Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Միշտ մեղավոր է հասարակությունը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական պրոպագանդայով զբաղվող տարբեր մարդիկ, հաճախ, տարբեր առիթներով սիրում են խոսել այն մասին, որ հայ ժողովուրդը սիրում է գողանալ, փնթի է, պրոֆեսիոնալ չէ, հայրենասեր չէ և այլն: Բայց հասարակությանը վերագրվող այս հատկանիշների թվարկումը սոսկ թվարկում չէ, այն ի վերջո, քարոզչություն իրականացնողների կողմից հանգեցվում է մի եզրակացության ՝ «էսքանից հետո, ոնց եք կարողանում ինչ-որ բան պահանջել իշխանություններից» կամ «մեր ժողովրդին էս իշխանություններն էլ են շատ»:

Ընդ որում, պարտադիր չէ, որ նմանատիպ մտքեր հնչեցնողները ուղղակիորեն լինեն կազմակերպված քարոզչության մասնակից, ստանան առաջադրանքներ և այլն: Շատ հաճախ նմանատիպ մտքեր արտահայտում են մարդիկ, ովքեր պարզապես փորձում են Հայաստանում քաղաքական փոփոխությունների անհնարինության կոնտեքստում որևէ հիմնավորում գտնել իրենց կամ շրջապատի համար:

Բայց կարևոր չէ այնքան այդ մտքերն արտահայտողների ով լինելը, որքան այդ մտքի բովանդակությունը: Սա, իհարկե, չի ենթադրում մեկ այլ ծայրահեղություն, թե ժողովուրդը սուրբ է, իսկ իշխանությունները սատանա: Ընդհակառակը, այս երկու մոտեցումները նույն էությունն ունեն ՝ հակառակ վեկտորով: 

Ժողովուրդն իհարկե, սուրբ չէ: Մանավանդ հայ ժողովուրդը: Սուրբ չէ որևէ ժողովուրդ: Բայց, հենց դրա համար էլ, որպեսզի մարդածին արատների համար խոցելի հասարակական օրգանիզմները զարգանան առաջացել է պետություն և քաղաքականություն կոչված: Քաղաքականության իմաստը հենց դա է ՝ քանակի մեջից ընտրել որակ, որը կառաջնորդի քանակը, բարիքներ կստեղծի նրա համար: 

Հայաստանյան իշխանական քարոզչությունը ժողովրդի, շատ հաճախ արդարացի արատնները մատնանշում է ոչ թե վերջինիս հանդեպ հոգատարությունից ելնելով, այլ սեփական անգործությունը և անճարությունը հիմնավորելու համար: «Մենք լավն ենք, մենք ուզում ենք լավ բաներ անել, բայց ժողովուրդը չի գնահատում»: Այս դեպքում երկու ելք կա: Եթե իսկապես իշխանությունը լավն է, իսկ ժողովուրդը չի կարողանում գնահատել լավը, ուրեմն իշխանությունները բավարար կերպով չեն կարողացել պահել կապը հանրության հետ ու բացատրել լավն ու վատը: Երկրորդ դեպքում ՝ ուրեմն իշխանությունները պարզապես անելանելի վիճակում են, չունեն որևէ բեկումնային փոփոխության գործիքակազմ, բայց նաև չեն ուզում թողնել պատասխանատու լծակները և փորձում են իրավիճակին հիմնավորում գտնել: 

Իշխանական քարոզչության այս մոտեցումը վառ վկայությունն է Հայաստանում առկա լճացման. լճացումից, ընդ որում, անմաս չէ հենց քաղաքական վերնախավը:

Արտակ Ասլանյան

website by Sargssyan