28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Հակոբ Սանասարյան. «Հայաստանի բնությունն ավերողները պետք է հեռանան զբաղեցրած պաշտոններից»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովում կայացավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական քննարկումներ: Լսումների ընթացքում քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների իրավիճակը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին զարմացնում է այն, որ քննարկումներն անցկացնում են պաշտոնյաեր, ովքեր հանքեր ունեն և անտառային տնտեսություններում տնտեսական գործունեություն են ծավալում կամ անտառի խնդրով մտահոգված չեն:

«Ինչպե՞ս հասկանալ, երբ անտառային ոլորտը քայքայող ու կողոպտող գողերը իբր մտածում են, թե ինչպես պահպանեն անտառները: Խոսք կա, որ անտառներին ցանկանում են տալ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ, երբ անտառների այսօրվա կարգավիճակը ավելի հուսալի է, քանի որ հատուկ պահպանվող տարածքների դեպքում այնտեղ տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն է ստեղծվում: Կարող են այնտեղ բիզնես ծավալել»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Բնապահպանի խոսքով՝ հանքարդյունաբերությունն այսօր ավերում է նաև հատուկ պահպանվող տարածքները:

««Արևիկում» շուրջ 400 հեկտար առանձնացրել են, որ հանքարդյունաբերություն իրականացնեն: Երկար ժամանակ է, «Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրի» 9500 հեկտարը դարձրել են 5300, պարզ է, որպեսզի կարողանան «Թուխ մանուկ» և հարակից բազմամետաղային հանքերևակումները շահագործել»,– ներկայացրեց Հակոբ Սանասարյանը:

Անդրադառնալով նոր ստեղծվող Ջերմուկ ազգային պարկին, Սանասարյանն ասաց, որ այս տարբերակով ակնհայտ կաշառքով փորձում են իրենց կատարած հանցագործությունը կոծկել: Ստեղծվող արգելոցի կողքին կլինի նոր շահագործող Ամուլսարի հանքավայրը:

«Ի՞նչ է նշանակում հանքարդյունաբերության կողքին հատուկ պահպանվող տարածք ստեղծել: Նրանք թունավորելու են ջուրը: Ծանր մետաղներով աղտոտվելու է Որոտան և Արփա գետերի ջրերը, հետևաբար, այդտեղ վերանալու է ձկնաշխարհը, ինչպես նաև ջուրը դառնալու է ոռոգման համար ոչ պիտանի: Հարցականի տակ է դրվում Ջերմուկի հանքային ջրի խնդիրը: Նրանք պնդում են, որ հանքային ջրի ակունքները կապ չունեն Ամուլսարի հետ, բայց դա դեռ պետք է ապացուցել: Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու է Հայաստանի ապագան»,– մտահոգություն հայտնեց նա:

Բնապահպանը շեշտեց, որ հանքարդյունաբերությունն այսօր ավերում է Հայաստանի երկրաբանական կառուցվածքը, թունավորում հողն ու ջուրը: Բացի սա, նաև բնակչության առողջությունն է քայքայվում:

«Մեղրին մեռյալ գետ է դարձել՝ կենդանական աշխարհ չկա: Մեղրիի բնակիչներն ասում են, որ ժամանակին օր է եղել, որ մինչև 350 կիլոգրամ ձուկ են բռնել: Հիմա այնտեղ գորտ էլ չկա»,– ասաց նա և հավելեց, որ Ողջի գետը նույնպես «մեռած» է: 70 միլիոն պոչանք լցված է գետի հունում: Հայաստանի բնությունն ավերողները պետք է հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, ուրիշ ճանապարհ չկա»,– պնդեց նա:

Իսկ հատուկ պահպանվող տարածքների խնդիրների լուծման ի՞նչ ուղիներ կան:

«Պետք է փոխվի տնտեսության մեջ վարվող քաղաքականությունը: Պետք է աղբանոց նետել այն օրենքները, որոնք կողոպտիչների շահերն են պաշտպանում: Այն հանքերը, որոնք ծախսածածկող չեն, չպետք է շահագործվեն, իսկ այսօր դրանք շահագործվում են, քանի որ հանքատերերը իրենց արտադրած թափոնների համար հարկ չեն վճարում և գերշահույթ են ստանում: Հանքարդյունաբերությունը պետք է բերել հարկային դաշտ»,– առաջարկեց Հակոբ Սանասարյանը

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan