Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

Պարզվում է` կառավարությունն էլ ժողովրդին շատ բան ունի ասելու, բայց լռում է

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Գործատուների միությունը» 30 կազմակերպությունում որակական հարցում է իրականացրել, պարզելու, թե գործատուներն ինչպես են գնահատում կառավարության կողմից իրականացված ռեֆորմները և դրանց ազդեցությունն ինչ չափով են իրենց վրա զգում: Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ այդ փոփոխությունների հետևանքով արձանագրված արդյունքները այնքան էլ մխիթարական չեն:

«Մի մասը գրեթե չի նկատում այդ փոփոխությունները, մի մասը նկատում է դրանք, բայց տարբեր մոտեցումներ ունի այդ փոփոխություններին: Այսինքն, այս կամ այն փոփոխության մասին գերիշխող դրական կարծիք չկա: Եվ եթե, այնուամենայնիվ, կան որոշ դրական փոփոխություններ, ապա գործատուներն իրենց աշխատանքի ընթացքում դրանք չեն նկատում»,– ասաց Գագիկ Մակարյանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով բիզնեսն իր վրա չի զգում դրական փոփոխությունները, քանի որ դրանք իրականացվում են ներքին շուկայում, որտեղ մարդկանց գնողունակությունը ցածր է:

«Բիզնեսի վիճակը կլավանա, եթե սպառողների գնողունակությունը բարձրանա: Դրա համար էլ կա՛մ պետք է ներգաղթն ավելանա, կա՛մ ժողովուրդը պետք է գումար ունենա: Հիմա երկուսից ոչ մեկն էլ չկա, ուստի չի բացառվում, որ գնողունակությունը նվազի կամ լավագույն դեպքում նույնը մնա: Բիզնեսն ու ժողովուրդը այդ փոփոխություններն իրենց վրա շատ արագ կզգային, եթե 2–3 տարում մոտ 100 հազար աշխատատեղ ստեղծվեր: Եվ եթե մենք դա չենք անում, ու եղածով ենք փորձում բավարարվել, ապա դա այնքան չնչին թիվ է, որը տեսանելի արդյունքի չի կարող հանգեցնել»,– ասաց Գ. Մակարյանը:

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ տնտեսության խթանման համար կառավարությունը պետք է ներդրումներ իրականացնի: Նա նաև ամոթալի է համարում, որ 25 տարիների ընթացքում աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերն անգամ կոռուպցիայի հետևանքով պատշաճ չեն իրականացվել, որն ըստ հաշվարկների ընդամենը 180 միլիոն դոլարի ծախս էր ենթադրում:

«Ինչ է նշանակում, որ մեր պետությունը չի կարողանում այսքան տարվա ընթացքում 180 միլիոն դոլար գումար ներդնել և աղետի գոտին վերացնելու քաղաքականություն իրականացնել: Կարող էր այդ գումարը ծախսելով և՛ շենքերը կառուցել և՛ աշխատատեղեր ստեղծել, ինչը կնպաստեր աղետի գոտում գործազրկության բարձր ցուցանիշի կրճատմանը: Եվ քանի որ այդ ճանապարհով չեն գնում, ուստի ունենք այն՝ ինչ ունենք»,– ասաց Գ. Մակարյանը:

«Գործատուների միության» ղեկավարը հավելեց նաև, որ իրականում կառավարությունն էլ ժողովրդին շատ բան ունի ասելու, բայց՝ լռում է: Դրա պատճառն էլ այն է, որ նախորդ տարիների ընթացքում իրականության հետ որևէ կապ չունեցող այնքան բան են ասել, որ ներկայի կառավարությունը հիմա չի կարող շատ անկեղծանալ և շատ փակագծեր բացել:

«Իրավիճակն իրականում բավականին վատ է եղել: Եվ վարչապետ Կարեն Կարապետյանի այն խոսքը, երբ ասեց, որ՝ «հիմա երկրում իրավիճակը կառավարելի է», խոսում է այն մասին, որ նախկին քաոսային իրավիճակում, որի ժամանակ հասկանալի չէր, թե որտեղից է պետք սկսել ու որտեղ ավարտել, հիմա փոխվել է: Հիմա արդեն տեսանելի է դա և կառավարելի է: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է դեպի լավը գնա, որի պտուղներն արդեն մենք 2019 թվականին կտեսնենք: Չի կարող պատահել, որ այսքան ինտենսիվ աշխատանքն ու ռեֆորմներն իրենց դրական պտուղները չտան, բայց դա ժողովուրդն իր վրա ավելի ուշ կզգա, քանի որ այդ փոփոխությունների ալիքը մինչև վերևից իջնի ներքև, բավականին ժամանակ կանցնի»,– համոզված է Գագիկ Մակարյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan