Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Էրդողանի բացահայտումը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը տուրք տալով «հայկական սփյուռքին», Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետեւանքով դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից: Էրդողանը ասել է այն, ինչ վախենում են ասել Հայաստանում: Վախենում են ասել հիմա, բայց ժամանակին ոչ միայն ասում էին, այլև անում էին, երբ Տեր-Պետրոսյանը սփյուռքի ու հայդատականության մոտեցումները անտեսելով փորձում էր Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել ՝ զրկելով Ադրբեջանին պատերազմում դաշնակցից: 

Էրդողանը, սակայն, ճշմարտության միայն կեսն է հնչեցնում, որովհետև բացի Սփյուռքից խանգարող մեկ այլ հանգամանք էլ կա ՝ Ռուսաստանը, որը քանիցս տապալել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային նախագծերին: Էրդողանն այս ամենը գիտի և հարց է առաջանում, այս դեպքում նրա հայտարարության մեջ տողատակ կա, թե ոչ:

Հայաստանն այժմ գտնվում է ակտիվ խաղաքարտի դերում, որը խաղարկվեց Եվրոպայի ու Ռուսաստանի միջև: Չի բացառվում, որ Հայաստանի այս դիրքավորումը կօգնի խաղաքարտ լինել նաև տարածաշրջանային այլ դասավորություններում, օրինակ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում: 

Մնում է միայն հուսալ, որ խաղաքարտի դիրքավորումը չի վերածվի մանրադրամի դիրքավորման ու Հայաստանին պարզապես «չեն խուրդի» աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բազմաշերտ խաղերից մեկի ժամանակ:

Արտակ Ասլանյան

website by Sargssyan