Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Brexit–ը գլուխ է բերվում

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Brexit–ի հետ կապված բանակցություններում վերջապես հաջողվել է զգալի առաջընթացի հասնել՝ Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Վերջինիս լավատեսությունը նաև ուրբաթ առավոտյան Բրյուսել ժամանած՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է կիսել, հավաստելով, որ նախորդ գիշերը նաև Լոնդոնում է Brexit–ի թնջուկների և հատկապես իռլանդական խնդրի հետ կապված արդյունավետ բանակցություններ վարել:

Ըստ այդմ՝ հայտարարվել է, որ Միացյալ թագավորությունն, այնուամենայնիվ, կլքի ԵՄ–ն, սակայն, առավելագույնս բաց սահմաններով, որտեղ չեն լինի ոչ դասական իմաստով սահմանային անցակետեր, ոչ էլ՝ սահմանապահներ: Մեյը նաև խոստացել է, որ Բրիտանիայում գտնվող ԵՄ 3 միլիոն քաղաքացիները կշարունակեն նախկինի պես ապրել, և նրանց իրավունքները ոչ ոք չի ոտնահարի ճիշտ այնպես, ինչպես՝ ԵՄ–ում բնակվող Բրիտանիայի քաղաքացիներինը:

Պարզապես բոլորը կհաշվառվեն, և կեցության իրավունքի համար սահմանված ծախսերն էլ խիստ նվազ կլինեն: Այսպիսով, Brexit–ի հետ կապված բանակցություններում 3 խնդրահարույց կետերից 2–ի (ԵՄ–ն լքելու համար սահմանված տուգանքներ, ԵՄ–ում ապրող բրիտանացիների և Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների իրավահարաբերություններ և իրավունքներ, Իռլանդիայի հետ կապված սահմանի և ընդհանրապես՝ սահմանային խնդիրներ) հարցում Բրիտանիան ու ԵՄ–ն լիակատար փոխըմռնման են եկել, ինչին Ժան Կլոդ Յունկերը փոխզիջում որակումն է տվել Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Սակայն, չպետք է մոռանալ, որ առջևում բանակցությունների 2–րդ և ոչ պակաս ծանր փուլն է, որտեղ, ի թիվս այլ հարցերի, Բրիտանիայի փոխհատուցման խնդիրն է նորից մեջտեղ գալու: Չպետք է նաև բացառել Հյուսիսային Իռլանդիայի խնդրի՝ նոր ուժով բռնկվելու հարցը, որը մերժում էր Brexit–ը, և նրան այդ հարցում Իռլանդիայի հանրապետությունն ու ԵՄ–ն էլ էին աջակցում:

Ինչպես գիտեք՝ Հյուսիսային Իռլանդիան ներկայի տեսքով ձևավորվել է 1921–ին, երբ բրիտանական պառլամենտի՝ Իռլանդիայի կառավարման մասին ակտով, կղզին 2 մասերի բաժանվեց: Հարավային Իռլանդիան 1922–ին Իռլանդիայի ազատ հանրապետություն հռչակվեց՝ Դուբլին մայրաքաղաքով, իսկ Հյուսիսային Իռլանդիան, որի բնակչության մեծ մասը յունիոնիստներ էին, ցանկություն հայտնեց ինքնավարության կարգավիճակով Բրիտանիայի կազմում մնալ՝ Բելֆասթ կենտրոնով։

Դրանից հետո, իհարկե, շատ ջրեր են հոսել, և 2 Իռլանդիաների ազգայնականները մի անգամ չեն տարածքի անկախության հարց բարձրացրել: Սակայն, ԵՄ–ին անդամակցելուց հետո, խնդիրը պակաս սրությամբ է մեջտեղ եկել, որովհետև Դուբլինի համար, որը նույնիսկ ցուցանակներից էր հրաժարվել Հյուիսային Իռլանդիայի հետ սահմանին և ակտիվորեն էր ներգրավված Բրիտանիայի երկրամասի տնտեսության մեջ ու մնացած ոլորտներում, սկզբունքորեն շատ մեծ տարբերություն չկար, թե Բելֆասթը ձևականորեն ում է պատկանում: Brexit–ից հետո, իհարկե, խնդիրը փոխվում էր:

Բայց եթե այժմ Բրիտանիան խոստանում է (անշուշտ՝ գրավոր համաձայնագրեր էլ մեջտեղ կգան), որ անկախ ամեն ինչից՝ կյանքը նախկինի պես է շարունակվելու, և ինչպես երևում է՝ հյուսիսում էլ են համաձայնության եկել այդ հարցում, ուրեմն, 1950–ին Դուբլինի և Լոնդոնի միջև ստորագրված Common Travel Area–ն՝ Ընդհանուր ճամփորդության գոտու համաձայնագիրն էլ ոչ ոք չի վիճարկի: Սեղանին, այդպիսով, ԵՄ–Բրիտանիա մնացած խնդիրներով թղթապանակները կմնան:

 

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan