28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային»... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԺ–ում «տանձ, խնձոր, մանդարին» էլ չեն բաժանի 28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին Արմավիրի մարզում գործազուրկների թիվն ավելացել է Աշոտ Մանուչարյանը ապրիլից հետո վարչապետի և ներկա «մեռելային» քաղաքական կյանքի մասին Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքում ծնվել է 43 երեխա Զոհրաբյանը ոչ ադեկվատ կհամարի նրան, ով ՀՀԿ–ի քաղաքականությունը զարգացման ճանապարհ կանվանի Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով 2018-ի վարչապետից ավելի առանցքային հարցեր կան. ո՞վ կմնա ջրի երեսին. «Ժամանակ» Արթուր Բաղդասարյանին պաշտոնի նշանակելու մասին լուրերն իր իսկ պատվերով է ասպարեզ նետվում. «Իրավունք» 5 մեքենա, 2-ը՝ գերթանկարժեք, բաժնետոմսեր և միլիոնավոր գումարներ՝ Ա. Ալեքսանյանի ունեցվածքը. «Հրապարակ» Նոր սկանդալ Հերմինե Նաղդալյանի չվճարած տուգանքների մասին. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել. «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանապետը ներկա է եղել Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս վարժանքներին Վայքում վթարային ջրանջատում կլինի Արթիկ-Ալագյազի, Տաշիրի, Հրազդանի ճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում մերկասառույց է Մեկ այլ ՀՀԿ-ականի հերթական «փայլուն» միտքը՝ նոր ծիծաղի պատճառ Տեսլականն այդպես էլ չի ձևակերպվում 24-ամյա երիտասարդը տևական ժամանակ իր երեխայի մորը և ընկերուհուն սեռական շահագործման է ենթարկել Ավստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Կարեն Քոչարյանի կարծիքով ընդդիմությունն առայժմ պետք է կողքից նայի ու փորձի հաճույք ստանալ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ընդդիմադիր դաշտ ասվածը բաժանում է մի քանի ուղղությունների, քանի որ ըստ նրա, այսօր Հայաստանում ընդդիմություն ասելով կարելի է տարբեր բաներ հասկանալ: Եվ եթե «Ելքը» համարվում է քաղաքական ընդդիմություն, ապա օրինակ «Ծառուկյան» դաշինքը՝ բիզնես ընդդիմություն է:

«Ընդդիմություն կա նաև նույն Հանրապետականի մեջ, քանի որ նրանք էլ իրար են ընդդիմանում: Մի մասն ընդդիմանում է վարչապետին, մի մասն ընդդիմանում է «մեծերին», մի մասն ընդդիմանում է «երիտասարդներին»: Եվ այսպես, բոլորն իրար մեջ իրար ընդդիմանում են»,– ասաց Կ. Քոչարյանը:

Ստացվում է, որ հիմա մենք ունենք գաղափարական հենք ասվածից բավականին կտրված ու գնացած տարբեր հասարակական և սոցալական շերտերից բաղկացած խմբեր, որոնք ամեն մեկն իր առանցքի շուրջը պտտվելով կարող է ամեն ինչին ընդդիմանալ, եթե թեման բխում է իր շահերից:

«Աշխարհում այսօր ձևավորվել է սպառողական հասարակություն, իսկ մեզ մոտ էլ ձևավորվել է սպառողական քաղաքական դաշտ: Եվ անգամ Հանրապետականի ներսում են իրար դեմ պայքարում, որպեսզի կարողանան գործուղումներ գնալ, իրենց ռոումինգները վճարել, օգտվեն ծառայողական մեքենայից: Սա է նրանց պատկերացրած քաղաքական ստատուսը»,– ասաց քաղտեխնոլոգը:

Մի բան է, երբ կուսակիցները միմյանց հետ պայքարում են ասենք՝ երկրի նախագահի աթոռի համար, մեկ այլ բան, երբ այդ պայքարը,իրենց իսկ խոսքերով «դիշովի կայֆերի համար է», համոզված է Կարեն Քոչարյանը: Ու եթե գաղափարների համար մղվող աթոռակռիվը նորմալ երևույթ է բոլոր երկրներում, ապա մեզ մոտ մղվող պայքարը ծիծաղելի է: Նրա կարծիքով, ծիծաղելի է նաև, երբ կուսակցություններում հայտնվում են պատահական մարդիկ: Եվ եթե իշխանության մեջ նրանց հայտնվելու դրդապատճառները ինչ–որ տեղ հասկանալի են, ապա ընդդիմադիր քաղաքական կուսակցություններում նրանց ներկայությունն իսկապես անհասկանալի է:

Քաղտեխնոլոգի համար ծիծաղելի է, երբ օրինակ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը կարող է իրեն թույլ տալ բացահայտ հայտարարելու, որ իշխող կուսակցության առաջնային երկու դեմքերից մեկն իր համար ընդունելի է, իսկ մյուսը՝ ոչ:

«Այն, որ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը կարող է ասել, որ մեզ համար ընդունելի չէ Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանն ընդունելի է, խոսում է այն մասին, որ նրանք պատահական են հայտնվել այդ դաշինքում, քանի որ եթե ընդդիմադիր դաշինքի անդամի համար ընդունելի չէ իշխող կուսակցությունը, ապա ինչպես կարող է այդ կուսակցության նախագահն ընդունելի չլինել, իսկ փոխնախագահը ընդունելի լինել»,– զարմանում է Կ. Քոչարյանը:

Ընդդիմադիր այլ քաղաքական կուսակցությունների կողմից «Ելքին» ընդդիմություն չհամարելը, քաղտեխնոլոգի կարծիքով խանդի հետևանք է, որը միշտ լինելու է: Իսկ քաղաքական դաշտում մի քանի ամսից սպասվող վերադասավորումները, ոչ միայն իշխող քաղաքական կուսակցության ներսում են սպասվում, այլև ընդդիմադիրների շրջանում:

«Այսինքն, յուրաքանչյուրը, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները, պետք է փորձեն դիրքավորվել ընտրական հաջորդ փուլի համար: Ինչ վերաբերում է այս կամ այն կուսակցության կամ դաշինքի քաղաքականությունից դուրս գալու մասին մամուլի հրապարակումներին, ապա այն քաղաքական ուժերն ու դաշինքները, որոնք պաշտոնապես չեն հայտարարել, որ դադարեցնում են իրենց գործունեությունը քաղաքական դաշտում, պատրաստվում են ռեստարտի: Նրանք պետք է նորից վերագնահատեն իրենց ռեսուրսները, նոր իրավիճակի պայմաններում ներկայանալու համար: Եվ քանի որ առայժմ ողջ պայքարն ընթանում է իշխող կուսակցության ներսում, ապա այս պարագայում, մինչև 2018 թ.–ի ապրիլ, ընդդիմությունն անելիք չունի: Ուստի պետք է կողքի կանգնի, նայի և հաճույք ստանա»,– ասաց Կ. Քոչարյանը:

 

website by Sargssyan