Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Սեյրան Օհանյանի հանգուցալուծումը մոտենում է

Զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ ուշագրավ ձայնագրություն հրապարակվեց, որը, ըստ էության, թույլ է տալիս մտածելու, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշակի կապ է ունեցել խմբի հետ կամ թերևս ցանկացել է կապ ունենալ։ Դատարանում մասնավորապես հրապարակվեց Լիլիթ Ք.-ի կողմից Վահան Շիրխանյանի տանը կատարված ձայնագրությունը: Զրուցում են Վահան Շիրխանյանը և Արթուր Վարդանյանը: Խոսք է գնում նախապատրաստվող գործողությունների և Սեյրան Օհանյանի մասին: 

Ձայնագրության մեջ խոսվում էր այն մասին, որ Օհանյանը դժգոհ է Սերժ Սարգսյանից ու մի շարք մականունավոր պաշտոնյաներից ու, ըստ էության պատրաստ է ըմբոստության: Օհանյանի և զինված խմբի միջև եղած կապի մասին շատ է խոսվել: Հիմա կարծես հասել է պահը, երբ խոսակցությունները փաստական հիմք են ստանում: Մնում է ապացուցել Օհանյանի անմիջական կապը:

Նման ցանկացած անուղղակի կապ Սարգսյանի համար բավարար կլիներ որևէ մեկին բանտարկելու համար: Սակայն, Օհանյանին կարծես նման բան չի սպառնում: Ամեն դեպքում նա ՕՐՕ դաշինքով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին ու ձախողեց: Մեծ հաշվով, նրան այժմ կալանավորել կամ կալանավորել ընտրություններից առաջ կնշանակեր նրանից ստեղծել քաղհալածյալի լիարժեք կերպար, արդարության մարտիկի օրինակ, ով լքել է պաշտոնը հանուն հեղափոխության: 

Երևի թե սա է պատճառը, որ ամեն դեպքում Օհանյանը շարունակում է մնալ անձեռնամխելի: Սա իրականում ներում չէ, այլ պատիժ, որովվհետև փաստացի մի իրավիճակում, երբ Սարգսյանը զրկում է Օհանյանին ֆորս մաժորի շանսից, նա Օհանյանին զրկում է նաև հանդարտ պայմաններում խաղարկելու հնարավորությունից:

Ու քանի դեռ չկա ֆորս մաժոր Օհանյանի ու նրա նման ՝ համակարգը լքողների պլանները չեն իրականանալու: 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan