Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Հայր ու որդի չհավատացին իրենց աչքերին, երբ գտան ԴԱ իրենց դաշտում

Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն»

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը

 

Պարոն Մովսիսյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես էր եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ միայն 14 ծրագիր է ներկայացվել: Ինչո՞ւ համայնքների ղեկավարներին չի հաջողվել զարգացման ծրագրեր ներկայացնել:

– ՏԻՄ նոր օրենքով համայնքային խնդիրները ինչ–որ մի տեղ ասոցացվում են նաև համայնքի ղեկավարի հետ: Համայնքի տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը համայնքային խնդիր է, այստեղ համայնքի ղեկավարն ունի լիազորություններ: Օրինակ, եթե համայնքում բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ է տարածք հատկացնել և այն ջրով, լույսով ապահովել, աղբահանություն իրականացնել, համայնքապետն իր լիազորությունների շրջանակում պարտավոր է դա անել:

Համայնքի ղեկավարը ջերմոց սարքելու իրավունք չունի, նա պարտավոր է պայմաններ ստեղծել, որ իր համայնքում ջերմոց հիմնելը հնարավոր լինի: Վարչապետը հիմա ասում է՝ բիզնես ստեղծելու համար դուք պետք է մարդկանց կանչեք, բանակցեք, գովեք, որպեսզի նրանք այդտեղ կարողանան բիզնես դնել և աշխատատեղեր ստեղծել: Սա անելու համար որոշակի ունակություններ են պետք: Փորձը ցույց է տալիս, որ մարդը չի կարող քո բարի խոսքի համար բերի և գումարներ ներդնի: Այստեղ երկու խնդիր կա: Նախ մենք չունենք այդպիսի կադրեր, որոնք կարող են նման ծրագրեր կազմել, դրա համար բիզնես ունակություն է պետք:

Կա նաև մեկ այլ պատճառ: Մենք ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն: Դրանց մի մասը բարձր լեռնային, սահմանամերձ համայնքներն են: Կան բնակավայրեր, որտեղ բնակչության մեծ մասը տարեց են, որոնք բիզնեսի մեջ որպես աշխատուժ չեն կարող ներգրավվել: Կան սահմանամերձ համայնքներ, այդտեղ ներդրողները չեն գալիս, որովհետև հակառակորդը նրանց վրա կրակում է:

Սրա համար է տեղի ունենում համայնքների խոշորացումը, որպեսզի նաև ռեսուրսների խոշորացում տեղի ունենա: Պետք է նաև հասկանանք, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր փող ունեն, բայց մեզ մոտ նաև լուրջ բիզնես հետաքրքրություն ներկայացնող շատ քիչ բաներ կան: Համայնքի ղեկավարի վերաբերմունքն իր համայնքի նկատմամբ պետք է փոխվի:

 

Համայնքներում կան ենթակառուցվածքներ, որոնք վերանորոգման կամ կառուցման խնդիր ունեն: Համայնքն իր բյուջեով այդ խնդիրը չի կարողանում լուծել: Ի՞նչ անել այդ դեպքում:

– Համայնքները չունեն այնքան ներուժ, որ հնարավորություն ունենան լուծել ենթակառուցվածքների խնդիրը: Նրանք նաև պետք է հասկանան, որ դրանք կառուցելու ժամանակ իրենք ևս պետք է մասնակցություն ունենան՝ ներդրում ունենան: Միջազգային կազմակերպությունները, երբ համայնքում մանկապարտեզ են վերակառուցում, համայնքը պետք է առնվազն 10% ներդրում ունենա: Սա ոչ միայն փողի խնդիր է, այլև՝ պատասխանատվություն: Երբ այն ուրիշն է անում, դու որպես նվեր ես ընկալում, երբ սեփական ուժերով ես կառուցում, այն քոնն է դառնում:

Փորձը ցույց է տալիս, որ դոնորի կողմից կառուցված կաթի մթերման կայանը, ջերմոցները, չորանոցները կամ նախկին գյուղապետինն են, կամ ինչ–որ անձի սեփականությունը: Մինչդեռ պետք է համայնքի սեփականությունը լինի: Այս մեխանիզմների մշակման դեպքում խնդիրը կկարգավորվի: Եթե դա չլինի, էլի կշարունակենք նույն ձևով ապրել և սպասել հրատապ ծրագրերին: Մի բան կարվի և նորից կսպասես, թե 5 տարի հետո ում հերթն է հասնելու: Համայնքը պետք է գրի, որ մանկապարտեզի, ճանապարհի վերանորոգման խնդիր ունի:

Ես չեմ հիշում մի դեպք, երբ համայնքը ներկայացրել է դրամաշնորհի հայտ և ստացել այն: Կամ համայնքին չեն վստահել, կամ ֆինանսական միջոցներ չեն եղել:

 

Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք պատրաստ չենք տեսնել, թե համայնքապետերից ոմանք ինչպես են բնակչության փողերը տանում իրենց տուն: Ինչո՞ւ այս հայտարարությունը միայն նոր հնչեց:

– Սա շատ ցավոտ հայտարարություն է: Երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ավտոտեսուչների համակարգում մարդիկ կան, որոնք ապականում են ոլորտը և անուններ չնշեց, ժողովրդի մոտ ամբողջ ոստիկանների նկատմամբ հակակրանք առաջացավ: Նման հայտարարությունները համակարգի վրա ստվեր են գցում: Միևնույն ժամանակ, երբ համայնք ես մտնում, տեսնում ես, որ ամենալավ տունը համայնքի ղեկավարինն է, մինչդեռ նա բարձր ունակություններ չունի: Ասածի մեջ ճշմարտություն կա:

Իմ կարծիքով՝ ասածը հետագային է վերաբերում: Երբ գործ ունեինք 915 համայնքի հետ, վերահսկողությունը շատ բարդ էր: Խոշորացման արդյունքում 150–160 համայնքներ կձևավորվեն: Կլինեն խոշոր համայնքներ, իսկ բյուջեում՝ մեծ միջոցներ: Որոշ մարդկանց ախորժակը կարող է ավելի բարձրանալ: Հենց նրանց է զգուշացնում, որ չմտածեն, թե ինչ ուզեն, կարող են անել: Սա կոչ է նաև մարզպետարաններին, որոնք վերահսկողություն չեն կատարել համայնքներում:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan