28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Գարդասիլը արտադրվել է 125–ամյա պատմություն ունեցող ընկերության կողմից. գուցե վստահելի՞ է

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստան ներկրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան «Մերկ» ընկերության կողմից 2016 թ. հոկտեմբերի 12–ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։ Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչև Հայաստան ներկրվելը փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

«Եվրոպական այս երկրում ոլորտը կանոնակարգող մարմնի՝ Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի կողմից կատարվել է պատվաստանյութի արտադրության ամփոփիչ պրոտոկոլի փորձաքննություն։ 34 հազար 700 դեղաչափ պատվաստանյութի լաբորատոր հետազոտության արդյունքում տրամադրվել է համապատասխանության սերտիֆիկատ N 171337»,– կարդում ենք հրապարակման մեջ:

Այդ սերտիֆիկատում նշվում է, որ N013326 սերիայի պատվաստանյութը, որը ներկրվել է ՀՀ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի միջոցով, համապատասխանում է ազգային և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի Ա մասի պահանջներին, որոնք ապահովում են գենային ինժեներիայի ճանապարհով ստացված (ռեկոմբինանտ) վիրուսանման մասնիկներ պարունակող պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Սերտիֆիկատը նաև հավաստում է, որ պատվաստանյութի այս խմբաքանակն արտադրվել է կենսաբանական արտադրանքի հիմնական սկզբունքներին և պատշաճ արտադրական գործընթացին համահունչ։

Ըստ նախարարության՝ ռեկոմբինանտ պատվաստանյութերը ներկայում համարվում են ամենաանվտանգն ու արդյունավետը։ Հայաստանում 2000 թ.–ից ռեկոմբինանտ պատվաստանյութ կիրառվում է հեպատիտ Բ–ի կանխարգելման նպատակով մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում։

«Փաստը» փորձեց հասկանալ, թե ինչ ամերիկյան ընկերության մասին է խոսքը: Ոչ երկար փնտրտուքներից հետո՝ հասկացանք, որ խոսքը ամերիկյան «Merck»–ի մասին է: Ընկերության պաշտոնական կայքում գտնելով պատվաստումների բաժինը՝ տեսնում ենք, որ այն իսկապես զբաղվում է գարդասիլ պատվաստանյութի, ընդ որում՝ դրա երկու տարբեր տեսակների արտադրությամբ: Առհասարակ ամերիկյան այս ընկերության կողմից արտադրվում է միջազգային պահանջարկ ունեցող թվով 12 տեսակի պատվաստանյութ:

«Merck»–ը խոշորագույն առողջապահական ընկերություն է՝ 125–ամյա պատմությամբ: Ինչպես կարդում ենք կայքի՝ իրենց պատմությանը վերաբերող բաժնում՝ հայտնագործությունների և նորարարությունների հարուստ պատմությունը սկսվել է դեռևս 125 տարի առաջ և շարունակվում է առ այսօր: Տարիների ընթացքում իրենց հետազոտողները օգնեցին գտնել նոր ուղիներ բուժելու և կանխարգելելու աշխարհի բոլոր մարդկանց և կենդանիների հիվանդությունները: «Մենք անցյալում մեծ բաներ ենք արել: Այսօր մենք մեծ բաներ ենք անում ապագայի համար»,– կարդում ենք կայքում:

Միգուցե այս ամենը հաշվի առնելով՝ այնքան էլ պետք չէ ահասարսուռ վերաբերմունք տածել այս պատվաստանյութի նկատմամբ:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan