Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է մարզական միջոցառում զինհաշմանդամների համար

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր մարզական  միջոցառում զինհաշմանդամների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքին:

Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում: 

Մարզական միջոցառման ավարտին, տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգևատրել է  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նրանց մաղթելով ոգու արիություն և առողջություն:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈՒ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են և արվում է հնարավորը՝ օր առաջ այդ հարցերին լուծում տալու, զինհաշմանդամների սոցիալ-կենղաղային հոգսերը թեթևացնելու համար:

website by Sargssyan