Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար Տեսահոլովակի պրեմիերա. «New Gray».«Circling The Sun» Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

Հացը կթանկանա՞

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%–ով: 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց:

Արտադրության ծավալների կրճատման մասին փաստում են նաև հացի արտադրությամբ զբաղվողները:

«Ուրարտու–Ադելինա» հացի արտադրամասում այս տարի նախորդի համեմատ 20%–ով արտադրությունը պակասել է:

Արտադրամասի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը հացի արտադրության ծավալների կրճատման մի քանի վարկած է մատնանշում:

Առաջին պատճառներից մեկը հացի արտադրամասերի թվի ավելացումն է համարում: Հացի արտադրամաս բացելու և բիզնես սկսելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ինչն էլ այսօր բերում է նրան, որ գրեթե ամեն տան բակում հաց են թխում և վաճառում:

«Այսօր ամեն հայաթում 3–4 հացի փուռ կա, որոնք սնկի պես աճել են, բայց թե ինչ պայմաններում են թխում, դա էլ հարցի մյուս կողմն է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց հացի արտադրամասի ղեկավարը:

Արտադրողների գերակշիռ մասն արտադրության ծավալների կրճատումը պայմանավորում են նաև արտագաղթի աճով. որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում է սպառումը, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել՝ գնողունակությունը զգալի ընկել է:

«Մարդիկ էդ օրը հաց չեն առնում, որ մյուս օրը այդ նույն հացը կես գնով առնեն: Եթե մարդը թարմ հաց չի առնում, որ մյուս օրը կես գնով առնի, դա արդեն բերում է արտադրության ծավալների կրճատմանը: Բացի սա, կան մեծ ընտանիքներ, որոնք հացն իրենք են թխում»,– փաստեց Մկրտչյանը:

Մեկ այլ հաց արտադրող էլ ասաց. «Մարդիկ անցնում են բանջարեղենային մթերքների օգտագործմանն ու հացը քչացնում են»:

Ըստ պաշտոնական վիճակագրության` նշված ժամանակահատվածում 3,1%–ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 135,2 հազար տոննա:

Արդյոք ալյուրի և հացի արտադրության ծավալների նվազումը չեն բերի հացի թանկացմանը: Ռաֆայել Մկրտչյանը չի բացառում հնարավոր գնաճը:

«Եթե ալյուրը թանկացավ, հացի գինն էլ կբարձրանա, բայց դեռ թանկացումներ չկան: Եթե դոլարը բարձրացավ, ալյուրը թանկացավ, հացի գինը ևս կփոփոխվի»,– նկատեց արտադրողը:

Հացամթերքի շուկայում թանկացումը չի բացառում նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինս շեշտեց, որ շղթայական թանկացումները շարունակական են լինելու:

«Կենտրոնական բանկը գնաճը զսպող քաղաքականություն չի վարում: Եթե այդ երևույթը մեզ չի հաջողվում կանխել, ուրեմն՝ հայտնվում ենք այսօրվա վիճակում: Մեզ մոտ նաև արտահանման և ներմուծման բալանսը միշը բացասական է, որը ևս թանկացման պատճառ է»,– նշեց մեր զրուցակիցը:

Պողոսյանի խոսքով՝ թանկացումների պատճառները շատ են: Բնակչության թվի պակասը նույնպես գնաճի է բերում:

«Եթե մեզ մոտ արտադրվող հացի ծավալը պակասում է, գնի վրա այդ հանգամանքն անդրադառնում է: Թանկացումները դրան զուգահեռ գնում են: Նման տնտեսական քաղաքականության դեպքում, ցավոք սրտի, գնաճը շարունակվելու է: Պետությունը մեր տունն է, իսկ մենք մեր տունը չենք կարողանում կազմակերպել: Չենք կարողանում քայլեր ձեռնարկել, որ արտադրողներն ավելի բարենպաստ պայմաններում հայտնվեն, մրցունակ լինեն, որի հետևանքով նաև գները կկարգավորվի: Մեր այսօրվա տնտեսական քաղաքականությունը տրամաբանություն չունի, թե դեպի ուր է գնում: Էլեկտրոնային կառավարման համակարգ է ներդրված և նման այլ բաներ են գործածության մեջ դրվում: Ճիշտ է՝ սրանք օգտակար են, բայց ֆրանգմենտալ փոփոխություններ են»,– ասաց նա՝ պնդելով, որ գնաճը զսպող քաղաքականություն պետք է մշակվի:

Հիշեցրեց, որ 2018 թվականի հունվարից գործողության մեջ է դրվում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, իսկ դա նշանակում է, որ մինչև 2022 թվականը որոշակի ապրանքների գներ կբարձրանան:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan