Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ԴԱԻՇ–ը պարտվեց, հուսանք՝ ընդմիշտ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Դեռևս նոյեմբերի վերջին Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադին հայտարարել էր, որ Բաղդադը ռազմական պարտության է մատնել ԴԱԻՇ–ին, սակայն, վերջնական հաղթանակ կհայտարարի երկրի անապատային շրջանները մաքրելուց և Իրաքում ԴԱԻՇ–ի վերջին բաստիոնը՝ Ալ–Անբար նահանգի Ռավա և Էլ–Քաիմ շրջաններն ազատագրելուց հետո:

Այդ ժամանակ փորձագետներից շատերը, ԴԱԻՇ–ի կոնտր–հարձակումն ու շուտափույթ հաջողությունը բացառելով հանդերձ, Իրաքի վարչապետին «մեղադրեցին» շտապողականության մեջ: Ավելին՝ ԱՄՆ Ազգային հետախուզության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Լորա Շայոնը հայտարարեց, որ վերջին շրջանում ԴԱԻՇ–ն աննախադեպ կերպով է ակտիվացել համացանցում և, համախոհների նոր ու հզոր բանակ հավաքելով, կարող է դարձյալ լուրջ խնդիրներ ստեղծել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

Ուղիղն ասած՝ ոչ ոք չի կարող հերքել այն հանգամանքը, որ Իրաքում, շատ շուտով՝ նաև Սիրիայում ԴԱԻՇ–ին պարտության մատնելուց հետո, Բաղդադն ու Դամասկոսն ի վիճակի չեն լինի նաև իսլամիստական արմատականությունն ամբողջությամբ արմատախիլ անել իրենց երկրներում: Այդ փաստը Բաղդադում էլ են հրաշալի հասկանում: Եվ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը հենց դա գիտակցելով ընդգծեց ահաբեկչական ու թաքֆիրական գաղափարների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը, միջազգային հանրությանը կոչ անելով՝ շարունակել Իրաքին ցուցաբերվող աջակցությունը:

Հետևաբար, ո՛չ Լորա Շայոնը, ո՛չ էլ ԱՄՆ Պետանվտանգության և ազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնն (որը համաձայնել էր Շայոնի հետ՝ հավելելով, որ «նոր խալիֆաթն» այժմ տեղակայված է քիբերհարթությունում) որևէ նոր բան չեն ասում: Եվ ոչ էլ նրանց մեջտեղ բերած մարտահրավերներն են նվազեցնում ԴԱԻՇ–ի պարտության հետ կապված ուրախությունը, ինչը դեկտեմբերի 9–ին լիուլի էր դրսևորվում վարչապետ Հեյդար ալ–Աբադիի ելույթում:

«Սիրելիներս, երջանիկ եմ հայտարարել, որ ԴԱԻՇ–ն Իրաքում վերջնական պարտության է մատնված… ողջունում եմ բոլոր հաղթողներին՝ մեր քաջարի բանակին, ոստիկանությանը, անվտանգության ուժերին, Հաշդ աշ–Շաաբի հակաահաբեկչական ուժերին, ռազմաօդային ուժերին, Փեշմերգային, Իրաքի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին, որոնք օժանդակեցին մեզ՝ ինժեներական ու բժշկական բրիգադներով հանդերձ, ազատագրված շրջանների ամենատարբեր ցեղերին ու տարբեր հավատամքի տեր մեր քաղաքացիներին, որոնք օգնեցին բանակին: Այս հաղթանակը նաև ձերն է, այն բոլորինս է»,– Իրաքի ազգային հեռուստաընկերությամբ հայտարարեց Իրաքի վարչապետը՝ դեկտեմբերի 11–ը համաժողովրդական ուրախության օր հռչակելով:

Բնականաբար, 2014 թվականի հունիսից սկսած՝ ԴԱԻՇ–ի մահվան դրոշի ներքո տառապած իրաքցիներին առանձնապես պետք չէր համոզել ուրախանալ: Ժողովուրդն արդեն քանի օր է՝ Իրաքի բոլոր շրջաններում համաժողովրդական ինքնաբուխ տոնակատարություններ է կազմակերպում, ինչը նշանակում է, որ թաքֆիրական գաղափարախոսությամբ բարբարոս տականքը, ի տարբերություն նախկինի, դժվար թե այսուհետ որևէ աջակցություն ստանա հասարակ մարդկանց կողմից: Մեր տեսանկյունից՝ սա Իրաքի ժողովրդի և ամբողջ աշխարհի ամենակարևոր ձեռքբերումն ու հաղթանակն է, ինչի առիթով սրտանց միանում ենք ԴԱԻՇ–ի պարտության հետ կապված շնորհավորանքներին:

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan