Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Հայր ու որդի չհավատացին իրենց աչքերին, երբ գտան ԴԱ իրենց դաշտում

Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը»

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը

 

Պարոն Գինոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի կողմից Եվրամիության հետ կնքված շրջանակային համաձայնագրին:

– Ինչքան բազմակողմանի համաձայնագրեր ունենանք, և մեր պետությունն ինչքան շատ երկրների և քաղաքական միավորների հետ ընդհանուր գործակցություն ունենա, այնքան մեր երկրի իրական անկախությունը մեծ կլինի, միակողմանի կախվածությունների մեջ քիչ ընկած կլինի: Եվ որևէ առանձին երկիր այլևս չի կարողանա նրան քաղաքականություն թելադրել:

 

Եվրոպական արժեքների վերաբերյալ մեր հասարակության տարբեր շերտերի մոտ տարբեր ընկալումներ կան: Մարդիկ կան, որ մերժում են, մարդիկ կան, որ ամեն ինչն են միանշանակ ընդունում: Համենայն դեպս, եվրոպական արժեհամակարգ թեքվելը մեզ ինչ–որ ոչ հաճելի պահեր չի՞ պարգևի մեր ազգային տեսակը պահպանելու առումով:

– Իսկ ի՞նչ է, երբ մեզ պարտադրում էին ընդունել ընտանեկան բռնությունների վերաբերյալ օրենք, այն ժամանակ կնքե՞լ էին այդ համաձայնագիրը: Բանն այն է, որ համաձայնագիր կնքած լինենք, թե չլինենք, ուզենք թե չուզենք, միևնույնն է, մեզ պարտադրելու են նման բաներ:

Խնդիրը մեր հասարակության գրագիտության և նրա կողմից խոհուն վերաբերմունք դրսևորելու մեջ է: Ավելի որոշակի՝ խնդիրը մեր մեջ է, որպեսզի կարողանանք նման բաներին դիմակայել:

Եվ այդպիսի պարտադրանքներն էլի են շարունակելու: Եվ ստիպելու են մեր իշխանությունների միջոցով: Եվ ստիպելու են մեր մեջ գտնվող «իրենց» կազմակերպությունների ու անհատների միջոցով: Այնպես որ, այս ամենը լինելու է ուզենք, թե չուզենք: Այդպես էր, չէ՞, որ մեզ ստիպեցին և մահապատիժը վերացրեցինք:

 

Իսկ ի՞նչ ճանապարհով կարող ենք դիմակայել Եվրոպայում եղած այդ բացասական երևույթներին: Որպեսզի նրանցից իրենց դրականը վերցնենք և բացասականը թողնենք մի կողմ:

– Ես կարծում եմ, որ Գարեգին Նժդեհի խոսքերը, թե «մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը», ավելի քան ռեալ ու ճշմարիտ են: Ուստի մեր մտավորականությունը պետք է կարողանա հասարակությանը հասու դարձնել դրսից եկող նման երևույթների ընդունման մերժելիությանը: Եվ մեր մեջ վճռական կամք ձևավորվի, որպեսզի մերժենք այն օրենքները, որոնք վնասում են մեր ազգային տեսակը:

 

Բայց ընդունեք, որ այսօր, գոնե հասարակության մեծ մասի աչքում, մտավորականությունը չունի բավարար դեր ու նշանակություն:

– Ճիշտ է, ներկա մեր մտավորականությունը ոչ միշտ է գտնվում իր բարձրության վրա և ոչ միշտ է, որ կարողանում է իր դիրքերը պահել, իր սկզբունքային մոտեցումը ցուցաբերել:

Բայց, այնուամենայնիվ, ավելի քան համոզված եմ, որ իշխանավորից, որն աթոռը պահելու խնդիր ունի, նաև կախված է քաղաքական պայմանականություններից, դժվար է լուրջ սպասելիքներ ունենալ այս հարցերի վերաբերյալ: Եվ մտավորականը կարող է այս ամենն անել: Նա կարող է ցանկացած իրավիճակում լինել իր ազգի կողքին:

 

Իշխանավորը թույլ կտա՞ մտավորականին անել մի բան, որը հաճելի չէ իրեն կամ իր քաղաքական հաշվարկների մեջ չի մտնում:

– Իսկ ե՞րբ եք տեսել, որ իշխանությունը թույլ տա: Իրավունքները վաստակում են: Այդ իրավունքները վաստակել է պետք և ոչ թե սպասել, թե իշխանավորները թույլ կտա՞ն, թե թույլ չեն տա:

Եվ դրանով է մտավորականը մտավորական: Որ նա կարողանում է վաստակել իր ասելու իրավունքը և դրանով իսկ տեր կանգնել ազգի ճակատագրին:

Վստահ եմ, որ մեր մեջ այսօր ևս կան նման մտավորականներ: Ցավոք սրտի, քիչ, բայց՝ կան: Եվ վաղը ևս լինելու են: Եվ խնդիրը հենց դա է, որ ունենանք ճշմարիտ մտավորականներ, և վերջիններս կարողանան ճիշտ գործունեություն ծավալել և ստանձնել ազգին առաջնորդողի դերը:

Եվ ես կարծում եմ, որ մեր մտավորականությունն ի զորու է այս բոլոր հարցերի պատասխանները տալ: Որպեսզի նաև մեր ազգի ճակատագիրը մեկ մայրաքաղաքից չլինի կախվածության մեջ: Եվ այդ կախվածությունը բաշխելով մի քանի կետերի մեջ, կամաց–կամաց սեփական ճակատագրին տեր կանգնելով, մեր երկրի կախվածությունը թողնել միմիայն մեր մայրաքաղաքից:

 

Գոհար Սարդարյան

website by Sargssyan