԴ–ն շատ է տուժել նավթի գների անկման, միջազգային պատժամիջոցների, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների պատճառով, սակայն, նույնիսկ այդ պայմաններում կայուն մակրոտնտեսական ֆոն է ձևավորվել, տնտեսությունը բոլոր ոլորտներում աճ է արձանագրել, ԵԱՏՄ–ն դեռ կդրսևորվի իբրև կարևորագույն հարթակ, և չնայած դեռ շատ անելիք կա, իրավիճակը, խոշոր հաշվով, դրական պիտի գնահատել:

Արդյունքում՝ ներռուսական հիմնական ինտրիգը ընտրությունների թեման դարձավ, և անակնկալ էր փաստը, որ Պուտինն ինքնաառաջադրմամբ է ընտրությունների գնում: Մեր տպավորությամբ՝ այդկերպ նա իր հանրությանն ու աշխարհին ուղերձ էր հղում առ այն, որ սոսկ ազգային վստահության մանդատի հետ է անվերապահ հույսեր կապում, և որ ոչ միայն այլևս չի նույնանում, այլ նույնիսկ տարածություն է պահպանում առկա համակարգից, որտեղ հաճախ շատ շահեր են պտտվում:

Այս համատեքստում, ի դեպ, շատ խորհրդանշական էր թաթար լրագրողի՝ «Պուտին–բաբայ» պաստառը (նշանակում է՝ «Պուտին պապիկ», բայց ասոցացիան էլ է հետաքրքիր. կարող ես «Putin, bye–bye՝ Ցտեսություն, Պուտին» էլ կարդալ…), և նույնքան ենթատեքստային նախագահի այն պնդումը, թե բազմազգ երկրի բոլոր ժողովուրդները, լեզուներն ու ավանդույթները կշարունակվեն հարստություն դիտարկվել, և ոչ մեկին այնպիսի կարգավիճակ չի պարտադրվի կենտրոնից, որոնք մերժելի կդիտարկվեն:

Ստացվում է՝ Պուտինը հանդես եկավ ոչ թե ստալինյան բռունցքով կառավարողի, այլ, այսպես կոչված, «սուվերեն ժողովրդավարի» նոր իմիջով: Եվ չնայած անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչեցրած սիրալիր խոսքերին (նշեց, որ կարճ ժամանակում ԱՄՆ շուկաները աճ են արձանագրել, ինչը միայն Թրամփի նկատմամբ առկա վստահության մասին է խոսում), սա նաև այդ երկրին, գուցե Եվրոպային էլ ուղղված ուղերձ պիտի ընկալել:

Իբր՝ դուք օրնիբուն Պուտինին եք դեմոնիզացնում, բայց տեսեք, որ՝ մի դեպքում կործանիչներով եք կասկածելի տարրերի համար դեմոկրատիա արտահանում, մյուս դեպքում՝ փամփուշտներով եք Կատալոնիա լռեցնում: Կամ՝ քթներդ եք Ուկրաինա մտցնում, և դա այն դեպքում, երբ պորոշենկո–սահակաշվիլիների փչացրած Կիևի համար միայն Մոսկվայի սիրտն է անկեղծորեն ցավում:

Բայց այսքանով անակնկալները չավարտվեցին. Փարիզյան համաձայնագիրը լքելու՝ Թրամփի քայլի ֆոնին, Պուտինը նաև անկեղծ բնապահպանի դերում հանդես եկավ և, Սիբիրից մինչև Բայկալ ու նավթահանքերից մինչև ձկնորսական տարածքներ՝ «խիստ կանաչ» գաղափարներով հանդես եկավ: Ավելին՝ նա նաև մեծ խաղաղարարի ու հումանիստի կեցվածք ընդունեց՝ ԴԱԻՇ–ին հաղթելու չափ կարևորելով ճամբարներում ապրող սիրիացի երեխաների հոգսը, որովհետև համաշխարհային ահաբեկչությունն, ըստ Պուտինի, հենց նման ճակատագրերով է «սնվում»:

Եվ ընդհանրապես՝ նույնիսկ այնտեղ, որտեղ պայթյուն էր ակնկալվում (Միջազգային օլիմպիական կոմիտե, ՌԴ–ին, Իրանին, Չինաստանին ու ԿԺԴՀ–ին մի հարթության վրա դնելու՝ ԱՄՆ դիրքորոշում, սիրիական խնդիր, բանակ և այլն), Պուտինին հաջողվեց ոչ միայն չայրել կամուրջները, այլև նոր կամուրջներ գցել: Այս անգամ նա թե՛ ուկրաինացի լրագրողի գռեհկությունը հանդուրժեց, թե իր մրցակից Սոբչակին հնարավորություն տվեց հրապարակայնորեն քննադատել իրեն…

 

website by Sargssyan