Սեխի ճանճի առասպելը ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԱԿԸ
Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հարնապետությունում առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Հայաստանում «McDonald's» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ 360 միլիոն դրամ գյուղնախարարությանը 6 միլիոն լիտր դիզվառելիք գնելու համար Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ-ին «ֆաստ ֆուդով» կերակրել Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Կենտրոն հեռուստաընկերությունը սկսում է «Երևի» հեռուստասերիալի ցուցադրությունը (տեսանյութ, լուսանկար) Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ավազակները սկսել է թիրախավորել զբոսաշրջիկներին Փաստաբան. «Արդարադատություն չիրականացնելու պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Սեխի ճանճի առասպելը Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․Մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Փետրվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 67 երեխա Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար Գյումրիի շենքերից մեկում փլուզում է տեղի ունեցել. տարհանվել է 11 բնակիչ

Ընտանեկան բռնությունն ու պառլամենտական քննարկումները

Ընտանեկան բռնության դեմ օրինագծի սկանդալային քննարկումներն ու արդեն դասական դարձած ՝ քյարթեր vs հիփստերներ, հետամնացներ vs առաջադեմներ, ռուսամետներ vs արևմտամետներ հակադրությունները մի քանի օր տևող տեղեկատվական թամաշայից բացի, ոչինչ չեն կարող տալ, թե ընդհանրապես, թե մասնավորապես ՝ խնդրո առարկայի առնչությամբ, քանի դեռ հայաստանյան իրականության մեջ բռնության և ընտանեկան բռնության պատճառների ուսումնասիրությունը որևէ մեկին (արևմտյան դոնորներին, Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ՀԿ սեկտորին, նախաձեռնության դեմ պայքարողներին) չի հետաքրքրում:

Առաջնային պլան են մղվում ոչ թե նախաձեռնության մեջ շոշափվող խնդրի ծագումնաբանությունը, դրսևորումները հասկանալու փաստը, այլ հարակից, թեմայի հետ կապ չունեցող երևույթներ: Պետության դիրքորոշումը պարզ է ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ մտնում է նաև այս օրինագիծը: Լինելով չափից շատ պրագմատիկ ու այսրոպեական շահի կողմնակից ՀՀ իշխանությունները հակված են ընդունել օրենքը, եթե դրանից ինչ-որ կերպ շահելու են եվրոպայի համակրանքը և հավելյալ դրամաշնորհներ: Նախաձեռնության կողմ և դեմ հասարակական խմբերը, որոնք հիմքում ևս բացառապես պրագմատիկ (անձնական, կենցաղային) շահեր են իրացնում, արտաքուստ խոսում են արժեհամաարգային լեքսիկոնով՝ բովանդակային և քարոզչական առումով անելով նույն բանը, պարզապես հակառակ վեկտորներով:

Իսկ քննարկումների մեջ անշահախնրորեն մտած մարդիկ շարունակում են կրկնել ու տարածել քննարկման հիմնական մեթոդական սխալը ՝ թիրախավորելով բացառապես հետևանքը, այն ընդունելով որպես կայացած փաստ ու բացառապես գնահատականներ հնչեցնելով: Հերթական անգամ հանրային հնչեղություն ունեցող թեման դառնում է պարզապես հասարակության տարբեր, քաղաքական և հասարակական բնութագրիչներով իրարից առանձնացված խմբերի համար վերադիրքավորվելու, սեփական խմբի ինքնությունը շեշտելու, սահմանները գծելու, բարիկադավորվելու առիթ: Երբ աղմուկն ավարտվի, այս քննարկումից ոչինչ չի մնալու, որևէ հանրային բարիք (նույնիսկ չարիք) չի ստեղծվելու: 

Իսկ այն, որ պատճառներին անդրադառնալն առաջնային է, չի նշանակում, թե պետք է մշակութային կամ ավանդական փաստարկներ գտնել ու հիմնավորել բռնությունը: Բնավ ՝ ոչ: Նշանակում է,որ բռնությունը արմատախիլ անելու համար պիտի հասկանալ թե կկոնկրետ ինչն ենք արմատախիլ անում, ինչի հետ գործ ունենք: Ինքն իրենով բռնություն ու ընտանեկան բռնություն չկա. այն ազդում և ազդվում է մի շարք այլ գործոններից ՝ մշակույթ, պատերազմ, տնտեսություն, պատմություն և այլն: Հետևաբար միայն ընտանեկան բռնության դրսևորումների դեմ հնարավոր չէ պայքարել ամենաազնիվ մղումների դեպքում անգամ: Դրսևորումը բռնության համակարգի միայն վերջին փուլն է, դրա մանիֆեստը: Մինչ այդ կան բազում այլ փուլեր: 

Հասկանալի է նաև թեմայի քննարկման մասնակիցների մոտիվացիաները ՝ բացառապես զբաղվել հետևանքների գնահատմամբ: Պատճառների ուսումնասիրությունը չափից շատ երկար, ծանր ու գիտական ներուժ պահանջող գործ է ու միգուցե որևէ քաղաքական դիվիդենտ կամ աղմուկ չապահովի:

Արտակ Ասլանյան

website by Sargssyan