Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ սովից փրկվելու միակ ելքն աշխատանքային միգրացիան է

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը համարում է, որ «Բյուջե 2018–ը» պահպանողական, բայց քաղաքական տեսանկյունից՝ անցումային բյուջե է:

«Նախորդ տարիների դանդաղ տնտեսական աճից պետք է անցում կատարվի դեպի ակտիվ տնտեսական աճին: Այսինքն, այն փոփոխությունները, որոնք ներկայում ինտենսիվ կերպով իրականացնում է կառավարությունը՝արտահանման խթանում, օրենսդրական միջավայրի բարելավում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն, պետք է որ նախադրյալներ ստեղծի, որ 2018 թվականին տնտեսական աճն ավելի ընդգծված լինի: Այսինքն՝ հույս կա, որ պետք է ավելի բարելավվի երկրի տնտեսական վիճակը: Այդ է պատճառը, որ աշխատավարձի կամ թոշակի բարձրացում կարելի է ակնկալել 2019 թվականին»,– ասաց Գ. Մակարյանը:

Նախատեսվում է 2019–20 թվականներին նվազագույն աշխատավարձը հասցնել 62 հազարի, իսկ ինչ վերաբերում է այս տարվա բյուջեին, ապա այն դեռ մոտ 6 միլիարդ դրամով պակաս է, որն այդպես էլ կմնա: «Գործատուների միության» նախագահի կարծիքով բոլորը պետք է իմանան, որ աշխատավարձերն ու թոշակները չբարձրացնելու հիմնական պատճառը դա է, բայց եթե կառավարությունը բյուջեն փոխելու «տեղ» չունի, վիճակը կայունացնելու համար պետք է փորձի ներդրումների ծրագրեր իրականացնել:

«Պետք է ներդրումային ծրագրերի ուղղությունները դասակարգի կառավարությունը ու որոշակի մոտիվացիաներով խթանի դրանք, ոչ թե ով ինչ ուղղությամբ ցանկանա ներդրումներ անի: Դա իր հերթին գործազրկության թվի կրճատման կհանգեցնի: Մեր ամենամեծ խնդիրը գործազրկության բարձր տոկոսն է: Եվ այն ինտենսիվ պայքարը, որն ընթանում է ստվերի դեմ, ինձ թվում էր, որ պետք է կառավարությանը հնարավորություն տար, որ ավելի մեծ գումարի շրջանակներում բյուջեն պլանավորեն: Բայց հիմա տեսնում ենք, որ մուտքերի մասով ընդամենը 200 միլիոն դոլարի չափով է տարբերություն եղել, ինչը սպասվածից շատ քիչ է»,– ասաց Գ. Մակարյանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով կառավարությունը ստվերի դեմ պայքարն ավելի թափանցիկ պետք է դարձներ և պետք է հստակ ցույց տար ու մատնանշեր, թե բյուջեի 200 միլիոն դոլար մուտքերը որտեղից են գոյացել՝ ինչքանն է ակցիզային հարկից գոյացել, ինչքանը ստվերի դեմ պայքարից և այլն:

«Այս թվերը թույլ են տալիս ենթադրել, որ ստվերի դեմ մղվող պայքարը դեռ զարգանալու լուրջ տեղ ունի: Ստվերի դեմ ավելի արդյունավետ և թափանցիկ պայքար պետք է մղվեր: Ես չեմ համարում, որ 200 միլիոն դոլար գումարը լուրջ ձեռքբերում է և ստվերի դեմ պայքարի արդյունք: Ես կարծում էի, որ մուտքերն ավելի շատ պետք է լինեին և առնվազն 400–500 միլիոն դոլարի չափով պետք է բյուջեի ծախսային մասն ավելանար: Այդ դեպքում արդեն հնարավոր կլիներ սոցիալական բաղադրիչին անդրադառնալ»,– ասաց Գ. Մակարյանը:

Նա նաև կատաստրոֆիկ է համարում չքավորների վիճակը և նշում, որ գնաճի հերթական ալիքն առաջին հերթին հենց նրանց է հարվածում: Ինչ վերաբերում է աղքատության պաշտոնական ցուցանիշներին, ապա Գ. Մակարյանը կարծում է, որ հրապարակված թվերը չեն համապատասխանում իրականությանը:

«Աղքատության ցուցանիշը Հայաստանում մոտ 1,5–2 անգամ ավելի է և քանի որ իշխանությունները դեռ չեն կարողանում նպաստավոր պայմաններ ստեղծել աշխատատեղերի ստեղծման համար և տնտեսական աճն ապահովում են այն չափով, որ չափով թույլ է տալիս բյուջեն, ուստի այն կատաստրոֆիկ իրավիճակի առջև է կանգնեցնում մարդկանց: Այս իրավիճակից դուրս գալու միակ փրկությունը տրանսֆերտներն են, իսկ առկա անհավասար մրցակցային պայմանների, կոռուպցիայի և ստվերը կրճատելու դեմ պայքարը պետք է ավելի կոշտանա»,– ասաց կազմակերպության ղեկավարը:

Երկրի տնտեսությունը խորտակումից փրկելու մեր միակ մխիթարությունը Եվրամիության հետ կնքված համաձայնագիրն է, որի շրջանակներում պետք է ռեֆորմներ իրականացվեն և 3–ից 5 տարիների ընթացքում շատ մոտեցումներ ներդաշնակեցվեն եվրոպական ստանդարտներին, բայց դա կրկին չի վերաբերում վաղը–մյուս օրվան:

«Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է կա՛մ ուղղակի լուռ ու մունջ այդ բեռը կրել, կա՛մ աշխատանքային միգրացիայով շարունակել ապրել»,– ասաց Գ. Մակարյանը:

 

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan