Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

«Կարմիր» Ալաբամայի «կապույտ տվայտանքը»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ինչպես երևում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Տիեզերքի յուրացման» իր նորարարական ծրագրով ավելի շուտ հայրենակիցներին Լուսին «կվերադարձնի», քան՝ ամերիկյան իսթեբլիշմենթի բարեհաճությունը կստանա: Ասվածի վառ օրինակն ավանդաբար Հանրապետական կուսակցության կարմիրով ներկվող Ալաբամայում ծավալված իրադարձություններն էին, որոնք Սպիտակ տանն ու Աբրահամ Լինքոլնի Grand Old Party–ին ստիպեցին հիմնովին ցնցվել:

Իսկապես. ԱՄՆ–ում Սենատի աթոռի համար մղվող պայքարը դեռ երբեք այսպիսի դրամատիկ ընթացք չէր ունեցել: Եվ այն փաստը, որ դեմոկրատ Դագ Ջոնսը երեկ 1%–ից էլ քիչ ձայներով առավելության հասավ (49,6%՝ ընդդեմ 48,8%–ի) հանրապետական Ռոյ Մուրի նկատմամբ, ոչ միայն Ալաբամայի «ընթացիկ ընտրություն» է պետք դիտարկել, ինչպես նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց Twitter–ում ներկայացնել՝ թաքցնելով հիասթափության ցավը, այլևս մի խոշոր ապացույց առ այն, որ իսթեբլիշմենթը շարունակում է ցանկացած միջոցի գործադրմամբ դուրս մղել իր համար «օտար մարմին» դիտարկվող Թրամփին ու «թրամփիզմը»՝ ինչպես դրա դեմոկրատական հատվածն է սիրում ձևակերպել:

Ինչ նկատի ունենք «ցանկացած միջոց» ասելով՝ բացատրենք: Բանն այն է , որ 70–ամյա Ռոյ Մուրը, որ հանրապետական Ալաբամայի սիրելին էր (Մուրը ամերիկյան կոնսերվատիզմի չլռող ձայնն էր Ալաբամայում. նա դեմ է աբորտներին, նույնասեռականությանը, անօրինական ներգաղթին, պնդում է, որ ԱՄՆ–ում քրիստոնեությունը պիտի պետական կրոն հռչակվի և նույնիսկ զրկվեց շրջանային դատարանի քարտուղարության պաշտոնից՝ չկատարելով Դաշնային դատարանի պահանջն ու չհանելով դատարանի միջանցքում դրված բիբլիական Տասնաբանյայի մարմարյա արձանը), օրինավոր քաղաքացու, պարկեշտ քրիստոնյայի, ընտանիքի բարեխիղճ հոր և համոզված հանրապետական իմիջ ուներ, ընտրությունների ընթացքում դեմոկրատների կողմից մեղադրվեց ԱՄՆ–ի համար սովորական դարձած sexual harassment կոչվածում:

Ավելի ճիշտ՝ չգիտես էլ որտեղից 4 կանայք հայտնվեցին, որոնք պնդեցին, թե չգիտես էլ՝ երբ, «տպավորություն են ունեցել, որ Մուրը կամեցել է բռնաբարել իրենց»: Ոչնչով չապացուցված այս պնդումները մեծ ազդեցություն ունեցան ոչ միայն Ալաբամայի բնակչության, այլև հանրապետականների վրա, և նույնիսկ «Փղերի» Երեց պատգամավորը հրապարակայնորեն հրաժարվեց Մուրից՝ համաձայնելով, որ արդարացի կլինի, եթե իրենց թեկնածուի հաղթանակի դեպքում Սենատի Էթիկայի հանձնաժողովն այդ գործով զբաղվի: Եվ այս ամենն այն դեպքում, երբ Մուրը երդվել էր, որ չի էլ ճանաչում այդ կանանց, իսկ նախագահ Թրամփն անձամբ էր կասկածներ հայտնել՝ sexual harassment–ի հետ կապված:

Արդյունքում, չնայած դեմոկրատների՝ ատելությամբ լի պայքարին, Մուրը 1%–ից էլ քիչ ձայներով պարտություն կրեց: Բայց պարտվե՛ց, և դեմոկրատների՝ CNN–ի ուղիղ եթերով սփռվող ցնծությունն այժմ խնդիրներ է ստեղծելու հենց Հանրապետականի ու Սպիտակ տան համար, որովհետև Ալաբամայի նախկին դատախազ Դագ Ջոնսի հայտնությամբ Հանրապետական աթոռների թիվը Սենատում ընդամենը 51–ի կհասնի՝ 49 դեմոկրատ և անկուսակցական սենատորների աթոռների դիմաց…

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan