Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Հայր ու որդի չհավատացին իրենց աչքերին, երբ գտան ԴԱ իրենց դաշտում

Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Շողակն ՆՋՈ» անունը կրող էջը զինվորների համար տաք հագուստ հավաքելու նպատակով գրառում էր արել, որում մասնավորապես գրել էր, թե երկու օր առաջ գիշերը Օմարի լեռնանցքում -25 աստիճան ցուրտ է եղել և անհրաժեշտ են տաք իրեր, հատկապես բրդյա գուլպաներ, որոնք հայ տղաների կյանքն ու առողջությունն են փրկում: Գրառման հեղինակ Նաիրա Պետրոսյանը տեղադրել էր լուսանկարներ, որոնցում զինվորները քնած են գետնին՝ ձյան հաստ շերտի տակ:

Պարզվում է, սակայն, որ այդ լուսանկարները բնավ մեր հայկական բանակի հետ կապ չունեն, դեռ ավելին՝ Օմարի լեռնանցքում նման եղանակային պայմաններ չեն լինում: Սրա հետ կապված արձագանքել էր նաև ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Վերջինիս բազմաթիվ ծնողներ գրել էին՝ արդյո՞ք այնտեղ իսկապես սառնամանիք է:

«Ուզումեմտեղեկացնել, որՕմարիլեռնանցքումվերջինօրերինգիշերը -8...-10 աստիճանիցցածրջերմաստիճանչիգրանցվել։

 

Հ.Գ. Օգնելու ցանկությունը ճիշտ և դրական երևույթ է, բայց, կարծում եմ, այն պետք է իրագործվի առանց զինվորների ծնողներին սթրեսի ենթարկելու»,– գրել էր Սուրենյանը։

«Փաստը» կապ հաստատեց նշված կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Պետրոսյանի հետ, ով վստահեցնում էր, թե իրենք այս խնդրի մասին տեղեկացել են Օմարում ծառայած նախկին զինվորներից: Նա պնդում էր, թե այնտեղ հավելյալ տաք հագուստի խնդիր կա: Ասում է՝ հիմա ես ձե՞զ հավատամ, թե Օմարի լեռնանցքում ծառայած անձնավորությանը, ով ինձ այդպես է ասել: Հարցին, թե ինչո՞ւ է համոզված, որ ահազանգողն այդտեղ ծառայել է, պատասխանեց, թե նա իր զինգրքույկը կբերի, և ինքը կհամոզվի դրանում:

Դիտարկմանը, թե որքանո՞վ է ճիշտ այլ երկրում արված լուսանկարը համադրել իրենց գրառմանը, առանց հստակ բացատրության, խոսքը երկար–բարակ պտտեցնելով՝ պատասխանեց, որ դա, այո, ճիշտ է:

«Ես շատ լավ գիտեմ, թե դրանք ինչ նկարներ են, և դրանք համատեղ ընտրվել են, որպեսզի ոչ մի զինվոր հետագայում չտուժի»,– վրա բերեց նա:

Միաժամանակ վստահեցնում էր, որ ժողովրդից հավաքած հագուստը կտանի այնտեղ, կբաժանի և օնլայն կցուցադրի բոլորին: Իսկ եթե հանկարծ դրանց կարիքը չունենան, հագուստը հետ կբերեն, կբաժանեն մարդկանց: Վերջինս նաև հրավիրում էր մեզ իրենց միանալ, գնալ Օմարի լեռնանցք՝ համոզվելու համար, որ հագուստը տեղ են հասցնելու:

Պետրոսյանի ներկայացմամբ՝ իրենց կազմակերպության գործունեությունը սկսվել է 2000 թ.: Եվ իր խոսքով՝ մինչ օրս հսկայածավալ գործեր են արել, ընդհուպ մինչև դպրոցների վերանորոգում: Ասում է, թե մարդասիրական օգնությունն իրենց կողմից շատ հազվադեպ է արվում, իրենք կենտրոնացած են դասընթացներ անցկացնելու վրա. ձուկ բաժանելու փոխարեն մարդկանց կարթ են տալիս և սովորեցնում ձուկ բռնել: Երբ հարցրեցի՝ ինչ նկատի ունեք, պատասխանեց, թե Աստվածաշունչը կարդացած լինելու դեպքում այդ հարցը չէի տա (աղանդի հոտը դո՞ւք էլ զգացիք,– հեղ.): Ինչն ամենահետաքրքիրն է, ասաց, թե մարդասիրական գործունեությամբ հազվադեպ են զբաղվում, բայց գրեթե բոլոր սոցցանցերում գրանցված Շողակն ՆՋՈ–ի էջերում գերակշռում են հենց նման կոչերը՝ համախմբվելու, գումար նվիրաբերելու և այլ այդ ոճով գրված «ստատուսներ»:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից «Փաստը» հետաքրքրվեց, թե արդյո՞ք Օմարի լեռնանցքում ծառայող զինվորները լրացուցիչ տաք հագուստի կարիք ունեն, ինչին նա պատասխանեց, որ ոչ միայն չունեն, այլև նշված շրջանում կիրառում են կոշիկները տաքացնող հատուկ տեխնոլոգիաներ: Վերջինս նույնպես խոսել էր այդ կնոջ հետ՝ հորդորելով հեռացնել նկարը և կեղծ լուրեր չտարածել:

Մեկ այլ հետաքրքիր փաստ էլ այն է, որ Նաիրա Պետրոսյանը սոցցանցերից մեկում ներկայանում է որպես հոգեբան–հիպնոլոգ հոգեվերլուծաբան և առաջարկում բազմաթիվ, մեղմ ասած, տարօրինակ ծառայություններ՝ նա օգնում է ծխելը թարգել, որոշ կախվածություններից հեռու մնալ, խրոնիկական վատ տրամադրության վերացման, վախերի ու ֆոբիաների, սևեռուն (կպչուն) մտքերի հեռացման, ինքնագնահատականի բարձրացման, ինքնազգացողության ու դիմադրողականության, քնի լավացման ու խրոնիկական հոգնածության հարցեր լուծել: Ի դեպ, նրա մեկ այցելությունն արժե 15 հազար դրամ:

Միաժամանակ, այս նույն սոցիալական էջում տեսնում ենք ամերիկացի հոգեբան, գրող Ջո Վիտալեի տեսանյութերից: Իսկ նրա պաշտոնական էջի լուսանկարները դիտելիս այս մարդու աքսեսուարների և մասսոնական տարրերի նմանություն ենք տեսնում: Համընկել է, չենք կարծում:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan