Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Արտասահմանյան ընկերությունը կզբաղվի Հայաստանի փիառով

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Օրեր առաջ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել էր «M&C SAATCHI» մարքեթինգային ընկերության տնօրեն Անիլ Բեդիին, ով այստեղ էր Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով։

Հանդիպման նպատակը՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները, ծագող խնդիրները և դրանց լուծման եղանակները պարզելն էր։ Ի դեպ, այդ հանդիպման ընթացքում Անիլ Բեդինը կիսվել էր նշված ոլորտում իրենց կազմակերպության ունեցած փորձով։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Հայաստանի զբոսաշրջության պատասխանատու մարմինների հետ։

Նշենք, որ «M&C SAATCHI» ընկերությունըհայտնիկրեատիվմարքեթինգայինընկերությունէ, որըհամագործակցելէաշխարհիմիշարքերկրներիհետ՝նրանցճանաչելիությունըբարձրացնելուուղղությամբ։Ընկերությանգործունեությանուղղություններիցէերկրներիճանաչելիությանբարձրացումը, տնտեսականաճիխթանումըևզբոսաշրջայինայցելություններիթվիաճը։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի կարծիքով՝ զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մեջ կարևորագույն վեկտորներից մեկն ուղղված է Հայաստանի՝ համաշխարհային շուկայում ճանաչելիության բարձրացմանը: Նա շեշտում է, որ ամբողջ աշխարհն այսօր բավական մեծ ուշադրություն է դարձնում երկրի PR–ին ու մարքեթինգին՝ այդ նպատակով ներգրավելով նաև միջազգային հեղինակավոր մասնագիտացված կազմակերպությունների:

««M&C SAATCHI»» ընկերությունը գրասենյակներ ունի ավելի քան 40 երկրներում: ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը դիմել են այս ընկերությանը, որն առաջարկել է որպես առաջին փուլ Հայաստանի համար մշակել, այնուհետև իրականացնել թվային և PR արշավ մեր կողմից ընտրված որևէ շուկայում»,– նշեց նա մեզ հետ զրույցում:

Ընկերությանը առաջարկվել է PR արշավ իրականացնել Հայաստանին ամենամոտ ու գրավիչ շուկայում, որը Ռուսաստանի Դաշնությունն է: Ըստ Զեյթունցյանի՝ այս ընկերությունը նմանատիպ աշխատանքների մեծ փորձ ունի՝ մասնավորապես 10 տարի աշխատում է Վրաստանի հետ: Մեր զրուցակցի խոսքով՝ Վրաստանի կողմից գրանցված նվաճումների մի մասն էլ «M&C SAATCHI»–ի աշխատանքի արդյունքն է:

«Համաշխարհային շուկայում Հայաստանի պատշաճ PR–մարքեթինգային քաղաքականության իրականացման, երկրի կայուն տնտեսական զարգացման նպատակով կազմակերպվել է կազմակերպության հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ, որի ժամանակ վարչապետին է ներկայացվել համաշխարհային շուկայում Հայաստանի դիրքավորմանը, PR–ին ու մարքեթինգին, միջազգային հեղինակության ու հարգանքի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող նախագիծը: Պատրաստվում ենք հարցը քննարկել նաև մասնավոր հատվածի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ»,– հավելել է նա:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan