Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար Տեսահոլովակի պրեմիերա. «New Gray».«Circling The Sun» Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

Վարչապետի ձախողված պլանը Գյումրու մասով

Վարչապետը դեկտեմբերի 7-ին այցելել է Գյումրի ու հայտարարել, թե կյանքը երկրորդ քաղաքում սկզբունքորեն փոխվելու է: Այն, որ Կարապետյանի մոտ առանձնահատուկ վերաբերմունք է ձևավորվել Գյումրու նկատմամբ, ակնհայտ է շատ վաղուց: Իսկապես, Կարապետյանն անընդհատ այցելում է Գյումրի, իր միջոցներով փողոցներ վերականգնում, փորձում տուրիստական միջավայրի բարելավման քայլեր փնտրել: Այս քայլերն անշուշտ դրական ֆոն են ստեղծում Գյումրիում ՝ Կարապետյանի մասին: Բայց դրանք ավարտվում են հենց այդ դրական ֆոնով, որովհետև սկզբունքորեն կյանքը չի փոխվում:

Եվ եթե Կարեն Կարապետյանի ՝ որպես մարդու, ով անձնական միջոցներով փորձում է ինչ-որ բան անել Գյումրիում, հնարավոր չէ նախատել, ապա որպես վարչապետի ՝ նրա վերաբերմունքն ու մոտեցումները իսկապես կասկածելի են: Կասկածելի են ոչ թե այն առումով, որ դրանում ինչ-որ դիտավորություն կա, այլ դրանցում չկա հստակ ծրագիր թե ինչպես է փոխվելու կյանքը Գյումրիում, եթե այն չի փոխվում նույնիսկ Երևանում:

Այս նույն հարցը ծագում է նաև այն դեպքերում, երբ Կարեն Կարապետյանը որևէ մարզպետի կամ քաղաքապետի հորդորում է ներդրումներ բերել: Այն դեպքում, երբ ինքն էլ ներդրումներ չի կարողանում բերել չնայած ահռելի կապերին ու ստիպված վարկային ծրագրերն է ներկայացնում որպես ներդրում: Անհասկանալի է, թե ինչպես կարող է որևէ մարզպետ, քաղաքապետ տեղում թռիչքաձև կամ մուլտիպլիկատիվ էֆեկտով զարգացում ապահովել, եթե ինքը ՝ վարչապետը նման թռիչքի ծրագիր անգամ չունի:

Երիցս բախվում ենք այն խնդրին, որին բախվել ենք միշտ. բարի կամքն ու բարի ցանկությունները, ամենաազնիվ ցանկություններն անգամ բավարար չեն: Կարապետյանը կարող է իր անձնական միջոցներով վերականգնել Գյումրու բոլոր փողոցները, բայց սկզբունքորեն կյանքը փոխելու համար պետք է քաղաքական ծրագիր: Իսկ քաղաքական ծրագիր Կարապետյանը չունի ոչ Գյումրու մասով, ոչ էլ առավել ևս ՝ Հայաստանի: 

 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan