Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

Մոուրինյոն ԲԿՄԱ-ի դեմ առաջիկա խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում փոփոխություններ կանի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ տնային խաղում թիմի մեկնարկային կազմում փոփոխություններ կանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով անգլիական թիմի պաշտոնական կայքը, այս մասին Մոուրինյոն հայտնել է Չեմպիոնների լիգայի խաղին նախորդող մամուլի ասուլիսի ընթացքում:

Պորտուգալացի մասնագետը հաստատել է, որ թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցի: «Մենք խնդիրներ ունենք, ունենք վնասվածք ստացած ֆուտբոլիստներ: Մատիչը վնասվածք ունի, և ես նրան չեմ ստիպելու խաղալ ԲԿՄԱ-ի դեմ: Մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր առավել հաճախ են խաղում, հանգստի կարիք ունեն: Եվ որ ավելի կարևոր է, կան տղաներ, ովքեր արժանի են խաղալու հնարավորություն ստանալ»,- ասել է Մոուրինյոն:

Նա նաև հայտնել է, որ ԲԿՄԱ-ի դեմ խաղին չի մասնակցի նաև շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ Զլատանը վնասվածք չունի, սակայն նրան հանգիստ է անհրաժեշտ՝ ծունկը լիովին բուժելու համար:

Ավելի վաղ Մոուրինյոն հայտնել էր, որ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա դարպասապահ Սերխիո Ռոմերոն, իսկ թիմի հիմնական դարպասապահ Դավիթ դե Խեան «Արսենալ»-ի դեմ կայացած ծանր խաղից հետո հանգստանալու հնարավորություն կստանա: Իսպանացի դարպասապահը չի լինի թիմի հայտացուցակում:

Անգլիական թիմի մեկնարկային կազմում դաշտ դուրս կգա նաև ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով «Արսենալ»-ի դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: «Իհարկե, «Արսենալ»-ի դեմ խաղից հետո նա մի փոքր հոգնած է, քանի որ դա իսկապես ծանր խաղ էր, իսկ դրանից հետո ԲԿՄԱ-ի դեմ խաղի համար վերականգնվելու համար մենք երկու օր ժամանակ ունենք, բայց նա ուրախ է, որ խաղալու է, քանի որ ցանկանում է պահպանել մարզավիճակը, որովհետև վնասվածքից ապաքինվելուց հետո ֆենոմենալ խաղ է ցուցադրում»,- նշել է Ժոզե Մոուրինյոն:

Նրան հարցրել են նաև ֆրանսիացի պաշտպան Լյուկ Շոուի խաղալու հնարավորության մասին: Մոուրինյոն ասել է, որ ֆրանսիացին կլինի հայտացուցակում, սակայն չի մանրամասնել՝ կլինի նա մեկնարկային կազմում, թե ոչ: «Նա աշխատում է վաղ թե ուշ իր հնարավորությունը ստանալու համար, իսկ այդ հնարավորությունը նա կստանա, որովհետև արժանի է դրան»,- նշել է նա:

 

website by Sargssyan