28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Հայաստանի անվերջ աղետի գոտին

Այսօր դեկտեմբերի 7-ն է: Արդեն 29 տարի է անցել ցավալի ողբերգությունից, բայց երկրաշարժից ամենաշատ կորուստներ կրած երկրորդ քաղաքում դեռևս աղետի գոտու հետքերը տեսանելի են: Կան անօթևաններ, քանդված շենքեր: Բայց, որ ամենացավալին է, քաղաքը չունի տեսլական: Այն ամենաաղքատներից է Հայաստանում, Գյումրիից ամենաշատն են արտագաղթում կամ մեկնում արտագնա աշխատանքի:

Ու չնայած նրան, որ ցանկացած կառավարություն իր պարտքն է համարում ճամարտակել Գյումրու ուրույն դիմագծի ու զարգացման մասին, միևնույնն է, առաջ գնալ կարծես թե չի ստացվում: Իսկ բոլոր փորձերն ինչ-որ բան անելու լավագույն դեպքում ավարտվում են անհատական նախագծերով: Օրինակ վարչապետ Կարապետյանը իր անձնական միջոցներով վերանորոգում է Գյումրու հին միջավայր ունեցող փողոցներից մի քանիսը ՝ նպատակ ունենալով ստեղծել զբոսաշրջային միջավայր:

Բայց որպես վարչապետ Կարապետյանը ինչպես և իր նախորները որևէ տեսլական ու ծրագիր չունեն, թե ինչպես զարգացնեն Գյումրին ամբողջական, համակարգային իմաստով: Գյումրու օդանավակայանն, օրինակ, կարող էր դառնալ զարգացման առիթ: Բայց այնտեղ իջնող ու այնտեղից չվող թռիչքները շատ քիչ են: Պաբեդա ավիաընկերությունը բում չառաջացրեց Գյումրիում, այն հասանելի դարձավ միայն գյումրեցիներին, լավագույն դեպքում Վանաձորի ու Լոռվա մարզի բնակիչներին:

Այլ նախագծեր քաղաքը ոտքի կանգնեցնելու առումով կարծես թե չկան: Իսկ քաղաքային իշխանությունն ՝ ի դեմս լուռ ու մունջ Բալասանյան Սամվելի, նախընտրում է ոչինչ չանել: Բավարարվում են միայն աշխատավարձերը ժամանակին վճարելով, Երևանից հյուրեր դիմավորելով ու ճանապարհելով: Այսօր ևս Բալանսանյանն ու տեղական իշխանությունները այդ գործին են լծվելու, հետո նորից անցնեն իրենց կյանքի բնականոն ու ձանձրալի ռիթմին: ՈՒ այսպես արդեն 29 տարի:

website by Sargssyan