Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

Սպորտի նախարարության և ՀԱՕԿ–ի անդրադարձը` Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցության արգելքի մասին

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք, ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ–ի որոշման առնչությամբ:

Այս մասին հայտնում է նախարարությունը: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ–ի հակադոպինգային որոշումների կատարումը և հայտարարում են, որ արդար մրցակցությունը, ինչը օլիմպիական շարժման գաղափարախոսության հիմնասյուներից է, հնարավոր է իրագործել միայն արգելված նյութերի օգտագործումը բացառելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դատապարտում են դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը, միաժամանակ գտնում են, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին, որոնց մասնակցությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից արգելված չէ:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում են, որ արդարացի կլինի արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին հնարավորություն տալ հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո և հաղթանակի դեպքում, ի պատիվ այդ մարզիկների, հնչեցնել այն երկրի օրհներգը, որը նրանք ներկայացնում են:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեին: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՕԿ–ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ–ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունը Փենչհանում կայանալիք օլիմպիական խաղերին, իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել՝ այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:

 

website by Sargssyan