Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար Տեսահոլովակի պրեմիերա. «New Gray».«Circling The Sun» Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

Ակնկալիքների ու հուսախաբության շեմին

Հայաստանում բարեփոխումների երկու հիմնական ընկալում կա

Կամաց-կամաց, առանց անկանխատեելի քայլերի ու ռիսկերի, առանց ինչ-որ մարդկանց շատ նեղացնելու, ներսի ու դրսի բոլոր շահագրգիռ սուբյեկտների հետ խաղարկելու գնալ ինչ-որ փոփոխությունների, խուսափել հեղափոխական մեթոդներից, որդեգրել հեղփոխականություն բացառապես հռետորաբանության մակարդակում:

Մյուսը ՝կուլակաթափել, դատել, հարուստներից փողը վերցնել տալ աղքատներին

Երկու ընկալմումներն ունեն երկու սուբյեկտներ: Առաջին դեպքում սուբյեկտն իշխանությունն ու էլիտան է: Երկրորդ ընկալման սուբյեկտը ՝ հասարակությունն ու ընդդիմադիր ուժերի այն հատվածը, որոնք վերնախավի քաղաքական և տնտեսական բարիքներից չեն օգտվում. այս դեպքում նաև ոչ համակարգային ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության դիրքերից հանդես եկող ակտիվիստական խմբերը:

Երկու ընկալման հիմքն էլ նույնն է ՝ կա մեծ անվստահություն իշխանության և հասարակության միջև, որը գնալով խորանում է: Սա հրաշալի զգում է իշխանությունը: Սա ցավալիորեն է տանում հասարակությունը՝ արտագաղթում է կամ դառնում ռադիկալ տրամադրված: Արդյունքում ստեղծվում է փոփոխությունների պահանջարկ, այդ պահանջարկը ավելցուկային, ֆանտաստիկայի հասնող (Հայաստանը դարձնենք Ավստրիա) ու հաճախ ինքնանպատակ է դառնում և չնայած իշխանություն-հասրակություն բարյերին, ուղղակիորեն ազդում է նաև իշխանության վրա, հատկապես Սասնա ծռերի դեպքից հետո:

Այս երկու ընկալումների և դրանք գեներացնող սուբյեկտների հակադրության արդյունքում ստեղծվում է հետևյալ պատկերը:

 Հեղափոխական հռետորաբանություն, որ նպատակ ունի բավարարել հասարակության բեկումնային պահանջները կամ գոնե համապատասխանել դրանց
 Բարեփոխումների դանդաղ, զգուշավոր փորձեր, վերադասավորումներ, բովանդակային, բայց ոչ մեթոդաբանական փոփոխություններ

Իշխանությունները այս պահին անում են այն, ինչի պահանջարկը ստեղծվել է իրենց ոչ թափանցիկ, անարդյունավետ աշխատանքի և հասարակություն-ընդդիմություն հատվածի տարիներ շարունակ գեներացրած դիսկուրսի և թիրախավորված խնդիրների հետևանքով:
Հիմա այդ նույն մաքսիմալիստական դիսկուրսը իշխանությունն ինքն է գեներացնում և կրկին հասարակական ակնկալիքների չափաբաժինը խորացնում: Այդ ակնկալիքների տակից դուրս գալ հնարավոր չի լինելու: Հասարակության հոգու ճիչը բավարարելու համար էլիտան ինքնախարազանման չի գնա:Կուլակաթափությունը բացի մեկշաբաթյա հոգեկան էյֆորիայից, որևէ արդյունավետություն չունի որևէ մեկի համար: Ակնկալիքների տակից դուրս գալ չեն կարող, նաև այն պատճառով, որ չկա դրա համար նպաստավոր արտաքին քաղաքական և տնտեսական իրավիճակը: Այնպես, որ, չբացառելով որոշակի փոփոխությունների հավանականությունն ու նոր կառավարության պրոֆեսիոնալիզմն ու ազնիվ մղումները, առաջիկայում մեր հասարակությանը սպասվում է ակնկալիքների հերթական ճգնաժամը, հերթական մեծ հիասթափությունը: Եվ այս անգամ այդ հիասթափությունը լինելու է ոչ թե մեծ-մեծ խոսող ընդդիմությունից, այլ ընդդիմադիր-ժողովրդական դիսկուրսը որդեգրած իշխանություններից:

 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan