28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Հայաստանում մեծահարուստ ընտանիքների կանայք ևս ենթարկվում են բռնության. պատգամավոր

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է քվեարկելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին, սակայն չի ցանկանում, որ  երբևէ որևէ ընտանիքում կիրառվի: 

Աժ-ում լրագրողների հարցին ի պատասխան նա ասել է, որ իր կարծիքով  օրենքը արդեն ծայրահեղության հասած մարդկանց, ծայրահեղ իրավիճակում գտնվողների համար է:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանում այդ թիվը չի ավելանա, որովհետև Հայաստանին նման երևույթները հարիր չեն», - ասաց պատգամավորը:

Լուիզա Սարգսյանի խոսքով՝ տվյալ օրենքը չի պատրաստվում մտնել ընտանիք, պարզապես ներկա գործիքակազմը բավարար չէ ընտանեկան բռնությունների դեմ պայքար տանելու համար:

«Հայաստանում այսօր մի շարք դժբախտ դեպքեր ունենք, եւ գուցե եթե ոստիկանությունը, քրեական օրենսգիրքը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միաձայն խոսեին այն մասին, որ նրանց բոլոր գործիքակազմերը բավարարում են այս խնդիրները լուծելու համար, միգուցե նման օրենքի անհրաժեշտություն չառաջանար»,-ընդգծեց նա:

Նա շեշտեց, որ համակարծիք չէ այն պնդումներին, թե բռնությունները պայմանավորված են լոկ մարդկանց սոցիալական կարգավիճակով: Պատգամավորի խոսքով՝ անգամ մեծահարուստ ընտանիքներում կանայք ենթարկվում են բռնության:

«Եղել են դեպքեր, որ նրանք բարձրաձայնել են այդ մասին ու ասել, որ այն աստիճան են ծեծվում, որ արդեն վեցերորդ անգամ տանում են պլաստիկ վիրահատություն»,- Լուիզա Սարգսյանը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեկտեմբերի 12-ին  խորհրդարանում անցկացվելիք   արտահերթ նիստի ընթացքում:

website by Sargssyan