Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում Հայր ու որդի չհավատացին իրենց աչքերին, երբ գտան ԴԱ իրենց դաշտում

Հովիկ Աբրահամյանի տեղը երևում է

Բոլորը սպասում են հաջորդ տարվա ապրիլին: Ներքաղաքական զարգացումները հուշում են, որ կրկին ունենալու ենք նոր կառավարություն: Թե ինչպիսին կլինի նոր կառավարության կազմը մենք չգիտենք: Գիտենք միայն մի բան, որ ներկայիս կառավարությունը չի արդարացնում իրեն: Դրա մասին խոսում են թե վիճակագրական ցուցանիշները, թե հասարակության վիճակը: Հասկանալի է, որ որևէ կառավարություն չի կարող մեկ ամսում Հայաստանը դրախտավայրի վերածել: Նման սպասելիք որևէ մեկը չի կարող ունենալ: Բայց կառավարության աշխատանքի արդյունավետությունը չափելու համար պետք է դուրս գանք մեծ-մեծ խոստումների դաշտից ու նայենք երկու հանգամանքի ՝ իրական արվող գործերին ու հասարակության հետ երկխոսությանը:


Հայաստանի վերջին երեք կառավարություններից միայն մեկն է, որ աչքի է ընկել գեղեցիկ խոստումների փոխարեն ռեալ գործեր անելով, հասարակությանը հեգնելու փոխարեն խոցելի խավերի, կոնկրետ խնդիրներով դժգոհող քաղաքացիների հետ երկխոսելու պատրաստակամությամբ: Եվ դա Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր: Հովիկ Աբրահամյանին կարելի է մեղադրել, որ ի տարբերություն իր նախորդ ու իր հաջորդ կառավարությունների գեղեցիկ ինքնագովազդով չէր զբաղվում, ֆորումներով ու կոնֆերանսներով չէր փորձում գործի իմիտացիա ստեղծել: Հայաստանյան տնտեսության համար ծանր պայմաններում Աբրահամյանը ստանձնել էր վարչապետությունը և իր փորձի ու հմտությունների շնորհիվ կարողացավ խուսափել ճգնաժամից: Անընդհատ հանդիպումները գործարար միջավայրի բոլոր շերտերի հետ ՝ խոշորներից մինչև մանր ու միջին բիզնես, ամուր կապերը Վրաստանի ու Իրանի հետ, Իրանից տարանցիկ գազի արտահանումը ու դրա միջոցով ահռելի տնտեսական օգուտներից բացի Հայաստանի քաղաքական դերի բարձրացումը պայմանավորված էին Աբրահամյանի աշխատասիրության ու հեռանկարային մոտեցումների հետ: 

Բայց սա հարցի, այսպես ասած պաշտոնական կողմն է: Հասարակ քաղաքացուն հաճախ ավելի հետաքրքրական է կոնկրետ խնդիրը, որին ինքն այդ պահին բախվել է: Այս իմաստով ևս Աբրահամյանը չէր կաշկանդվում՝ հանդիպում էր բոլորի հետ, փորձում հնարավորության դեպքում օժանդակել, հարցը մտցնել օրակարգ, լուծել այն, հասկանալ մարդկանց մտահոգությունները: Իսկ չէր կաշկանդվում, որովհետև ինքն էլ էր հասարակ ժողովրդի մասնիկ, չէր հեգնում ժողովրդին, բարձր տեղից չէր նայում մարդկանց, որովհետև ինքն էլ այդ ժողովրդի մի մասն էր, ով իշխանության բարձր օղակների հասել էր ներքևից ՝ աշխատասիրության շնորհիվ անցնելով դեպի վերև տանող բոլոր սանդուղքները, ոչ թե ոմանց նման նշանակվելով հովանավորների կողմից: Հասարակությունը ՝ Աբրահամյանի ՝ երկխոսելու ձգտումը գնահատում էր: Գնահատում է մանավանդ հիմա, երբ իր ձայնն այլևս լսելի չի դարձել: 

 

Սուրեն Մնոյան

 
website by Sargssyan