Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Երուսաղեմ կամ մեծ սադրանք

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 48 երկրները, Անկարայում հրավիրված արտահերթ գագաթաժողովի ընթացքում, հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որում դատապարտել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ դիրքորոշումը:

Դիտարկելով տարածաշրջանային աճող լարվածությունը, ԻՀԿ–ն ընդգծել է, որ՝ «եթե ՄԱԿ–ի ԱԽ–ն Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ քայլեր չձեռնարկի, գործը կուղարկվի Գերագույն Ասամբլեա, որովհետև ԱՄՆ–ը պիտի պատասխանատու լինի իր անօրինական քայլի բոլոր հետևանքների համար»: Ավելին՝ ԻՀԿ–ն միջազգային հանրությունից պահանջել է նաև փոփոխել Պաղեստինի կարգավիճակը ՄԱԿ–ում և պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը՝ արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

Հետաքրքիր է, որ Վաշինգտոնն այս հայտարարությունը որևէ կերպ չի մեկնաբանել և անդրադարձել է միայն Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի այն մտքին, թե՝ ԱՄՆ–ն այլևս չի կարող որևէ դերակատարում ունենալ հակամարտության կարգավորման հարցում (մի բան, որ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր կրկնել՝ շեշտելով, որ այժմ անհրաժեշտ է նոր և չեզոք միջնորդ գտնել):

«Հենց այդպիսի հռետորաբանությունն է այսքան ժամանակ խանգարել այս հակամարտության կարգավորմանը, ինչն անթույլատրելի է»,– հայտարարել են Սպիտակ տանը՝ Աբբասին խորհուրդ տալով չհրաժարվել բանակցություններից:

Ինչ վերաբերում է Իսրայելի արձագանքին, Jerusalem Post–ի վկայությամբ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատասխանը կարճ է եղել: «Բոլոր այդ հայտարարությունները մեզ չտպավորեցին…համոզված ենք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու գործընթացը նոր–նոր է սկսվում: Շուտով նաև ուրիշները կմիանան ԱՄՆ–ին՝ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելով»,–հայտարարել է Նեթանյահուն:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ իրավիճակը տարածաշրջանում ժամ առ ժամ է լարվում: Միայն վերջին 2 օրերի ընթացքում, Իսրայելի զինվորականների՝ Գազայի հատվածում և Հորդանանի աջ ափին վարած օպերացիաների արդյունքում, 1795 պաղեստինցի է վիրավորվել (զոհերի մասին չի փոխանցվում):

Իրավապահները ձերբակալել են ավելի քան 200 հոգու, հաճախանում են ընդհարումները զինվորականների և ամբողջական համայնքների միջև՝ պաղեստինցիներին լուրջ վնասներ պատճառելով, ՑԱԽԱԼ–ն անընդմեջ հրթիռակոծում է ՀԱՄԱՍ–ի դիրքերն ու Գազան՝ իր քայլերը պաղեստինյան հրթիռակոծությամբ բացատրելով, իսկ իսրայելական կառավարությունը խոսում է մահապատժի վերականգնման մասին:

Մի խոսքով՝ իրավիճակն իսկապես լարվում է, նոր բանակցությունների մասին խոսք լինել անգամ չի կարող, և զարմանալի է, որ Վաշինգտոնն իսկապես չի տեսնում իր պատասխանատվությունն այս հարցում:

Մի կողմ թողնելով իսրայելական ռմբակոծումները, Գազայի շրջափակումը, առկա հումանիտար աղետը, պաղեստինցիների ձերբակալությունները, Ալ–Աքսայի մզկիթի հետ կապված հուզումներն ու մնացած միջադեպերը, որոնք մի քանի անգամ ավելին են, քան պաղեստինյան ձեռնարկները, ներկայացնենք ՑԱԽԱԼ–ի տվյալները՝ վերջին 2 տարվա ընթացքում պաղեստինյան կողմի հրթիռակոծման հետ կապված:

Միանգամից նշենք, որ եթե 2016–ին ՀԱՄԱՍ–ն իսրայելական ուղղությամբ ընդամենը 12 հրթիռ էր արձակել, որի ընթացքում ոչ ոք չէր տուժել, 2017–ին այդ թիվն 8–ի էր հասել: Ընդ որում, սեպտեմբեր–հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին (այսինքն՝ այն ընթացքում, երբ եգիպտական միջնորդությամբ ՀԱՄԱՍ–ՖԱԹՀ ազգային հաշտության բանակցություններ էին ընթանում, ՀԱՄԱՍ–ը խզում էր Իրանի հետ իր կապերը, խոստանում էր Գազայի կառավարումը հանձնել Ռամալլային և վերաֆորմատավորվել նորմալ քաղաքական կազմակերպության՝ հաշտվելով նաև Իսրայելի հետ բանակցությունների մտքին), կրակոցներն ու հրթիռակոծումներն ընդհանրապես դադարել էին:

Եվ եթե այժմ ՀԱՄԱՍ–ը նորից հայտարարում է 3–րդ ինթիֆադայի մասին, իսկ բանակցությունները փակուղի են մտել, մի՞թե ակնհայտ չէ, որ Սպիտակ տան հայտարարությունը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին, առնվազն մեծ սադրանք պիտի որակել: Ինչ վերաբերում է պատմական փաստարկներին՝ սա արդեն կատարյալ փարիսեցիություն է, որովհետև այդ դեպքում ԱՄՆ–ն իր տարածքների մի մասը պիտի զիջի հնդկացիներին, ալբանացիները՝ սերբերին, Թուրքիան ու Ադրբեջանը՝ հայերին, և այդպես շարունակ…

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan