Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Հայր ու որդի չհավատացին իրենց աչքերին, երբ գտան ԴԱ իրենց դաշտում

Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Արարատի մարզում կազմում է 7500 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,6%–ով: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:

Այստեղ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85,9%–ը, կամ 6400 մարդ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել:

Գործազուրկների շարքում մեծ է կանանց թիվը՝ 61,7%: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 25,5%–ը երիտասարդ է, 4,3%–ը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 52,9%–ը՝ գյուղերի բնակիչները:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտությունների, կրթության և մանկավարժության, առողջապահության, սպասարկման ոլորտի մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը:

Հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 8,1%–ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 16,3%–ը: Արհեստագործական կրթություն ունեցողների 3,5%–ն աշխատանք չունի, իսկ տարրական կրթություն ունեցողների՝ 72,1%–ը:

Սեպտեմբեր ամսին մարզում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որի նպատակը՝ գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական շփման կազմակերպումն էր: Տոնավաճառին մասնակցել է 678 աշխատանք փնտրող, 26 գործատու, որոնց կողմից ներկայացվել է 67 թափուր աշխատատեղ: Առաջիկայում նրանց կողմից սպասվում է ստեղծել 62 նոր աշխատատեղ: Տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 12 աշխատանք փնտրող:

Իսկ, ըստ ԱՎԾ–ի տվյալների, Արարատի մարզում գործազրկության մակարդակը 2016 թ. կազմել է 9,2%, որը 2015թ նկատմամբ աճել է 0,9%–ով:

Տարվա ընթացքում մարզի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 1186 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 363 թափուր չկրկնվող աշխատատեղ: Մարզում հիմնականում պահանջարկված են բարձր ու միջին որակավորման բուժաշխատողները, դասավանդողները, սպասարկման ոլորտի մասնագետները:

Արարատի մարզում աշխատաշուկայի իրավիճակը և առաջիկա միտումները ուսումնասիրելու նպատակով տարածքային կենտրոնները սերտորեն համագործակցում են տարածքում գործող ոչ միայն գործատուների, այլ նաև հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր գերատեսչական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնց աջակցությամբ նաև հաջողությամբ իրականացվում են զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը:

Զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 537 աշխատանք փնտրող, որոնցից 63–ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan