Սեխի ճանճի առասպելը ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԱԿԸ
Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
20 անհավանական գեղեցիկ օմբրե շերտաներկում միօրինկությունից խուսափելու համար (լուսանկարներ) Կցանկանայի, որ շատերն իրենց հավատարմությամբ նմանվեին Իվետա Տոնոյանին. Գ. Ծառուկյան «ԱԺ Ծառուկյան խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գ.Ծառուկյան Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը «Ճանաչիր ինձ» ծրագրին Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ 360 միլիոն դրամ գյուղնախարարությանը 6 միլիոն լիտր դիզվառելիք գնելու համար Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ-ին «ֆաստ ֆուդով» կերակրել Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար) Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ավազակները սկսել է թիրախավորել զբոսաշրջիկներին Փաստաբան. «Արդարադատություն չիրականացնելու պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Սեխի ճանճի առասպելը

Էմիլ Երիցյան. «Համայնքների խոշորացման արդյունքում իրականացված ծրագրերը զուտ դոնորական ներարկում էին՝ «հարսանեկան նվեր»»

 

2015 թվականից Հայաստանի տարածքում համայնքների խոշորացման ծրագիրն է իրականացվում: Ի՞նչ է տվել համայնքների միավորումը գյուղացիներին:

Ծրագրի ձեռքբերումների և բացթողումների մասին «Փաստ» օրաթերթը զրուցել է Համայնքների միավորում ՀԿ նախագահ Էմիլ Երիցյանի հետ:

 

Պարոն Երիցյան, 2015 թվականին մեկնարկած համայնքների խոշորացում ծրագիրը կիսով չափ իրականացվել է: Միավորված համայնքներից մի քանիսում մի շարք ծրագրեր իրականացվել են, այդուհանդերձ, գյուղացիները դժգոհում են, որ խոշորացումից հետո իրենց բնակավայրերում կյանքը չի փոխվել: Ինչո՞ւ համայնքի բնակիչը փոփոխությունը չի տեսնում:

– Փաստացի համայնքների խոշորացումն ադմինիստրատիվ ռեֆորմ է, որն ինքնին բնակիչների կյանքի որակը չի կարող փոխել։ Իրականացված ծրագրերը զուտ դոնորական ներարկում էին՝ «հարսանեկան նվեր»։ Կային և կան մարդիկ, ովքեր խոշորացման օգտին խոսելիս այն հիմնավորում են մարդկանց բարեկեցության բարձրացման նպատակայնությամբ։ Սակայն վարչատարածքային ռեֆորմները միշտ արվում են առաջին հերթին կառավարման նպատակահարմարությունից ելնելով։

Մարդկանց կյանքի որակի վրա նորացված համայնքները կարող են դրական ազդել միայն այն դեպքում, եթե պետությունը նրանց փոխանցի նոր լիազորություններ և ֆինանսական միջոցներ, ինչը դեռ չի ուրվագծվում։

 

Ինչպե՞ս եք գնահատում խոշորացումից հետո կատարված քայլերը: Փոփոխությունները համաչա՞փ են կատարվում:

– 2 նկատառում։ Քանի դեռ համայնքների խոշորացմանը զուգընթաց և դրան հաջորդելով նոր լիազորություններ չեն փոխանցվում՝ խոշորացումն ինքնանպատակ է դառնում։ Մինչ այս՝ խոշորացումն իրականացվել է տարբեր չափանիշներով (կամ առանց դրանց սկզբունքային կիրառման)։ Որոշ դեպքերում խոշորացվել են մի քանի համայնքներ, մյուսներում՝ ամբողջական տարածաշրջաններ (նախկին խորհրդային շրջանների սահմաններում)։ Արդյունքում, քիչ թվով համայնքների դեպքում էլ նրանք մնում են կտրտված, չբալանսավորված։ Այս պարագայում կառուցվածքային առումով պետության կողմից լիազորությունների փոխանցումը մնում է տեխնիկապես դժվար։

 

Խոշորացումից հետո ի՞նչ դրական փոփոխություններ եք նկատել կամ ի՞նչ խնդիրներ են լուծվել:

– Համայնքների միության նախագահ լինելով՝ ես պետք է մնամ քննադատական դիրքերում, որ համայնքների շահերի առաջմղման ու լոբբինգի հարցում ավելիին հասնենք։ Ուստի առաջարկում եմ այդ հարցը բնակիչներին ուղղեք։

 

Պարոն Երիցյան, նոյեմբերի 5–ի ընտրությունից հետո անգամ գյուղացիները ճանապարհ փակեցին և պահանջեցին, որ գյուղապետն իրենց համայնքից նշանակվի: Ինչո՞վ են պայմանավորված այս ընդվզումները:

– Դա կանխատեսելի էր, և այդ դեպքերը բոլոր ընտրություններում կարող են ի հայտ գալ։ Երբ մի քանի համայնք եք միաձուլում, այդ սինդրոմի դրսևորման ռիսկը միշտ կա։ Երբ խոշորացումն արվում է նախկին շրջանների տարածքով, նման երևույթներ ի հայտ չեն գալիս։

 

Համայնքների խոշորացման ծրագիրը շարունակելու կարիք կա՞:

– Ամբողջական վարչատարածքային ռեֆորմների իրականացման կարիք կա։ Կարծում եմ՝ պետք էր, և պետք է մարզերում պետական կառավարման համակարգի ռեֆորմներից սկսեինք։

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan