Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Պուտինը խաղաղարարի դերում

«Փաստ» օրաթերթը գրում  է

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ–ի նկատմամբ Մերձավոր Արևելքում աճող դժգոհության ֆոնին, երկուշաբթի օրն անակնկալ կերպով Սիրիայում հայտնվեց՝ հայտարարելով, թե հակաահաբեկչական պայքարում ռուսական զինուժը պատվով է կատարել իր առաքելությունը, և ժամանակն է, որպեսզի երախտագիտական խոսքերի ուղեկցությամբ՝ դուրս գա Սիրիայից:

Բնականաբար, հայտարարությունը շփոթեցրեց փորձագիտական շրջանակներին, և շատերը ջանացին հասկանալ, թե իրականում ինչ է թաքնված բարձրաձայնվածի հետևում: Բնական է. ոչ ոք չի հավատում, որ Կրեմլն փողերը քամուն տվեց և ողջ աշխարհին հակադրվեց միայն այն պատճառով, որ փրկի Ասադին՝ դրանից հետո հեշտ ու հանգիստ հեռանալով տարածաշրջանից:

Մանավանդ, որ, ինչքան էլ պնդեն, թե ԴԱԻՇ–ը նաև Սիրիայում է պարտվել, մենք հո գիտե՞նք, որ հրադադարը նույնիսկ ապառազմականացված գոտիներում է խախտվում, որ թաքֆիրական խմբերը դեռ շարունակում են դիմադրել Իդլիբում, Դեյր–էզ–Զորում և նույնիսկ Դամասկոսի ու Հալեպի նահանգներում: Չխոսենք արդեն այն մասին, որ չնայած ահռելի հաջողությանը՝ Ասադին դեռ չի հաջողվել քրդերից հետ վերցնել գլխավոր նավթահանքերը, և ամեն վայրկյան, նույնիսկ պուտինյան սպառնալիքիների պարագայում, իրավիճակը կարող է նորից սրվել:

Ուրեմն, Պուտինի խոսքերի հետևում, այն էլ մի իրավիճակում, երբ ԱՄՆ–ը պատրաստվում է տարածաշրջանում շուրջ 35%–ով ավելացնել իր ռազմական կոնտինգենտը, ուրիշ բան է թաքնված: Մանավանդ, որ՝ ռուսներն իրականում ոչ մի տեղ էլ չեն հեռանում: Ի վերջո, առանձին զորախմբերի շարժն, ըստ էության, ոչինչ չի փոխում, եթե Սիրիայում ռուսական ռազմաբազաները շարունակելու են նախկին հագեցվածությամբ ու ակտիվությամբ գործել:

Կարծում ենք, Պուտինն այս խորամանկ քայլով փորձում է հերթական անգամ ԱՄՆ ռազմական ներկայությանը Սիրիայում ոչ լեգիտիմության պսակ հագցնել, աշխարհին ցույց տալ, որ ռուսներն այստեղ էին հայտնվել իսկապես միայն Ասադի խնդրանքով և հակաահաբեկչական պայքարի շրջանակում, հնարավոր է՝ նաև տակտիկական խնդիր են հետապնդում՝ Սիրիայում դեռևս մնացած ահաբեկչական խմբավորումների ու քրդերի զգոնությունը թուլացնելու և նրանց անակնկալ հարված հասցնելու համար:

Վերջինն, իհարկե, կարող է առաջին հայացքից միամտություն թվալ, բայց չպետք է մոռանալ, որ նման դրվագներ նախկինում էլ են եղել, երբ ռուսներն իրենց շարժի հետ կապված միտումնավոր ինչ–որ բան են հայտարարել, հետո դրա հակառակն արել, և պարզվել է, որ ահաբեկիչներն, ինչպես Աքերբատում պատահեց, լավ լարված թակարդում են հայտնվել…

Ի դեպ, ամերիկյան մամուլը, տվյալ դեպքում՝ New Yorker–ը, հետաքրքիր մի գույն էլ է հաղորդում ընդհանուր ներկապնակին՝ փոխանցելով, թե տարածաշրջանում ԱՄՆ–ի նկատմամբ աճող դժգոհության համատեքստում Սպիտակ տունը վերջնականապես է հաշտվել մինչև 2021 թ.–ը Բաշար ալ–Ասադի պաշտոնավարման մտքի հետ: Պարբերականը և էլի ուրիշ աղբյուրներ պնդում են, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ կոնկրետ պայմանավորվածության է հանգել Պուտինի հետ, և հենց դրանով էր պայմանավորված վերջինիս մերձավորարևելյան տուրնեն:

Պուտինն, իբր, հենց այս նոր իրավիճակն է քննարկել նախ՝ Կահիրեում, ուր նա մեկնեց անմիջապես Դամասկոսից, ապա նաև՝ Անկարայում, որտեղ մեջտեղ բերված բոլոր մնացած հարցերը (ռուսների կողմից կառուցվելիք ատոմակայան և ընդհանրապես էներգետիկ ծրագրեր, ռազմական համագործակցություն, առևտրաշրջանառություն, որն ընթացիկ տարում ավելացել է 35%–ով՝ հասնելով 15 մլրդ դոլարի և այլն) կարևոր, բայց ընդամենը վարագույր են ծառայել բուն խնդիրը ծածկելու համար:

Ուզենք, թե չուզենք՝ Պուտինն, այսպիսով, հանդես է գալիս որպես Մերձավոր Արևելքի խաղաղարար: Ի տարբերություն ԱՄՆ–ի, որը, Պուտինի պնդմամբ, նույնիսկ այս պահին է ապակայունացնում առանց այդ էլ խառը տարածաշրջանը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan