Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

ԵՄ–ն «Եվրոպայի Միացյալ Նահանգնե՞րը» կփրկեն

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Չնայած ԵՄ–ն շարունակում է զգալի հարստության և տնտեսական ուժի համաշխարհային կենտրոն լինել, այդուհանդերձ, զարգացման մոդելը շատերին է պակասավոր թվում, որովհետև անդամ երկրների սոցիալ–տնտեսական խզումն օրեցօր է մեծանում: Եթե մինչև 2004–ը, ԵՄ անաաղքատ շրջանում անգամ, 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի մակարդակը ԵՄ միջին ցուցանիշի 2/3–րդ մասն էր կազմում, հատկապես ԵՄ ընդլայնումից հետո այդ ցուցանիշը նվազել է մինչև 28%–ի:

Իսկ որ ամենակարևորն է՝ բոլոր նոր 10 երկրներն էլ փաստացի չեն ինտեգրվել կառույցին, որովհետև եվրագոտու տնտեսական արտադրանքի 43%–ը, նախկինի նմանությամբ, ԵՄ 14%–ում՝ Լոնդոն–Համբուրգ–Մյունխեն–Միլան–Փարիզ հնգանկյան տարածքում է ստեղծվում: Սա նշանակում է, որ առկա բարիքներից եվրոտարածքի ընդամենը 1/3–րդ մասն է լիուլի օգտվում, և 1 շնչին ընկնող եկամտի առումով Լյուքսեմբուրգում, օրինակ, մարդիկ 7 անգամ ավելի հարուստ են, քան՝ Ռումինիայի Բուխարեստում:

Փաստ, որն, իհարկե, դժգոհություն է առաջացնում հատկապես նորեկների շրջանում, որոնք հաճախ են կասկածում, որ խոստացված բարիքների փոխարեն իրենց միայն միգրանտներ ու Բրյուսելի թելադրած ծանր պարտավորություններն են վիճակվում: Այս առումով պնդել, թե Բրյուսելում ոչինչ չի արվում՝ սխալ կլիներ: ԵՄ տարածաշրջանային զարգացման քաղաքականությունն այսօր 3 հիմնական ուղղություն է որդեգրել:

1–ին հերթին շեշտը դրվում է տնտեսական մերձեցման վրա, երբ փորձ է արվում հատկապես նոր տարածքներում կրճատել հին–բարեկեցիկ շրջանների նկատմամբ խզումը, 2–րդ հերթին բազմապիսի միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված տարածաշրջանային մրցակցությանն ու գործազրկության նվազմանը, իսկ 3–րդ թիրախն արդեն ազգային սահմանների տնտեսական նշանակության նվազեցումն է, որպեսզի, նույն ռումինացին, օրինակ, իրեն նույնքան երջանիկ զգա, որքան՝ լյուքսեմբուրգցին:

Ընդ որում, բոլոր այդ 3 նպատակներին հասնելու համար, Բրյուսելը 3 հիմնական ֆինանսական կառույցներ է գործի դնում՝ Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամը, որ կենտրոնացած է տնտեսական աճի, գործազրկության և մրցակցության հետ կապված նախաձեռնությունների վրա, Մերձեցման հիմնադրամը, որտեղ տրանսպորտային և բնապահպանական ենթակառուցվածքներն են կարևորվում (ներառյալ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրները), և Եվրոպական սոցիալական հիմնադրամը, որը ներդրումներ է անում մարդկային կապիտալում (կրթություն և նոր հմտությունների ձևավորում):

Հիմա. Բրյուսելում պնդում են, որ սրանք բավարար են եթե ոչ անմիջապես հաջողություններ գրանցելու, գոնե ճիշտ ճանապարհով ընթանալու ու նրա համեմատաբար նոր/ասոցացվող անդամներին ճիշտ ազդակներ հաղորդելու համար (ակնհայտ է, որ դրանց նաև պիտի Հայաստանում ուշի ուշով հետևենք, եթե նույնիսկ կիսապայմանագիր ստորագրեցինք): Բայց խնդիրն այն է, որ նախ՝ բացասական խզմամբ տարածքներում մարդիկ ավելի արագ են արդյունքների սպասում: Բացի այդ՝ գնալով մեծանում են նաև սուվերեն պետությունների կասկածները վերպետական դիկտատի առումով:

Եվ եթե սրան էլ գումարենք Brexit–ն ու կատալոնական տիպի գործընթացները, այսօր արդեն ԵՄ վերաֆորմատավորման՝ սեղանին դրված 2 սցենարները բավական տագնապեցնող են թվում: 1–ի դեպքում ամբիցիոզները համարում են, որ հատկապես ԱՄՆ–ի համաշխարհային դերակատարման պայմաններում իրենց միայն «Եվրոպայի Միացյալ Նահանգների» ձևավորումը կփրկի՝ բոլոր առումներով բացարձակ քաղաքականությամբ ու սահմանների վերացմամբ, ինչը հնարավորություն կտա եվրագոտին անցնցում պահել՝ միաժամանակ եվրոպական արժեքները պահպանելով, սկեպտիկներն էլ համոզված են, որ նույնիսկ առկա կառույցն է պետք վերաֆորմատավորել:

Վերջիններս կարծում են, որ սկզբի համար անհրաժեշտ է իրարից զատել պետական ու մասնավոր ֆինանսները՝ իզոլացնելով դրանք փոխադարձ վնասակար ազդեցությունից և մարդկանց ազատելով, օրինակ, բանկերն իրենց հարկերով փրկելու պարտավորությունից, գտնում են, որ ազգային–սուվերեն պետություններին ազատ կառավարման հնարավորություն տալ, իսկ վերջում ուղղակի պիտի ներեվրոպական առևտրաշրջանառության հեշտացված ռեժիմի անցնել, ու վերջ:

Այդքան բան: Որ ուղղությունը կհաղթի, և ինչ տեսք կունենա Եվրոպան ընդհանրապես, ինչպես երևում է՝ ոչ ոք չգիտի նույնիսկ այն պայմաններում, երբ Եվրոհանձնաժողվի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պնդում է, թե իրենք պատրաստ են թե՛ լավատեսական, թե՛ վատատեսական սցենարներին: Բայց որ փոփոխվող աշխարհում նաև հին աշխարհամասն է կանգնած ահռելի փոփոխությունների շեմին, այդ մեկը հաստատ է:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan