Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Հայր ու որդի չհավատացին իրենց աչքերին, երբ գտան ԴԱ իրենց դաշտում

Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Արմավիրի մարզի Զարթոնք համայնք հասնել չի լինում: Մեծամորի գլխավոր մայրուղուց ավտոմեքենայով այստեղ գնալը շուրջ 5 րոպեի ճանապարհ է, բայց 40 է տևում: Զարթոնքի ճանապարհները քարուքանդ վիճակում են գտնվում:

««Վաբշե» մենք ճանապարհ չունենք, օր օրի վիճակն ավելի է վատանում: Ահավոր վիճակի մեջ ենք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին բնակիչները:

Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ բոլոր ընտրությունների, քարոզարշավների ժամանակ տարբեր աստիճանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել են իրենց հուզող հարցերը, սակայն մինչև օրս ճանապարհները բարվոք չեն:

«Լսել են, խոստացել, որ կսարքեն, բայց դեռ նույն վիճակն է: Ամբողջը բլած վիճակում է»,– ասաց գյուղացին:

Շատ անգամ շտապօգնությունը չի գալիս, երբ իմանում է, որ Զարթոնքից է կանչը: Տաքսիները նույնպես հրաժարվում են բնակիչներին սպասարկել:

«Մեր մեքենաներն էլ ջարդվելով են գնում– գալիս»,– ասաց նա:

Համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը շարունակում է համագյուղացու դժգոհությունը և ավելացնում, որ երկու անգամ ճանապարհն ավազապատել են, բայց՝ անօգուտ:

«Հիմա գյուղում շարժվել չի լինում: Որ էքսկավատորը գա քանդի, մի մետր ավազ կհանի փողոցներից, բայց ի՞նչ օգուտ՝ անձրևը, ձյունը գալիս է, նույն վիճակն է: Մի հատ բեռնատար մեքենա է անցնում, և սաղ փոսեր է առաջանում»,– նշեց Սարգսյանը:

Անբարեկարգ ճանապարհը շուրջ 12 կիլոմետր է ձգվում: Խնդրի մասին բոլորն են քաջատեղյակ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ճանապարհը տեսել է: Նրա հաշվարկով՝ այն վերանորոգելու համար մոտ 500–600 միլիոն դրամ է անհրաժեշտ:

«Գումարի չափն իրենից ենք լսել, բայց դա վերջնական հաշվարկը չի: Թող 200 միլիոն փող տան ինձ, ես սաղ ճանապարհը կասֆալտապատեմ»,– ասաց համայնքի ղեկավարը:

Նա պնդեց, որ համայնքապետարանի միջոցով այդքան մեծ ծախսեր անել չեն կարող:

«Բյուջեն 30–40 միլիոն է կազմում: Դրանով մենք քանի՞ տարի կարող ենք ճանապարհ կառուցել: Բա մենք ո՞նց ապրենք: Դպրոց ունենք, աշխատողներ, սոցիալապես անապահով բնակիչներ, լուսավորություն: Այդ գումարով կարողանում ենք ընթացիկ ծախսերն ապահովել և յոլա գնալ: Բացի այդ էլ, դա համայնքային ենթակայության ճանապարհ չէ՝ պետական մայրուղի է համարվում»,– ասաց նա:

Ճանապարհի մասին մոտ 20 օր առաջ է գրություն ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին: Պատասխան դեռ չի ստացել: Պարույր Սարգսյանը առաջիկա օրերին պատրաստվում է կրկին նամակ ուղղել վարչապետին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի համայնքապետերի մասին հայտարարությանն ասաց. «Թող էն գյուղապետերը, ովքեր կերել են, նրանք էլ պատասխան տան: Մեզ մոտ նման բան չկա: Մենք շատ խելոք, սիրուն ձևով աշխատում ենք, ոնց որ պետք է»:

Զարթոնքցիների պահանջն այսօր մեկն է՝ բարեկարգ ճանապարհ ունենալ:

«Բերքը չենք կարողանում շուկա հասցնել, որովհետև ամբողջ ճանապարհը քանդված է՝ մեքենա քշել չենք կարողանում: Թող բերեն ու սարքեն: Մենք չենք կարող վերանորոգել, տոկոսների տակ ենք: Ջուր չտվեցին, որ բերք ստանանք ու տոկոսները փակենք»,– ասացին նրանք:

Չնայած դժվարություններին՝ այստեղ հույսով սպասում են, որ մի օր Զարթոնքի ճանապարհները «զարթոնք» կապրեն:

 

Մանյա Պողոսյան




website by Sargssyan