Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

Ավագ Հարությունյան. «Պետական տուրքի մասին օրենքը հարցը կիսատ է լուծում»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով կոնյակի սպիրտի ու կոնյակի մինչև 100 հազար լիտր արտադրության, իրացման և ներմուծման դեպքերում տարեկան 5 միլիոն դրամ պետական տուրք է սահմանվում: 100000 լիտրից ավել՝ լրացուցիչ տուրք՝ մեկ բացարձակ լիտրի համար 50 դրամի հաշվարկով, սպիրտի համար 300 դրամ է նախատեսվում: Նախկինում շեմը 15 միլիոնի էր հասնում:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխություններով կառավարությունը խթանում է տեղական արտադրությանը, միևնույն ժամանակ խնդիրի լուծումը կիսատ է մնում:

«Խնդիրը նրանում է, որ խոշոր արտադրողների համար էական նշանակություն չունի 5 թե 15 միլիոն կլինի պետական տուրքը: Այսինքն՝ սա նաև նշանակում է, որ այն փոքր բիզնեսին չի աջակցում: Այս փոփոխությունը խոշոր արտադրողների համար է արված»,– նկատեց նա:

Ցանկանում են խնդրել կառավարությանը, որպեսզի վերանայվի և նվազեցվի կոնյակի սպիրտն ու կոնյակի արտադրության համար նախատեսված պետական տուրքի շեմը: Ըստ Հարությունյանի՝ փոքր արտադրողներն ի վիճակի չեն այդքան գումար վճարել:

«10000 լիտր արտադրողի համար պետական տուրքի շեմը պետք է լինի 500000 դրամ, 100000 լիտր արտադրողի համար 5 միլիոն, իսկ մնացածներ համար՝ 15: Խոշորի համար տուրքը նվազեցնում է, բայց այնքան չի իջեցնում, որ փոքրն էլ կարողանա դրանից օգտվել:

Չգիտես ինչու կառավարությունը որոշեց, որ փոքր արտադրողները չպետք է կոնյակ արտադրեն: Մենք ուզում ենք, որ փոքր արտադրողներին հավասար պայմաններ և հնարավորություններ տրվեր: Նրանք ունեն սարքավորումներ, որը թույլ է տալիս դա անել: Ուզում ենք, որ 10000–ից մինչև 50000 շիշ արտադրողներ էլ լինեն Հայաստանում: Կառավարությունը որոշեց, որ՝ ոչ: Պետք է կոնյակ արտադրեն միայն հարուստները»,– մտահոգություն հայտնեց Գինեգործների միության նախագահը:

Խնդրի կողքին Ավագ Հարությունյանը նաև ձեռքբերումները թվարկեց: Ամփոփելով տարին՝ նա փաստեց, որ կոնյակագործների համար բարենպաստ էր: Այս ոլորտում արտադրության և արտահանման աճ է արձանագրվել:

«2013–2014 թվականների ճգնաժամից ոլորտը դեռ նոր է ուշքի գալիս: Գինեգործության և կոնյակագործության ոլորտում 2008–2009 թվականներին ճգնաժամ էր, որը խորացավ հաջորդող տարիներին, իսկ հիմա՝ վերականգնման էտապում ենք»,– ասաց Հարությունյանը:

Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը թույլ կտա կոնյակի հայ արտադրողներին միության կազմում ևս 25 տարի արտադրանքը ներկայացնել որպես «հայկական կոնյակ»: Անդրադառնալով հայկական կոնյակի ապագային՝ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը 1959 թվականից «կոնյակ» անվանումով խմիչք արտահանելու իրավունք չունի:

««Կոնյակ» բառը մենք միայն ռուսական շուկայում ենք օգտագործում, ուրիշ տեղ իրավունք չունենք: Ռուսական շուկայում էլ մեր դիրքերն ահագին կորցրել ենք: Տնտեսական ճգնաժամի հետևանքները չկարողացանք հաղթահարել և դոլարին համարժեք գների բարձրացում չկարողացանք ապահովել: Ստացվեց, որ հայկական կոնյակն ամենաէժանն է Ռուսաստանում, և սրանով մենք իմիջ կորցրեցինք»,– մատնանշեց նա:

Հայկական արտադրությամբ գինի և կոնյակ շատ քիչ ծավալներով են արտահանվում Եվրոպա: Արտահանման հիմնական ուղղությունը Մերձբալթյան երկրներն են:

«Ի սկզբանե՝ 1959 թվականից, երբ ընդունվեց օրենքը, արգելվեց եվրոպական երկրներ կոնյակի արտահանումը՝ «կոնյակ» անվան ներքո: 1959 թվականից ի վեր, մենք Եվրոպական Միության երկրներ «հայկական կոնյակ» բառակապակցությամբ խմիչք չենք արտահանել»,– հիշեցրեց նա:

Ըստ նրա՝ իրականում խոսքը ներքին շուկայի ու Ռուսաստանի մասին է: 25 տարի անց «կոնյակ» անվանման հետ կապված խնդիրներ կառաջանան ռուսական և տեղական շուկաներում: Իսկ ներքին շուկայում կոնյակի սպառման ծավալները մեծ չեն:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan