Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Դարավոր եղբայրությու՞ն, թե՞ տարրական վախ

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո կրկին ակտիվացել են Կրեմլին ծառայող ռուս փորձագետները, մտավորականները ու հրապարակախոսները: Ակտիվացել են հայ-ռուսական հարաբերությունների թեմայով ու փորձում են հիմնավորել, արդարացնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին  զենքի հերթական խմբաքանակը վաճառելու փաստը, միաժամանակ քննադաատելով Հայաստանի ՝ աշխարհաքաղաքական այլընտրանքերի որոնումները: 

Հիմնավորում են, իբրև թե, զենքի վաճառքն ընդամենը բիզնես է, նեղանալու կարիք չկա: Մի կողմ թողնենք, այն հանգամանքը, որ զենքի առևտուրն իսկապես եկամտաբեր բիզնես է, մանավանդ Ռուսաստանի պես երկրի համար, ով զենքից ու գազից բացի այլ բան այդպես էլ չսովորեց արտադրել: 

Ինչ կարիք կա խոսեցնել գրչակներին ու հրապարակախոսներին, այնպիսիններին, ինչպիսին են օրինակ հայտնի ռուս նացիոնալիստ Պրոխանովը, ով վերջերս այցելել էր Ադրբեջան, գրկախառնվել Ալիևին ու իր ադրբեջանցի ընկերներին: 

Բիզնես եք անում, ուրեմն արեք, առանց ավելորդ շաղակրատանքի, առանց Հայաստանին կուտ տալու փորձերի: Իսկ եթե վախենում եք Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճից, ապա ուշացել եք: Հակառուսական տրամադրությունները այլևս հայ հասարակության անբաժանելի մասն են: Չէր կարող այլ կերպ լիներ, երբ ապրիլին մեր համաքաղաքացիները սպանվում էին ռուսական զենքով: Ու որ ամենավատն է, պատերազմի հրահրման մեջ էլ ակնհայտ երևում էր ռուսական ձեռքը:

Բայց իհարկե, խնդրի վերջնական գիտակցումը մեր մոտ է: Անընդհատ չի կարելի հիասթափվել ռուսներից: Ինչպես Վանոն էր ասում ՝ հիասթափվելու համար էլ կամք է պետք: Բայց այդ կամքը մենք կարծես չունենք, կամ վախենում ենք, կամ էլ մտածում ենք, որ ռուսներն ամեն դեպքում մեր բարեկամներն են: Այո, բարեկամներն են, ոխերիմ բարեկամները:

Նեղանալ պետք չէ Ռուսաստանից, ոչ էլ անընդհատ հիասթափվել: Պետք է հստակ հասկանալ, որ ազգերի միջև եղբայրություն չի լինում, լինում են շահեր: Եթե ուժեղ պետություն ես, քո հետ հաշվի են նստում: Եթե ուժեղ չես, քեզ հեքիաթներ են պատմում եղբայրության մասին, հետո քո թշնամուն զենք վաճառում: 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan