Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Այսպիսի դարակազմիկ միտք արտահայտելու համար ՀՀԿ–ի բարձր էշելոններում ինչ «մեդալի» կարժանացնեն Հակոբ Հակոբյանին

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ հարուստը թքած ունի աղքատի վրա

 

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն օրերս տեսակետ էր հայտնել, թե «աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին հարվածի, ապա նրանց պետք է պաշտպանի թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Նման անթույլատրելի արտահայտությունն, անկեղծ ասած, ասոցացվում է իշխանությունների վարքագծին, որը լուռ, իր տեղում նստած, մամուլից է իմանում, թե իր երկրում ինչն ինչոց է:

Ուստի հնչեցված արտահայտությունն ընդամենը կարելի է իշխանությունների ինքնախոստովանությունը համարել սեփական ժողովրդի հանդեպ, քանի որ եթե իշխող կոալիցիան նման վերաբերմունք չունենար սեփական երկրի ու սեփական ժողովրդի հանդեպ, մենք այսօր բոլորովին այլ որակի ու մակարդակի երկիր կունենայինք:

Դրա փոխարեն այսօր ունենք գնաճի իրական պատճառները թվերի գալարների մեջ սվաղող նախարարներ, որոնք անճարությունից ստիպված սկսում են ողջ մեղքը բարդել միջազգային գների ու բորսաների վրա:

Բայց սա լավ առիթ է իշխանություններին հիշեցնելու, որ այսօրվա սպառողը վաղուց արդեն առաջվա միամիտը չէ, որ նման հեքիաթների հավատա: Ապրանք բերողներին էլ գիտի, հեքիաթ ասողներին էլ, սազ նվագողներին էլ, պարողներին էլ: Մնում է իշխանություններն այսքանը հասկանան ու այլևս դադարեն մարդկանց հիմարի տեղ դնելով` օլիգարխների ոտքերի տակ խալիներ փռել:

Ինչ վերաբերում է օրվա հերոսի՝ Հակոբ Հակոբյանի հնչեցրած թեզին, թե՝ գների թանկացումը չի սպառնում աղքատին, ապա այն հանգիստ կարելի է անցնող 2017–ին ՀՀԿ–ականների կողմից հնչեցված աբսուրդային արտահայտությունների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում ներառելու պատվին արժանացնել:

Ու զավեշտալին այն է, որ սույն պարոնը, ով ի պաշտոնե իբրև թե կոչված է մարդկանց սոցիալական հարցերը վերհանելուն ու դրանց օրենսդրական լուծումներ առաջարկելուն, փաստորեն օրվա կեսը զբաղված է նման դարակազմիկ մտքերը բարձրաձայնելով, իսկ մյուս կեսին սոցիալապես անապահովների վրա ծիծաղելով:

Ամենավիրավորականն այն է, որ սույն պաշտոնյան փաստորեն իրեն վաղուց ապահովագրել է աղքատ խավ լինելու վտանգից և դրա համար էլ որոշել է օրվա հացով ապրող բանվորին, մտավորականին, ուսուցչին, բժշկին, մնացածներին վերևից նայել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների 2017 թվականի հայտարարագրում նա նշել է, որ ունի 9 հողամաս, տնտեսական շինություններով 3 սեփական տուն, 29,5 միլիոնից ավելի բաժնետոմսեր, 120 միլիոն դրամի փոխառություններ, 15,7 միլիոն դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար և 25 հազար եվրո գումար, իսկ իր դրամական միջոցներից ստացվող շահաբաժինը կազմում է 15 միլիոն դրամից ավելի գումար:

Համաձայնեք, որ նման ֆինանսական կարգավիճակ ունեցող պաշտոնյան կարող է իրեն թույլ տալ սեփական միջոցներն իր սրտի ուզածով տնօրինել, նման արհամարհական վերաբերմունք դրսևորել սեփական ժողովրդի հանդեպ, որոնք գրեթե բոլորն էլ աղքատ են, քանի որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն մոտ աղքատության 70%–ը՝ անթույլատրելի է:

Հետաքրքիր է, թե իշխող Հանրապետական կուսակցության բարձր էշելոններում ինչ գնահատականի կամ «մեդալի» կարժանացնեն Հ. Հակոբյանին՝ նման միտք արտահայտելու համար: Առավել ևս, որ իրականում թանկացումը վերաբերում է ոչ թե երկրորդ, երրորդ, չորրորդ կարգի անհրաժեշտության կամ շքեղության ապրանքներին, այլ՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքներին, որից օգտվում են նաև փոքրերը, թոշակառուները և հիվանդ մարդիկ:

Ու եթե այսքանից հետո նա շարունակի պաշտոնավարել նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կնշանակի, որ այնուամենայնիվ ՀՀԿ բարձր ղեկավարությունը նույնպես նման կարծիք ունի սեփական երկրում աղքատության մեջ ապրող ժողովրդի մասին, դրա համար էլ, նրանց գլխին ինչ ուզում՝ անում է: Միևնույն է «մեխն էլ է իրենց ձեռքում, չագուչն էլ»:

 

Արմինե Գրիգորյան

Հ.Գ. Ի դեպ, ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի, Հակոբ Հակոբյանի մականունը՝ «Թունելի Հակոբ» կամ «Բեդնի Հակոբ» է:

 

website by Sargssyan