28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Արամ Սարգսյան. «Նովոսիբիրսկում նստած մարդը շա՞տ է իմանում, թե ինչու է Հայաստանը հանկարծ դեպի Եվրոպա գնում»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով, «Ռուսաստանի հայերի միությունն» առաջին անգամը չէ, որ կտրուկ հայտարարություններով է հանդես գալիս: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու ժամանակ նույնպես իր բողոքի ձայնը բարձրացրել է, սակայն, չգիտես ինչու, հայկական մամուլը ոչ այս, ոչ էլ մյուս հայտարարությունները չի ցանկացել նկատել:

«Պետք է այդ ամեն ինչը նկատել, ոչ թե փորձել միայն քննադատել: Անկեղծ ասած, Արա Աբրահամյանը միշտ միայն ու միայն բարություն է արել բոլորին: Երկար տարիներ է նույն ոճով է աշխատում և ապրում: Ինչ վերաբերում է ադրբեջանական ծագում ունեցող կազմակերպություններին, կամ ադրբեջանական կազմակերպությունների կողմից հակահայկական քաղաքականություն վարելուն, ապա տեղյակ ե՞ք, թե ինչպես կասեցվեց համառուսաստանյան ադրբեջանական կազմակերպության գործունեությունը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միության մասնակցությամբ այս օրերին Ռուսաստանում տեղի են ունենում հայկական մշակութային օրեր, բայց հայկական մամուլը կրկին դա չի նկատում և չի անդրադառնում դրան:

Ինչ վերաբերում է ռուսական հեռուստաալիքներով հակահայկական հաղորդումների դեմ բողոքի ձայն բարձրացնելուն, ապա Ռուսաստանի հայերի միությունը բավականին կոշտ հայտարարություն է տարածել, ասում է քաղաքական գործիչը:

Ի դեպ, նա ուրիշների գործին գնահատական տվողներին հորդորում է փնովելու փոխարեն գործով զբաղվել:

«Դուք էլ ձերը արեք, դուք այստեղ լրագրողական աշխարհ ունեք, «Ժուռնալիստների միություն» ունեք, դուք էլ ձեր վերաբերմունքն արտահայտեք: Բացի այդ, վիրավորվել եք անհասցե հնչեցրած մտքերից: Ինչու այստեղ քիչ ե՞ն ասում ռուսների վերաբերյալ: Մոռանում ե՞ք,թե իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ինչքան հայ է ապրում Ռուսաստանում: Երբևէ գնացել ե՞ք տեսնեք, թե ինչպես են այնտեղ ապրում հայերը»,– ասաց Արամ Սարգսյանը:

«Փաստի» հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի հայերի միության պասիվությունը չէ պատճառը, որ նույնիսկ Ռուսաստանի տարբեր մարզերում գործող հայկական միություններն իրար հետ կապ չունեն, էլ չենք ասում միավորված լինելու մասին, Ա.Սարգսյանը պատասխանեց.

«Դրանո՞ւմ ով է մեղավոր: Դա մեր բնավորությունն է, մեկս մյուսի հետ մրցում ենք: Բայց միայն Ռուսաստանում չի այդպես, Միացյալ Նահանգներում էլ, մյուս երկրներում էլ այդպես է: Քանի՞ կուսակցություն է գործում սփյուռքում, քանի կազմակերպություն, քանի՞ եկեղեցի, բայց ոչ ոք ոչինչ էլ չի ասում: Բացի այդ, սովորական քաղքենին, կապ չունի Հայաստանում է ապրում, թե Ռուսաստանում, շա՞տ է իմանում, թե Հայաստանը, լինելով իրենց դաշնակիցը, ինչու է որոշել Եվրոպա գնալ:

Նովոսիբիրսկում նստած մարդը պետք է նրբությունները ճշտի, թե ոնց եղավ, ինչ եղա՞վ: Այն էլ այն ֆոնի վրա, ինչ որ վրացիները, մոլդովներն ու ուկրաինացիներն են արել: Գուցե մտածում են, որ հայերն է՞լ են որոշել այդ ուղղությամբ գնալ: Իսկ ո՞վ ասեց, որ նույն Նովոսիբիրսկում բնակվողն այնքան պետք է մեզնով հետաքրքրված լինի, որ մեր բոլոր առանձնահատկությունները հասկանա: Պետք է մի քիչ էլ իրատես լինել, և ինչպե՞ս կարելի է այդպես դատել ամեն ինչի մասին»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ եթե նման հեռուստահաղորդումների հետևում պատվեր կա, ապա պետք է դիմացինն էլ կարողանա իր քաղաքականությունը վարել, ոչ թե հիվանդ, թուլակազմ մարդու նման իրեն պահի, որին մշտապես հալածում են:

«Ո՞վ է խանգարում այն ազգը լինել, որը հարգված է, իրեն արժանապատիվ է ներկայացնում և որի հետ հաշվի են նստում: Սա է խնդիրը: Եվ բնական է չէ՞, որ ռուսաստանի բնակիչը կարող է մտածել, որ այլ ազգերը եկել են իրենց երկիր ու իրենց հաշվին են ապրում: Ինչ վերաբերում է հայ համայնքի երկրորդ, երրորդ սերնդին, ապա շատերը դադարում են հայ լինել` Լազարյանները դառնում են Լազարևներ, և այլն: Լավ չէր լինի՞, որ այնպիսի երկիր ունենայինք, որ մարդիկ չգնային իրենց հայրենիքից ու Հայաստանը հզորացնելով զբաղված լինեին: Հիմա ո՞վ է մեղավոր»,– ասաց Ա. Սարգյսանը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan