28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Ու՞մ հորդորով են հեռացրել գեներալ Հայկազին

Երեկ հավաստի դարձավ, որ գեներալ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Նախքան Սերժ Սարգսյանի հրամանագիրը, Վիգեն Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, թե Բաղմանյանը ազատման դիմում գրել է իր հորդորով: Հորդորի պահով, անշուշտ, կա որոշակի թյուրըմբռնում: Ավելի ճիշտ կլիներ նշել ՝ մեր հորդորով կամ Սարգսյանի հորդորով, որը ես փոխանցել եմ Բաղմանյանին: Բայց այդ մասին չէ, որ ուզում ենք խոսել:

Փաստացի տեղի է ունենում հերթական խոշոր մասշտաբի զինվորական պաշտոնյայի պաշտոնաթողությունը, բայց քրեական գործ չկա: Իսկ հեռացման հիմքում, եթե ուշադիր նայենք, հենց այդ գեներալների հանդեպ հասարակական արձագանքն է, նրանց կոռուպցիոն և օդիոզ համբավը:

Տպավորություն է սակայն, որ բանակը բարեփոխելու անվան տակ, օդիոզ դեմքերը ոչ թե լքում են համակարգը, այլ գնում վաստական թոշակի: Որովհետև, եթե քրեական գործեր չեն հարուցվում, նշանակում է, որ նրանց թերացումները նեղ մասնագիտական են կամ տեխնիկական: Բայց այդ դեպքում, համակարգից առաջին հեռացողը պիտի լիներ բանակային գործից անտեղյակ Վիգեն Սարգսյանը: Հասկանալի է, որ նրա պաշտոնը քաղաքական է, նրա հիմնական գործունեությունն էլ քաղաքական: Քաղաքական է նաև Բաղմանյանի ու նմանատիպ գեներալների հեռացումը: Բայց թե կոնկրետ ինչ քաղաքականություն է ընկած այդ ամենի հետևում, պարզ չէ: Պարզ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ հեռացողները կգնան թոշակի, ոչ թե դատարան: Իսկ դատարան ուղարկելու քաղաքական կամք ու լեգիտիմություն, Սարգսյաններից որևէ մեկը չունի: Որովհետև դատարանում հայտնված պայմանական բաղմանյանները կարող են շատ բան պատմել:

Արտակ Ասլանյան

website by Sargssyan