Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում

Ներքաղաքական բազմաթիվ խնդիրների մեջ մենք կորցնում ենք ամենակարևոր հարցերն ու դրանց պատասխանները: Քննարկման առիթ են դառնում օրինագծեր, նախագծեր, զորավարժություններ, դատավարություններ: Բայց այս ամենը, այս բոլոր առանձին դրվագները այդպես էլ մնում են առանձին դրվագներ, չեն ամբողջանում և չեն դառնում մեկ սյուժեի մաս: Չի ձևակերպվում որևէ տեսլական, որևէ քաղաքական ծրագիր, որի մեջ կտեղավորվեն մնացած բոլոր, առավել փոքր քայլերն ու քննարկումները: 

Քննարկվում է Սարգսյան-Կարապետյան հակադրությունը, բայց չի քննարկվում, թե այդ հակադրության ավարտից հետո, ի վերջո ինչ գիծ է ընտրելու Հայաստանը: Քննարկկվում է ներդրումների հարցը, բայց չի տրվում ՝ թե հանուն ինչի, դեպի ուր հարցերի պատասխանը: Ամեն ինչ, ըստ էության, կրում է ինքնանպատակ բնույթ: 

Հասարակությանը մեղադրել, իհարկե, կարելի է: Այդպես նաև հեշտ է, որովհետև բազմաթիվ արատներ արտացոլված են հասարակության տարբեր շերտերում: Բայց քաղաքական պատասխաանտվությունը վերնախավի վրա է, որը, սակայն, գործիքակազմն ու նպատակը շփոթել է իրար հետ: Մաֆիա խաղի գործելաոճը կարող է լինել քաղաքականության գործիք, բայց չի կարող փոխարինել բուն քաղաքականությանը: Ի վերջո գալիս է մի պահ, երբ բոլոր հակադրությունները, կոնֆլիկտները հասնում են հստակ դիրքորոշումներ արտահայտելու փուլին:

Իսկ Հայաստանը չունի հստակ դիրքորոշում ՝ ոչ ներքաղաքական, ոչ արտաքին քաղաքական կյանքում: Անշուշտ ՝ մենք փոքր պետություն ենք, ու հաճախ ստիպված ենք պարզապես վերադասավորվել արտաքին աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ներքո, փոխել կուրսը, մանևրել: Բայց սա ևս անվերջ չի կարող տևել: Հայաստանն այսպես հնարավոր կլինի կառավարել, բայց Հայաստանում ապրել ՝ ոչ: Քանի դեռ չկա որևէ տեսլական, որևէ կանխատեսելիություն երաշխավորող ծրագիր ՝ հասարակական ապատիան շարունակվելու է ու դրսևորվելու է առաջին հերթին հենց արտագաղթի տեսքով: Այդ ժամանակ ստացվելու է, որ Հայաստանը բարեհաջող մանևրել է ու անցել բոլոր փորձությունները, բայց այլևս դադարել է պետություն լինել: 

 

Սարգիս Մեսրոպյան

website by Sargssyan