28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Ո՛չ թե տարիքային, այլ՝ գաղափարական սերնդափոխություն

«Փաստ» օրաթերթի հյուրն է հոգեբան Սամվել Խուդոյանը

 

Պարոն Խուդոյան, մեր երկիրը Եվրամիության հետ ստորագրեց համաձայնագիր՝ նպատակ ունենալով մեզանում խորացնել ժողովրդավարական արժեքները: Մեր հասարակությունում ինչպե՞ս այն կընկալվի: Հե՞շտ կլինի նրա համար այս արժեքային համակարգից անցում կատարել մյուսին:

– Հասարակության մեջ նման որոշումներով չէ, որ կատարվում են փոփոխությունները: Ինչքան էլ մենք անդամագրվենք, ինչքան էլ փորձենք որոշումներ կայացնել, վերջնական արդյունքի համար ժամանակ է հարկավոր:

Եվ այս առումով Հայաստան–ԵՄ համաձայնագիրը ընդամենը փաստաթղթային քայլ է, որ արվել է մեր կողմից: Նման որոշումներով չէ, որ հանրությունը վերակառուցվում է, փոխվում է:

Ընդհանրապես, հասարակությունները դանդաղ են վերակառուցվում: Ճիշտ է, մենք եվրոպական արժեքների կրող ժողովուրդ ենք, եվրոպական ազգ ենք մեր էությամբ, բայց բոլոր դեպքերում այդքան հեշտությամբ չի լինի մեր ինտեգրումը և հեշտությամբ չենք յուրացնի նրանց արժեքները:

Ընդ որում, ասեմ, որ նրանց հասարակություններում էլ մեզ համար բավականին վիճելի հարցեր կան:

 

Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր անել. ինչի՞ց սկսենք: Որպեսզի ժողովուրդը մոռանա իր կաշառատու վիճակները, օրենքները շրջանցելու իր սովորությունները և դառնա ենթակա օրենքին:

– Դա հասարակությունը չպետք է անի, այն պետք է արվի վերևից: Փորձը ցույց է տվել, որ եթե նման հարցերը վերևից չեն լուծվում, այն է՝ պատիժներ նրանց, ովքեր շրջանցել են օրենքը կամ պաշտոնական դիրքն օգտագործել են թալանի և անձնական հարստացման համար, ապա արդյունք չի լինում:

Հենց մեր հարևան երկրի՝ Վրաստանի օրինակը, երբ վերևից վերացվեցին կոռուպցիոն երևույթները, հասարակության մեջ եղած անարդարությունները: Էլ չեմ խոսում հայտնի Սինգապուրի մասին, թե ինչպես և ինչ ճանապարհով կարգ ու կանոն հաստատեցին երկրում և փաստացի վերափոխեցին իրենց հասարակությունը:

Թե չէ՝ ինչպե՞ս ներքևից փոխվի, երբ անընդհատ վերևից փող են ուզում: Փող են ուզում, որ աշխատանքի ընդունեն, որ դատարանում մեղմ պատիժ կիրառեն: Կամ ոստիկանությունը կաշառք է վերցնում ու բաց է թողնում հանցագործին: Գործարարից կաշառք են վերցնում, ու վերջինս հարկեր չի մուծում: Եվ այլն, և այլն:

Եթե վերևից այս ամենը չկանխվի, ապա ներքևներում ոչինչ անել չեն կարող:

 

Իսկ դուք, որպես հոգեբան, դիտարկելով մեր իշխանավորների վարքագիծը, ի՞նչ եք կարծում, նրանք պատրա՞ստ են գնալ այդ փոփոխություններին:

– Նրանք այսօր ավելի պատրաստ են, քան երեկ էին պատրաստ: Բայց այնքան դանդաղ է այդ փոփոխությունն ընթանում, այնքան հանդուրժողականությունը դեռևս մեծ է կաշառքի ու թալանի նկատմամբ, այնքան քիչ է պայքարն այդ դրսևորումների դեմ, որ նման տեմպերով եթե գնա, ապա չգիտեմ՝ մի 20 տարի հետո Հայաստանը նման իրավիճակում որպես երկիր կգոյատևի՞, թե ոչ:

Բայց բոլոր դեպքերում արդեն ակնհայտորեն զգացվում է, որ փոփոխություններ կան: Որոշ ոլորտներում կաշառակերությունը համարյա բացակայում է, որոշ ոլորտներում մեղմվել են դրա դրսևորումները:

Սակայն այսքանով հանդերձ, մի իրավիճակ առկա է՝ ամենքն էլ գիտեն, ասենք, որ տվյալ մարդը թալանով է հարստացել, բայց պետական ոչ մի կառույց նրան չի ասում՝ աչքիդ վրա ունք կա:

 

Շատերը հույսները կապում են նոր սերնդի հետ: Դուք նաև մանկավարժ եք և աշխատում եք երիտասարդների հետ: Ձեր դիտարկմամբ, երբ փաստորեն նոր սերունդը նաև ժառանգորդն է հին սերնդի դավանած արժեքային համակարգի, բնականաբար ապրել է «ինչ տեսել է, այն է վերցրել» սկզբունքով, կկարողանա՞ թոթափել իր վրայից այդ բեռը:

– Անշուշտ, նոր սերնդի մեջ էլ կա հետադիմական մտածելակերպ: Երիտասարդների մեջ կա մի շերտ, որն իր կյանքի ողջ իմաստը տեսնում է պաշտոնի, հարստացման ու թալանի մեջ: Վերջիններս էլ ընդգրկված են զանազան կուսակցությունների երիտթևերի կամ նման կառույցների մեջ:

Անշուշտ, եթե թույլ տանք, որ մեր երիտասարդության հենց այս շերտը գա իշխանության, ապա, բնականաբար, մեր հասարակության վերափոխման գործը շատ ավելի երկար կտևի:

Այնպես որ, սերնդափոխությունը չպետք է տեղի ունենա զուտ տարիքային առումով, այլ պետք է տեղի ունենա գաղափարական սերնդափոխություն: Որպեսզի իշխանության գա նա, ով ծառայում է ժողովրդին և աշխատում է ի շահ երկրի: Եվ ոչ թե նա, ով նստում է աթոռին ու սկսում մտածել, թե ինչպես անի, որ մեծացնի իր և իր մերձավորների բարեկեցությունը:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan