Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Հայր ու որդի չհավատացին իրենց աչքերին, երբ գտան ԴԱ իրենց դաշտում

Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 61, իսկ դեմ՝ 37 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունն այս նախագծին դեմ քվեարկեց, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ նախագծի նպատակը հերթական անգամ արտաքին պարտք ներգրավելն է. «Հաջորդ տարվանից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք»,– ասել էր նա՝ պատգամավորներին կոչ անելով դեմ քվեարկել նախագծին:

Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում մանրամասնեց, թե խոսքն այն մասին է, որ եթե ՀՀ արտաքին պարտքը բաժանեն Հայաստանի բնակչության թվաքանակի վրա, ապա կստացվի այդ գումարը:

«Հայաստանի արտաքին պարտքը պաշտոնապես արդեն հատել է 6 միլիարդ 470 միլիոն դոլարի սահմանը, ըստ էության՝ 6,5 միլիարդ է, և եթե այդ գումարը բաժանում ենք ՀՀ պաշտոնապես գրանցված քաղաքացիների վրա, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը մեկ ժամ առաջ ծնված քաղաքացուց մինչև ալեզարդ ծերունին կազմում է 2200 դոլար: Սա շատ պարզ հաշվարկ է»,– նշեց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ եթե դու չունես քաղաքական մեծամասնություն և որոշումների վրա ազդելու հնարավորություն քո ձայների ուժով, մնում է խնդիրների մասին բարձրաձայնել և ընդամենը անել հնարավորը, որպեսզի քաղաքական մեծամասնությունը, որ ստանձնել է պատասխանատվություն իշխանության համար, երկիրը չտանի վերջնական կործանման և կասեցնել այն բոլոր քայլերը, որոնք ուղղակիորեն ուղղված են ՀՀ քաղաքացու դեմ:

«Սա է ընդդիմության գործառույթը: Ցավոք սրտի, այս պահին ընդդիմությունն այլ լիազորություններ չունի, ինչը մենք արել ու անելու ենք»,– նկատեց պատգամավորը:

Հարցին, թե գտնո՞ւմ է, որ ՀՀԿ–ն երկիրը տանում է դեպի կործանման՝ Զոհրաբյանը պատասխանեց, թե այդպես համարում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի:

Ըստ նրա՝ կառավարության ու այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունք են արտագաղթը, գործազրկությունն ու աղքատությունը: Եվ եթե ինչ–որ մեկն ասի, որ սա ճանապարհ է դեպի զարգացում, ապա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը շատ լուրջ վերապահում կունենա նման մարդու ադեկվատության վերաբերյալ:

Դիտարկմանը, թե այս պարագայում ինչպե՞ս են շարունակելու աշխատել ՀՀԿ–ի հետ, պատասխանեց, որ աշխարհում չկա որևէ մի խորհրդարան, որտեղ բոլորը բոլորի հետ լինեն համակարծիք՝ խորհրդարանում լինում է իշխանություն և ընդդիմություն. «Իրենք իշխանություն են, մենք՝ ընդդիմություն, իշխանությունն իրականացնում է իր գործառույթները, մենք՝ մեր»,– ասաց նա:

 

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

website by Sargssyan