28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Միխոմայդան, կամ՝ Պեդրոն էլի՛ է սխալվել

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուկրաինայում Արևմուտքը սխալ մարդկանց առաջ քաշեց՝ եզրակացրել է հայտնի Bloomberg–ը, հավելելով, թե Մայդանի ալիքով իշխանության եկած Պորոշենկոն ու իր թիմը սկզբում ավելի բաց, ազատ գործիչներ էին թվում, հրաշալի անգլերեն էին խոսում, պատրաստակամ էին բարեփոխումներ անելու հարցում, ասում էին այն, ինչ Արևմուտքն էր ուզում լսել, բայց, տես, որ՝ հիմա նույնիսկ Հակակառուպցիոն դատարանի ձևավորումը նրանց սրտով չէ:

Բնականաբար, Bloomberg–ն ու մյուսները, որոնք վերջին շրջանում հաճախ են սուր քննադատության ենթարկում Կիևին՝ վերջինիս սոսկ իրենց հիասթափեցնող գլխացավանք կամ ռուսների հետ հաշիվներ մաքրելու միջոց դիտարկելով, միայն Հակակոռուպցիոն ազգային բյուրո՝ НАБУ, կամ Հակակառուպցիոն դատախազություն ձևավորելու առիթով չէ, որ սլաքները Պորոշենկոյի դեմ են ուղղել: Թեպետ, իհարկե, անհանգստացնող է Ռադայում ընթացող բացահայտ քննարկումը, թե պաշտոնական Կիևի բոլոր և հատկապես իրավապահ ինստիտուտները ոմանք կամենում են արգելափակել և ամերիկյան դրածոներին այդտեղ տեր ու տիրական կարգել:

Խնդիրն արդեն Ղրիմն էլ չէ, որի կորստյան հետ Արևմուտքը վաղուց է հաշտվել: Ոչ էլ Դոնեցկի ու Լուգանսկի, այսպես կոչված, պետական կազմավորումները: Կամ՝ Լեհաստանի հայտարարած վերբալ պատերազմն ու ակնկալվող տարածքների փայփայվող երազանքը: Հարցն իսկապես Պորոշենկոյի իշխանությունն է, որ այլևս չգիտի՝ ուր է գնում, ինչու և կոնկրետ ինչ նպատակների ու թիրախների հետապնդմամբ:

Ցավոք, այս իշխանությունը սխալներ է անում նույնիսկ այն ժամանակ, երբ անհնար է սխալվել: Նույն Միխեիլ Սահակաշվիլու օրինակը դիտարկենք: Արդյո՞ք ինքը՝ Սահակաշվիլին, Վրաստանը նախագահելիս որևէ մեկին կթույլատրեր առանց անձնագրի և երկիր մուտք գործելու արտոնագրի, օրինակ, Հայաստանից Թբիլիսի անցնել և, նոր վարդերի հեղափոխության սպառնալիքով, անկարգություններ հրահրել:

Մի՞թե իրավապահները, ինչպես ժամանակին ապացուցվեց, ավելներն ու հատակի փայտերն էլ չէին գործածի՝ որպես հավելյալ պատժի գործիքներ: Իհարկե, ամեն բան հենց այդպես էլ կլիներ: Բայց, տես, որ՝ իր դեպքում նա այլ բան է ակնկալում: Հանգիստ Ուկրաինա է մուտք գործում Յուլիա Տիմոշենկոյի ու մյուսների օգնությամբ, չի հետապնդվում սահմանված կարգով (Այլ բան է, որ դեռ պիտի քննարկել, թե որքանով էր օրինական նախագահ Պորոշենկոյի՝ Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը:

Բայց դա նա կարող էր նաև ցանկացած եվրոպական երկրում բողոքարկել՝ ինչպես, օրինակ, Կատալոնիայի վարչապետն արեց, եթե չէր վստահում տեղի իրավապահ համակարգին:), Միխո–մայդան է կազմակերպում իր համախոհ մեկ այլ վրացու ղեկավարած կուսակցության և այլոց հետ մեկտեղ, վրաններ է խփում փողոցներում, Ռադան, նախագահական նստավայրը շրջափակելու կոչեր է անում՝ ողջ թիմին բանդիտներ, գողեր, ավազակներ անվանելով ու հրաժարական պահանջելով:

Խոստովանենք, սա բանի նման չէ, եթե մենք պետության մասին ենք խոսում: Ի՞նչ է նշանակում բարձրանալ շենքի տանիք և հայտարարել, թե՝ եթե որևէ մեկը մոտ գա իրեն ձերբակալելու համար, ցած կնետվի տանիքից: Կամ՝ մի՞թե խուլիգանություն չէ հայտարարված հետախուզման պայմաններում ինքնակամ իրավապահ մարմիններին չներկայանալու նրա պահվածքը:

Ոչ ոք չի կարող, իհարկե, ժխտել այն ահռելի գործը, որ նա է արել իր նախագահության տարիներին Վրաստանում (թեպետ խիստ կասկածելի է նաև գինը, որ վճարվեց դրա դիմաց՝ Աբխազիայի և Օսիայի փաստացի կորստով): Մի կողմ ենք թողնում նաև ՌԴ փախած ուկրաինացի գործարարի փողերով մայդան կազմակերպելու՝ Կիևի մեղադրանքների իսկությունը: Բայց որ Bloomberg–ը պիտի Պորոշենկոյի սխալները մեկով էլ ավելացնի, որովհետև նա Սահակաշվիլու հարցը վաղուց պիտի բացառապես օրենքի շրջանակներում լուծած լիներ, սա հաստատ է, որովհետև ոչ ոք, ամենալավ ցանկություններով անգամ, չի կարող իրեն օրենքից դուրս ամենակարող Ռեմբո երևակայել:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan